Ավստրո-կանադական հարաբերություններ
![]() | |
![]() Ավստրիա |
![]() Կանադա |
Ավստրո-կանադական հարաբերություններ (գերմ.՝ Österreich-Kanada Beziehungen), դիվանագիտական հարաբերությունները Կանադայի և Ավստրիայի Հանրապետության միջև։
Կանադայի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1929 թվականին։ Կանադան և Ավստրիան Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։
Ավստրիան ունի իր արտակարգ և լիազոր դեսպանությունը Օտտավայում, իսկ Կանադան՝ Վիեննայում։ Այդ դեսպանատները գործում են 1959 թվականից։
Դիվանագիտական կապերի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայում Կանադայի դեսպանը 1952 թվականին հաստատվել է Ավստրիայում ևս[1]։ Վիեննայում Կանադայի դեսպանությունը հիմնադրվում է 1956 թվականին[2]։ Փոխադարձ կապը ստեղծվել է 1952 թվականին, երբ Միացյալ Նահանգների ավստրիացի դեսպանը Ավստրիայի նախագահի կողմից հավատարմագրվում է նաև որպես Կանադայում Ավստրիայի դեսպան։ 1958 թվականին բացվում է Օտտավայի ավստրիական դեսպանությունը։
Կանադայի և Ավստրիայի արտաքին հարաբերությունների զարգացումը նպաստում է միջազգային ակտիվ համագործակցությանը, նրանց առողջ առևտրային և ներդրումային կապերին, ինչպես նաև մշակութային մերձեցմանը։ Այն բանից հետո, երբ Ավստրիայի Հանրապետությունը սկսեց անդամակցել Եվրոպական Միությանը[3], նա դարձավ Կանադայի կարևոր գործընկերներից մեկը այս տարածաշրջանում, որը ստանձնում է միջնորդի դեր Եվրոպական Միություն-Կանադա երկխոսությունում։
Ավստրիան նաև շահագրգռված է Կանադայի ներգաղթի և տնտեսական ինտեգրման քաղաքականության մոդելից։ Այս հարաբերություններում առկա է երկկողմ քննարկումների մեծ շրջանակ։ Օրինակ՝ 2007 թվականի մայիսին Ավստրիայի դաշնային և քաղաքական վարչությունների ավագ պաշտոնյաներն աշխատանքային այցով մեկնում են Օտտավա, Մոնրեալ և Տորոնտո։ Վերջիններիս նպատակն էր ուսումնասիրել Կանադայի արտաքին քաղաքականությունը, պրակտիկան և փորձը։ Դրան նախորդած տարում Վիեննայի դպրոցական խորհուրդը պատվիրակություն է ուղարկում Տորոնտոյի և Վանկուվերի դպրոցական խորհուրդներ՝ Կանադայում գերմաներեն լեզվի ուսուցման (Կանադայի պաշտոնական լեզուները երկուսն են՝ անգլերեն և ֆրանսերեն) և տեսանելի փոքրամասնություններին կրթական համակարգում ինտեգրման համար։
Ներկայումս Կանադան և Ավստրիան կիսում են բազմաթիվ ընդհանուր շահեր և գլոբալ խնդիրներ, ինչպես նաև մարտահրավերների համանման հեռանկարներ։ Նրանք համագործակցում են բազմակողմ ձևաչափով, ինչպիսիք են ՄԱԿ-ի բարեփոխումների, զենքի վերահսկման, զինաթափման նախաձեռնության, մարդու իրավունքների, խաղաղապահության և Մարդու անվտանգության ցանցի խթանման ասպարեզները։ Վիեննայի կանադական դեսպանատունը մեծ դերակատարում ունի Կանադա-ՆԱՏՕ հարաբերությունների խորացման մեջ։ Վերջինիս անմիջական միջնորդությամբ 2008 թվականին Ավստրիան միացավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։
Առևտրային կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիան կարևոր դեր է կատարում Եվրոպական Միության և Կանադայի միջև համապարփակ տնտեսական և առևտրային երկխոսություններում, ինչպես նաև համապատասխան առևտրաարդյունաբերական պայմանագրերի ստորագրման մեջ[4]։
Մշակութային ընդհանրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիան կանադացի արվեստագետների, կատարողների և մշակութային գործիչների գործունեության համար հիանալի վայր է։ Այստեղ մեծ հեղինակություն է վայելում կանադական պարը, իսկ արվեստագետների աշխատանքները պարբերաբար վաճառքի են հանվում։ Ավստրո-կանադական ակադեմիական կապերը սերտ են և ունեն աճի միտում։ Վիեննայի, Ինսբրուքի և Գրացի համալսարաններում գործում են կանադական հետազոտություններ կենտրոններ։ Նմանատիպ փոխանակման ծրագրերը Կանադայի և Ավստրիայի միջև շարունակական բնույթ են կրում, որն էլ աշխատանքային փորձի հիանալի հնարավորություն է ընձեռում երկու երկրների երիտասարդներին։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մակքեյը 2006 թվականի փետրվարին հանդիպում է ավստրիացի իր պաշտոնակից Ուրսուլա Պլասնիկի հետ։ Կանադայի վարչապետի և Ավստրիայի կանցլերի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2003 թվականին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արտաքին գործերի վարչություն։ «Մամլո հաղորդագրությունում»։ DFATD թվային գրադարան։ Վերցված է մայիսի 7, 2015
- ↑ Արտաքին գործերի վարչության։ «Ավստրո-կանադական հարաբերությունները մամլո հաղորդագրությունում»։ Թվային գրադարան։ Վերցված է մայիսի 7, 2015
- ↑ «Ավստրիան խոսում է ԵՄ-ի և Կանադայի միջև առկա առևտրային հակամարտության անարգելության մասին»։ Reuters
- ↑ «Ավստրիան խոսում է Եվրոպական Միության և Կանադայի մեջ առևտրային հակամարտուոյան անարգելության մասին»։ Ռոյթերս