Արտեզյան ավազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
saturation level – գրունտային ջրերի մակարդակը,
Artesian well — արտեզյան հոր,
Pervious strat — ջրային շերտ,
Impervious strata — ջրապաշտպան շերտ

Արտեզյան ավազան, մեկ կամ մի քանի ճնշումային ջրատար հորիզոն պարփակող տեկտոնական կառուցվածք։ Արտեզյան ավազանի սահմաններում առանձնացնում են սնման, ճնշման և բեռնաթափման մարզեր։ Տարբերում են արտեզյան ավազան և արտեզյան լանջ։ Վերջինիս դեպքում բեռնաթափման մարզը, ի տարբերություն ավազանի, լինում է սնման մարզի մոտ։ Արտեզյան ավազաններում հանդիպում են թե՛ քաղցրահամ և թե՛ աղի ջրեր։ Արտեզյան խոշոր ավազաններ կան Հյուսիսային Աֆրիկայում և Ավստրալիայում։ ԱՊՀ տարածքում հայտնի են Արևմտա–սիբիրականը (3 միլիոն քառ․/կմ), Մոսկովյանը, Մերձբալթյանը, Դնեպրո–դոնեցկյանը։

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի են Արարատյան, Գյումրու, Լոռու, Փամբակի արտզյան ավազանները։ Այս ավազանների ջրերը լայնորեն օգտագործվում են Արմավիրում, Վաղարշապատում, Մասիսում, Արտաշատում, Արարատում և հարակից բնակավայրերում խմելու, ոռոգման և տեխնիկական սպասարկման նպատակներով, որոնց, սակայն, սպառնում է ճահճացում անհեռանկարային օգտագործման պատճառով[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]