Հովսեփ Ավանասյան Միրիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովսեփ Ավանասյան
Միրիմյան (ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
1851 - 1852
Նախորդող Զաքարյա Ստեփանյան Ամիրաղյան
Հաջորդող Ավետիք Աստվածատրյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքական
Պետական
Հասարակական
Ազգություն Հայ
Թաղված Խոջիվանք

Հովսեփ Ավանասյան Միրիմյան (ց), հայազգի քաղաքական, պետական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ. Միրիմյանի մասին կենսագրական քիչ տվյալներ են հայտնի: Սերում է առաջին կարգի քաղաքացիության տիտղոս կրող Տփղիսի հայոց բնիկ տոհմից[2]: 1840-ական թվականների վերջերին աշխատել է ձկնարդյունաբերության ոլորտում[1][3]:

Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը ստանձնել է 1851 թվականին: Պաշտոնավարել է նաև 1852 թվականին[4]: Նրա պաշտոնավարման շրջանում՝ 1851 թվականին, առաջին անգամ թատերական ներկայացումները բեմադրվեցին վրացերեն լեզվով[5]: Նույն թվականի նոյեմբերի 9-ին Թիֆլիսի թատրոնում տեղի ունեցավ իտալական օպերայի առաջին բեմադրությունը[1][5]:

Հ. Միրիմյանը ուներ պատվավոր քաղաքացու կոչում[1][4][6]:

Ամենայն հավանականությամբ Հ. Միրիմյանը թաղված է եղել Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Հայտնի է, որ նրա գերեզմանը ոչնչացվել է[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)
  2. “Кавказский Календарь на 1852 г.”, Тифлис, 1851, ст. 561.(ռուս.)
  3. “Акты ...”, том XI, Тифлис, 1888, ст. 638-639:
  4. 4,0 4,1 “Кавказский Календарь на 1853 г.”, Тифлис, 1852, ст. 511.(ռուս.)
  5. 5,0 5,1 “Кавказский Календарь на 1892 г.”, Тифлис, 1891, ст. 28.(ռուս.)
  6. “Кавказский Календарь на 1853 г.”, Тифлис, 1852, ст. 638.(ռուս.)
  7. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.: