Արամ Չարըգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Չարըգ
Ծնվել է 1874
Ծննդավայր Կարին, Թուրքիա
Մահացել է 1947
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Կրթություն Ներսիսեան դպրոց

Արամ Չարըգ, (1874, Կարին - 1947, Մոսկվա), վտարանդի հայ բանաստեղծ, մանկավարժ, թարգմանիչ։

Սովորել է Գևորգյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում։ Լայպցիգի համալսարանում հետևել է գրականության ու պատմության դասընթացներին, ապա գրականություն ուսանել Փարիզում։ Ուսուցչություն է արել Ֆիլիպեում, Վառնայում (Բուլղարիա), Կաբինում (1909-1911), եղել Կ․ Պոլսի Օրթագյուղի ազգային վարժարանի տնօրենը (1912-1915)։ Մեծ եղեռնից (1915) հետո եղել է տարբեր երկրներում և վերջնականապես հաստատվել Փարիզում։ 1946-ին հրավիրվել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի գրողների 2-րդ համագումարին։ Հաջորդ տարի, վերադարձի ճանապարհին, վախճանվել է Մոսկվայում։ Չարնըգի «Բանաստեղծություններ» (1900) ժողովածուն ամփոփում է սիմվոլիզմի ազդեցությունը կրող քնարական երգեր՝ սիրո, բնության, խոհափիլիսոփայական, սոցիալական, հայրենասիրական և ազգային-ազատագրական թեմաներով։ Հայ գրերի գյուտի 1500-ամյակի օրերին գրել է «Ս․ Մեսրոպի տեսիլքը» (1913) պոեմը։ Ունի Խորհրդային Հայաստանին նվիրված բանաստեղծություններ ու հոդվածներ («խորհրդային մեծ Հայաստան», 1945)։ Չարըգը թարգմանել է Օմար Խայամի քառյակները («Օմար Խայամի քառյակները», 1934

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վայրի վարդեր Բաքվի Փետրվարյան գերեզմաններին, Վառնա, 1905 թ․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 673 CC-BY-SA-icon-80x15.png