Պորֆիրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիորիտ պորֆիրիտ

Պորֆիրիտ, հնում արտավիժված կամ փոքր խորություններում առաջացած հրաբխածին պորֆիրային գոյացումներով միջին բաղադրության ապարների ընդհանուր անվանում։ Պորֆիրիտը կազմված է դաշտային սպաթների (պլագիոկլազ) և գունավոր միներալների (ամֆիբոլ և պիրոքսեն) խոշոր բյուրեղներից, որոնք շրջապատված են նույն միներալներից կազմված ապակիով։ Ըստ քիմիական բաղադրության համապատասխանում է անդեզիտներին կամ դիորիտներին։ Տարբերում են բազալտային պորֆիրիտ և անդեզիտային պորֆիրիտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png