Ավստրալիական դոդոշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավստրալական դոդոշներից)
Ավստրալիական դոդոշներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Ինֆրատիպ Gnathostomata
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Երկկենցաղներ (Amphibia)
Ենթադաս Lissamphibia
Վերնակարգ Salientia
Կարգ Անպոչ երկկենցաղներ (Anura)
Ընտանիք Ավստրալիական դոդոշներ (Myobatrachidae)
Schlegel, 1850
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ավստրալիական դոդոշներ (լատին․՝ Myobatrachidae), անպոչ երկկենցաղների ընտանիք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցիչների ընդհանուր երկարությունը տատանվում է 1,5-12 սանտիմետրի սահմաններում։ Այս ընտանիքը ներառում է տարբեր տեսակի դոդոշներ, որոնք տարբերվում են իրենց արտաքին տեսքով։ Կան կարճոտանի, կարճլիկ-պնդակազմ և հաստամռութ տեսակներ։ Ավստրալիական գորտերի առանձնահատկություններից է պոչուկի մոտ առաջին 2 պրեսակրալային ողերի միաձուլման բացակայությունը, լայն ենթալեզվային ոսկրերի առկայությունը (բացառությամբ rheobatrachus տեսակի) և մատների վրա փոքր կամ ամբողջությամբ բացակայող ծծորդները։

Գունավորված են գրեթե բոլոր հիմնական գույներով և երանգներով։ Որովայնի հատվածը սովորաբար ավելի բաց գունավորում ունի, քան մեջքի հատվածը։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ տեսակներ բնակվում են անապատներում և կիսաանապատներում՝ թաղվելով հողի կամ ավազի մեջ։ Որոշ տեսակներ ապրում են խոնավ տարածքներում կամ ջրում։ Ակտիվ են գիշերը, խուսափում են արևի ճառագայթներից։ Հիմնականում սնվում են տարբեր անողնաշարավորներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական դոդոշը ձվադրող երկկենցաղ է։ Շատ տեսակներ ունեն ուղղակի զարգացում, այսինքն` բացակայում է շերեփուկի փուլը. ձվերից դուրս են գալիս փոքր գորտեր[1]։ Ընտանիքի որոշ ներկայացուցիչներ ունեն ծնողական խնամքի ձևեր, որոնք կենդանական աշխարհում եզակի են։ Rheobatrachus տեսակի էգերը կուլ են տալիս ձվից նոր դուրս եկած գորտերին, և նրանք զարգանում են ստամոքսի մեջ մինչև մետամորֆոզ, որից հետո էգը նրանց բերանով հանում է[1]։ Արու պարկավոր դոդոշներն ազդրերի վրա ունեն յուրօրինակ պայուսակներ, որոնցում նրանք պահում են գորտաձուղպից դուրս եկած շերեփուկներին, և այնտեղ ձագերը հետագա զարգացում են ապրում։ Կլորավուն դոդոշները և գորտ-կրիաները ձուն թաղում են խոնավ ավազի մեջ։ Մնացած տեսակները կառուցում են փրփուրե բներ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածման տերետորիան ընդգրկում է Ավստրալիան, Նոր Գվինեան և Թասմանիան։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերին ընտանիքը ներառում էր 13 ցեղ և 89 տեսակ[2]։ Որոշ աղբյուրներ ընտանիքը բաժանում են 3 ենթաընտանիքի՝ yobatrachinae, Limnodynadinae (նրա մեջ ներառվում է Limnodynastidae ընտանիքը) և Rheobatrachinae (նրա մեջ առանձին ընդգրկված է Rheobatrachus ցեղը).

  • Arenophryne Tyler, 1976՝ Կլորավուն դոդոշներ (2 տեսակ)
  • Assa Tyler, 1972՝ Պարկավոր դոդոշներ (1 տեսակ)
  • Crinia Tschudi, 1838՝ Կրինիաներ (17 տեսակ)
  • Geocrinia Blake, 1973՝ Գեոկրինիաներ (7 տեսակ)
  • Metacrinia Parker, 1940 (1 տեսակ)
  • Mixophyes Günther, 1864 (8 տեսակ)
  • Myobatrachus Schlegel in Gray, 1850՝ Գորտ-կրիաներ (1 տեսակ)
  • Paracrinia Heyer & Liem, 1976՝ Պարակրինիաներ(1 տեսակ)
  • Pseudophryne Fitzinger, 1843՝ (14 տեսակ)
  • Rheobatrachus Liem, 1973՝ Հոգատար գորտեր (3 տեսակ)
  • Spicospina Roberts at al., 1997 (1 տեսակ)
  • Taudactylus Straughan & Lee, 1966 (6 տեսակ)
  • Uperoleia Gray, 1841 (28 տեսակ)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Zweifel, Richard G. (1998). Cogger, H.G.; Zweifel, R.G. (eds.). Encyclopedia of Reptiles and Amphibians. San Diego: Academic Press. էջեր 90–91. ISBN 0-12-178560-2.
  2. «Myobatrachidae Schlegel, 1850 | Amphibian Species of the World». research.amnh.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]