Արարատ (հանքային ջուր, Արարատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
«Արարատ» շշալցված հանքային ջուրը

Արարատ, բնական հանքային ջուր՝ 2400-2800 մգ/լ հանքայնացմամբ, հիդրոկարբոնատային, կալցիումա-նատրիումային։ Արտադրվում է «Արարատ Գրուպ» ընկերության կողմից Հայաստանում։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպիկ քիմիական կազմ, մգ/լ
HCO3- 1600–2200
SO4- 250–300
Cl- 80–120
Ca2+ 250–350
Mg2+ 70–170
Na+ 70–110
K+ 80–150

Ընդհանուր հանքայնացում՝ 2400-2800 մգ/լ, pH 6,6

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրությունը գտնվում է Արարատի մարզում, ք. Արտաշատ, Հայաստան[1]։

Հանքերի բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորատանցք թիվ B2-11, Բորոտ Աղբյուր կիրճ, ք. Վեդի, Արարատի Մարզ, ՀՀ:

Արարատի մարզի Վեդի քաղաքի ածխաթթվային ջրերի հանքերի В2 №11, №12, №19 Հորատանցքերը գտնվում են Խոսրովի արգելոցի տարածքում Ուրծի լեռնաշղթայի Բորոտ Աղբյուր կիրճում[2] ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Հորատանցքերի խորությունը կազմում է 130-151 մետր։

Աշխարհագրական կոորդինատներ՝

  • 39°56.26,6” հյուսիսային լայնության
  • 44°44’33,4” արևելյան երկայնության

Արարատյան սինկլինորումը արտեզյան ավազան է, որի հիմնական ջրային համալիրը Վերին կավճի կարբոնատային շերտն է։ Լեռնային գոյացությունների շերտը, որոնք ծածկում են վերին կավճի կարբոնատային և հրաբխածին ձևավորումները, էոցենի պորֆիրիտները և օլիգոցեն-միոցենները, համեմատած Վերին կավճի ջրատարի համալիրի հետ, հանդես են գալիս որպես հարաբերական ջրային դիմադրություն է, որն էլ ապահովում է արտեզյան ավազանի տարածքում վերին կավճի համալիրի տակ բարձր ճնշման պահպանումը։

Տեղանքի երկրաբանական կառուցվածքը ընդգրկում է Ուրծի լեռնաշղթան կազմող ամենահին պալեոզոիկ գոյացումները (դևոնյան և ածխածնային)։

Հանքային աղբյուրների բոլոր ելքերը պայմանավորված են գոյացումների խոշոր խզմամբ և երկրորդային արտանետմամբ։ Այսպիսով, տարածաշրջանի հանքային ջրերը ձևավորվում են Դևոնյան կրաքարային խզման գոտում («առաջնային հանք») և ենթատրավերտինային ծածկի տակ («երկրորդական հանք»), որոնք ունեն բաշխվածության մեծ մակերես շրջանի գրեթե աբողջ հովտային մասում՝ ի հաշիվ հենց ձևավորված հանքային ջրերի («առաջնային հանքեր»)։

Հանքավայրի վերաբերյալ ստացված երկրաբանական, երկրա-հիդրո-երկրաբանական, երկրաջերմային, հիդրոքիմիական տվյալների հիման վրա հնարավոր եղավ հաստատել հետևյալը. Արարատի հանքային ջրերը դասվում են ճնշումային ածխածնային ջրերի շարքին, որոնք ձևավորվում են զգալի խորություններում երիտասարդ (քառորդական) հրաբխային գործունեության զարգացման գոտում։ Այդ իսկ պատճառով հորատանցքերից ջուրը մղվում է անդեզիտոբազալտային ճեղքվածներից՝ ենթարկվելով բնական զտման և առանձնանում է իր բարձր մանրէաբանական մաքրությամբ[3]։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ARARAT բնական հանքային ջուրը դասվում է բնական աղբյուրներից ստանցվող հիդրոկարբոնատային ջրերի խմբին։ «ԱՐԱՐԱՏ» հանքային ջուրը ներառված է ԳՕՍՏ 13273-88–ում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՏԼԱՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԼԻՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ Արխիվացված 2016-08-09 Wayback Machine։ - Երևան. Հայաստանի Ֆիզիկական բժշկության և կուրորտոլոգիայի ԳՀԻ, Է. 105. ISBN 978-99941-0-371-3:
  2. «Հանգստավայրեր։ Հանրագիտարանային բառարան »/ գլ. խմբ. Ե. Ի. Չազով:- Մ.: Սովետական հանրագիտարան, 1983.- 592 էջ.
  3. «ԱՐԱՐԱՏ» բնական հանքային ջրերի Բալնեորոլոգիական եզրակացություն, Հայաստանի Հանրապետության բալնեորոլոգիայի և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ, 2015 թ.
  4. ԳՈՍՏ 13273-88

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 694