Ավտոմոբիլային թանգարան (Բելգրադ)
Ավտոմոբիլային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և մշակութային կառույց |
Երկիր | Սերբիա |
Տեղագրություն | Բելգրադ |
Վայր | Բելգրադ |
Հասցե | Мајке Јевросиме 3011000 |
Հիմնադրվել է | 1994 |
Կայք | automuseumbgd.com(սերբ.) |
Ավտոմոբիլային թանգարան (սերբ.՝ Музеј аутомобила), թանգարան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որը համատեղ ստեղծվել է 1994 թվականին Բելգրադի քաղաքային խորհրդի որոշմամբ և ավտոմեքենաների հավաքորդ, Պալիլուլսկե շուկայի մոտ «Պետկովիչ» հին հրուշականոցի սեփականատեր Բրատիսլավ Պետկովիչի կողմից։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը տեղակայված է ռուս ճարտարապետ Վալերի Ստաշևսկու նախագծով 1929 թվականին կառուցված հին՝ Բալկաններում առաջին հանրային ավտոկայանատեղի վերանորոգված շենքում[1]։
Թանգարանում պահվում է շուրջ հարյուր ավտոմեքենա՝ սովորական մարդատարից, շքեղից սկսած, մինչև մրցարշավային մեքենաներ, և դրանք բոլորը սարքին վիճակում են[2]։ Ամենահինը 1897 թվականի ֆրանսիական «Մարոտ-կարդոն» եռանիվ մեքենան է։ Երեք անիվներով այդ փոխադրամիջոցն ունի փայտե թափք և երկու մարդու համար նախատեսված նստատեղեր։ Հավաքածուն ներառում է նաև փայտե անիվներով և Landolet տիպի շքեղ թափքով 1908 թվականի ֆրանսիական «Շարոնը»։ Հավաքածուում են նաև «Ֆորդի» 1925 թվականի T մոդելը, նույն թվականի «Լանչա Լամբդան», 1929 թվականի «Բյուիկ Օպերա» կուպեն, 1938 թվականի BMW 327/328-ը, և այլն։ Կա նաև 1957 թվականի «Կադիլակ», որով հաճախ է երթևեկել Իոսիպ Բրոզ Տիտոն։ Վերջին ցուցանմուշը 1978 թվականի «Ֆերրարին» է[2]։
Ավտոմեքենաների թանգարանին են պատկանում նաև մի քանի տրանսպորտային միջոցներ (հիմնականում գերմանական պատերազմական ջիփեր), որոնք վարձակալությամբ տրվում են նկարահանումների համար[2]։
Թանգարանում, բացի մեքենաներից, ներկայացված են նաև Սերբիայի ճանապարհային երթևեկության առաջին կանոնները և օրենքները, պետհամարանիշները, գործիքները, ավտոկանգառների հին ժամացույցները և երթևեկության ու ավտոտրանսպորտային ոլորտի գրականություն[2]։
Ըստ թանգարանի ունեցած տվյալների՝ առաջին ավտոմեքենան Բելգրադ է ժամանել 1903 թվականի ապրիլին[3][4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Սիտրոեն» B 10, 1925, Ֆրանսիա
-
«Սիտրոեն»-11, 1951, Ֆրանսիա
-
«Ֆիատ»-500B, 1947, Իտալիա
-
«Ֆորդ», 1903, ԱՄՆ
-
«Շկոդա»-430, 1929, Չեխոսլովակիա
-
«Ֆորդ», T մոդել, 1925, ԱՄՆ
-
«Ֆորդ», 1949, Անգլիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Automobile Museum Bratislav Petkovic Collection :: Museum Fi». www.radiomuseum.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 РТС: Београдски Музеј аутомобила (15. август 2010), Приступљено 13. 4. 2013.
- ↑ Први аутомобил ушао у Београд пре више од једног века („Вечерње новости“, 5. октобар 2013)
- ↑ "Политика", 7. април 1939
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավտոմոբիլային թանգարան, RTS մշակութային-գեղարվեստական ծրագիր։ Պաշտոնական ալիք
- Ավտոմոբիլային թանգարան. ամբողջական ուղեցույց Սերբիայի միջով
- Формула 1 летела Калемегданом („Вечерње новости“, 20. септембар 2013)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավտոմոբիլային թանգարան (Բելգրադ)» հոդվածին։ |
|