Ավստրալիական դոդոշներ
Ավստրալիական դոդոշներ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Երկկենցաղներ (Amphibia) |
Ենթադաս | Lissamphibia |
Կարգ | Անպոչ երկկենցաղներ (Anura) |
Ընտանիք | Ավստրալիական դոդոշներ (Myobatrachidae) Schlegel, 1850 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Ավստրալիական դոդոշներ (լատ.՝ Myobatrachidae), անպոչ երկկենցաղների ընտանիք։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացուցիչների ընդհանուր երկարությունը տատանվում է 1,5-12 սանտիմետրի սահմաններում։ Այս ընտանիքը ներառում է տարբեր տեսակի դոդոշներ, որոնք տարբերվում են իրենց արտաքին տեսքով։ Կան կարճոտանի, կարճլիկ-պնդակազմ և հաստամռութ տեսակներ։ Ավստրալիական գորտերի առանձնահատկություններից է պոչուկի մոտ առաջին 2 պրեսակրալային ողերի միաձուլման բացակայությունը, լայն ենթալեզվային ոսկրերի առկայությունը (բացառությամբ rheobatrachus տեսակի) և մատների վրա փոքր կամ ամբողջությամբ բացակայող ծծորդները։
Գունավորված են գրեթե բոլոր հիմնական գույներով և երանգներով։ Որովայնի հատվածը սովորաբար ավելի բաց գունավորում ունի, քան մեջքի հատվածը։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ տեսակներ բնակվում են անապատներում և կիսաանապատներում՝ թաղվելով հողի կամ ավազի մեջ։ Որոշ տեսակներ ապրում են խոնավ տարածքներում կամ ջրում։ Ակտիվ են գիշերը, խուսափում են արևի ճառագայթներից։ Հիմնականում սնվում են տարբեր անողնաշարավորներով։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալիական դոդոշը ձվադրող երկկենցաղ է։ Շատ տեսակներ ունեն ուղղակի զարգացում, այսինքն` բացակայում է շերեփուկի փուլը. ձվերից դուրս են գալիս փոքր գորտեր[1]։ Ընտանիքի որոշ ներկայացուցիչներ ունեն ծնողական խնամքի ձևեր, որոնք կենդանական աշխարհում եզակի են։ Rheobatrachus տեսակի էգերը կուլ են տալիս ձվից նոր դուրս եկած գորտերին, և նրանք զարգանում են ստամոքսի մեջ մինչև մետամորֆոզ, որից հետո էգը նրանց բերանով հանում է[1]։ Արու պարկավոր դոդոշներն ազդրերի վրա ունեն յուրօրինակ պայուսակներ, որոնցում նրանք պահում են գորտաձուղպից դուրս եկած շերեփուկներին, և այնտեղ ձագերը հետագա զարգացում են ապրում։ Կլորավուն դոդոշները և գորտ-կրիաները ձուն թաղում են խոնավ ավազի մեջ։ Մնացած տեսակները կառուցում են փրփուրե բներ։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածման տերետորիան ընդգրկում է Ավստրալիան, Նոր Գվինեան և Թասմանիան։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի նոյեմբերին ընտանիքը ներառում էր 13 ցեղ և 89 տեսակ[2]։ Որոշ աղբյուրներ ընտանիքը բաժանում են 3 ենթաընտանիքի՝ yobatrachinae, Limnodynadinae (նրա մեջ ներառվում է Limnodynastidae ընտանիքը) և Rheobatrachinae (նրա մեջ առանձին ընդգրկված է Rheobatrachus ցեղը).
- Arenophryne Tyler, 1976՝ Կլորավուն դոդոշներ (2 տեսակ)
- Assa Tyler, 1972՝ Պարկավոր դոդոշներ (1 տեսակ)
- Crinia Tschudi, 1838՝ Կրինիաներ (17 տեսակ)
- Geocrinia Blake, 1973՝ Գեոկրինիաներ (7 տեսակ)
- Metacrinia Parker, 1940 (1 տեսակ)
- Mixophyes Günther, 1864 (8 տեսակ)
- Myobatrachus Schlegel in Gray, 1850՝ Գորտ-կրիաներ (1 տեսակ)
- Paracrinia Heyer & Liem, 1976՝ Պարակրինիաներ(1 տեսակ)
- Pseudophryne Fitzinger, 1843՝ (14 տեսակ)
- Rheobatrachus Liem, 1973՝ Հոգատար գորտեր (3 տեսակ)
- Spicospina Roberts at al., 1997 (1 տեսակ)
- Taudactylus Straughan & Lee, 1966 (6 տեսակ)
- Uperoleia Gray, 1841 (28 տեսակ)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Zweifel, Richard G. (1998)։ Cogger, H.G., Zweifel, R.G., eds.։ Encyclopedia of Reptiles and Amphibians։ San Diego: Academic Press։ էջեր 90–91։ ISBN 0-12-178560-2
- ↑ «Myobatrachidae Schlegel, 1850 | Amphibian Species of the World»։ research.amnh.org։ Վերցված է 2019-12-18
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gray, 1850։ Description of a new genus of batrachians from Swan River. By Dr. H. Schlegel, Curator of the Royal Zoological Museum, Leyden. (Extracted from a letter to J. E. Gray, Esq.). Proceedings of the Zoological Society of London, vol. 1850, p. 9-10.
- Cogger, H. G. Reptiles and Amphibians of Australia. A. H. & A. W. Reed, Australia, 1983. — ISBN 9780589503567.
- Zweifel, Richard G. Encyclopedia of Reptiles and Amphibians / Cogger, H.G.. — San Diego։ Academic Press, 1998. — P. 90–91. — ISBN 0-12-178560-2.
- Günther E. Freytag, Bernhard Grzimek, Oskar Kuhn & Erich Thenius (Hrsg.)։ Lurche. In: Grzimeks Tierleben, Bd. 5: Fische 2, Lurche. Lizenzausgabe im dtv, München 1980, ISBN 3-423-03204-9
- Cogger H.G., R.G. Zweifel, D. Kirschner (2004)։ Encyclopedia of Reptiles & Amphibians Second Edition։ Fog City Press։ ISBN 1-877019-69-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ավստրալիական դոդոշներ Վիքիպահեստում |
---|
|