Ավետիք Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավետիք Ավետիսյան
Ի ծնեԱվետիք Արամայիսի Ավետիսյան
Ծնվել էհունվարի 25, 1952 (67 տարեկան)
Ծննդավայրգյուղ Եղեգնուտ, Արմավիրի մարզ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ավետիք Արամայիսի Ավետիսյան (1952, հունվարի 25, գյուղ Եղեգնուտ, Արմավիրի մարզ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1982 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1984 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1984 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, 1995 թվականից՝ դիզայնի և մոդելավորման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր` 1998 թվականից[1]:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է գրաֆիկական, գեղանկարչական գործեր, գրքի նկարազարդումներ։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հալեպում (1995), Մոսկվայում (1997)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին