Զաքարյա Ստեփանյան Ամիրաղյան
Զաքարյա Ստեփանյան Ամիրաղյան (ց) | ||
| ||
---|---|---|
1850 - 1851 | ||
Նախորդող | Թովմա Դավթյան Փրիդոնյան | |
Հաջորդող | Հովսեփ Ավանասյան Միրիմյան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Գործունեություն՝ | Քաղաքական Պետական Հասարակական | |
Ազգություն | Հայ | |
Թաղված | Խոջիվանք | |
Զաքարյա Ստեփանյան Ամիրաղյան (ց), հայազգի պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[1][2]։
Զ.Ամրիղանյանի մասին կենսագրական տեղեկություններ շատ քիչ են։ 1850 թվականին ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնում՝ պաշտոնավարելով մինչև 1851 թվականը[1] Իր պաշտոնավարման ժամանակաշրջանում նա մեծ ուշադրություն է դարձրել տնտեսության զարգացմանը։ Հայտնի է, որ այդ համատեքստում 1850 թվականի մարտի 6-ին Թիֆլիսում բացվել է Հարավային Կովկասի առաջին ցուցահանդեսը՝ նվիրված բնամթերքներին, արհեստագործական և արդյունաբերական իրերին[3]։ Զ.Ամիրաղյանը նաև կարևորել է մամուլի դերը։ 1850-1851 թվականներին Թիֆլիսում հրատարակվել է «Արարատ» շաբաթաթերթը, որի խմբագիրն էր Գաբրիել Պատկանյանը[2][4]։
Քաղաքագլխի պաշտոնը լքելուց հետո էլ Զ.Ամիրաղյանի վարկանիշը բարձր է եղել։ Մասնավորապես, 1855 թվականի ապրիլի 5-ին թուրքական զորքերի հնարավոր ներխուժմանը դիմագրավելու նպատակով գեներալ Մուրավյովի առաջարկությամբ թիֆլիսաբնակներից կազմված թվով 6 աշխարհազորային ջոկատներից 5-րդի հրամանատար է նշանակվել նախկին քաղաքագլուխ Զ.Ամիրաղյանցը[2]։
Ամենայն հավանականությամբ Զ.Ամիրաղյանը թաղված է եղել Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։ Հայտնի է, որ նրա գերեզմանը ոչնչացվել է[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 “Кавказский Календарь на 1851 г.”, Тифлис, 1850, отделение, ст. 13.(ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
- ↑ “Кавказский Календарь на 1892 г.”, Тифлис, 1891, ст. 28.(ռուս.)
- ↑ Հայ պարբերական մամուլը. մատենագիտական համահավաք ցուցակ (1794 - 1980), կազմեց՝ Բաբլոյան Մ.Ա., Երևան, 1986, էջ 27։
- ↑ «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)