Ավրորայի լուսաբացը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրորայի լուսաբացը
Արշալույսի լուսաբացը, անգլ.՝ Aurora's Sunrise, ֆր.՝ Aurora, l'étoile arménienne, լիտ.՝ Aurora päikesetõus և գերմ.՝ Aurora – Star wider Willen
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գերմանիա Գերմանիա
Լիտվա Լիտվա
Ժանրմուլտֆիլմ և վավերագրական ֆիլմ
ԹեմաԱվրորա Մարտիկանյան և Հայոց ցեղասպանություն[1]
Թվական2022
Լեզուհայերեն, քրդերեն, թուրքերեն, գերմաներեն և անգլերեն
ՌեժիսորԻննա Սահակյան
ՊրոդյուսերՎարդան Հովհաննիսյան
Քրիստիան Բից
Յուստե Միխայլինայտե
Սցենարի հեղինակԻննա Սահակյան
Քրիստիան Բից
Պետեր Լիախով
ԵրաժշտությունՔրիստին Աուֆդերհաար (Christine Aufderhaar)
ԿինոընկերությունԲարս մեդիա
Gebrueder Beetz Filmproduktion
Artbox Laisvalaikio Klubas
Տևողություն96 րոպե

«Ավրորայի լուսաբացը», Իննա Սահակյանի նկարահանած վավերագրական-անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

14-ամյա Ավրորա Մարտիկանյանը սեփական աչքերով է տեսնում և ապրում հայերի ցեղասպանության արհավիրքը։ Ցեղասպանությունից մազապուրծ հասնում է Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դառնում է մշակութային իսկական սենսացիա։ Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ նա հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցում է Ամերիկան՝ Ավրորային դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը։ Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անժելիկա Հակոբյան
  • Արփի Պետրոսյան
  • Շուշան Աբրահամյան

Մրցանակաբաշխություններ, անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2022 թվականին ֆիլմը արժանացել է Ասիա-Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակին «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում[4]։
  • «Ավրորայի լուսաբացը» ընդգրկվել է վավերագրական ֆիլմերի IDFA փառատոնի (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն) Best of Fests («Փառատոների լավագույն ֆիլմեր») բաժնում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]