Ասո Թավիթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասո Օ. Թավիթյան
Դիմանկար
Ամերիկահայ բարերար
Ծնվել է1940 ապրիլի 11
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Մահացել էապրիլի 21, 2020(2020-04-21) (80 տարեկան)
Մահվան վայրՍթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Մասնագիտությունբարերար, գործարար և արվեստի կոլեկցիոներ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան

Ասատուր Օհաննեսի Թավիթյան (անգլ.՝ Aso O. Tavitian, Ասո O. Թավիթյան, ապրիլի 11, 1940(1940-04-11), Բուլղարիա[1][2] - ապրիլի 21, 2020(2020-04-21), Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայազգի բարերար, արվեստի հավաքորդ, Syncsort-ի համահիմնադիր և նախկին գործադիր ղեկավար։ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով աջակցել է գիտական-ակադեմիական ծրագրերի, դրամաշնորհների, թանգարանների և այլն։ Պաշտոններ է զբաղեցրել նաև Կարնեգի Մելոն համալսարանում, Կարնեգի հիմնադրամը հանուն միջազգային խաղաղության կազմակերպությունում և Ֆրիկի հավաքածու թանգարանում և այլն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասո Թավիթյանը ծնվել է 1940 թվականին, Բուլղարիայում, 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում։ 19 տարեկանում Թավիթյանը մեկնել է Բեյրութ, հաճախել Հայկազյան համալսարան, սովորել անգլերեն։ 1961 թվականին, որպես փախստական, տեղափոխվել է Նյու Յորք, ԱՄՆ, և նույն տարվա սեպտեմբերին կրթաթոշակ ստանալով, սովորել Կոլումբիայի համալսարանում[3]։ 1964 թվականին ստացել է միջուկային ֆիզիկայի բնագավառի բակալավրի աստիճան, 1966 թվականին՝ մագիստրոսի աստիճան։ Դոկտորական թեզի փոխարեն, համակուրսեցիների հետ հիմնադրել է Syncsort տեխնոլոգիական ստարտափը և շուրջ 32 տարի ղեկավարել այն մինչև 2008 թվականը[4]։

Գործարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Թավիթյանը պետք է գիտնական դառնար, սակայն միջուկային ֆիզիկայի դոկտորական ատենախոսության վրա աշխատելիս հրաժարվել է գիտական ծրագրից։ Փոխարենը, նա համակուրսեցիների հետ հիմնադրել է տեխնոլոգիական Syncsort ընկերությունը և 1975 թվականին դարձել է կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն։ 2008 թվականին Թավիթյանն ունեցել է ընկերության 85 % բաժնեմաս։ Նույն տարում նա ընկերության 70 %-ը վաճառել է ներդրողներին, 2013 թվականին՝ մնացած 15 %-ը վաճառել է ընկերությանը և շարունակել է զբաղվել բարեգործությամբ` կրթության, արվեստների ու հումանիտար այլ ուղղություններով։

Որպես Syncsort ընկերությունում 1975-2008թթ իր կառավարման շրջանում մեծ հաջողությունների համար երախտագիտություն ընկերության բաժնետերերի նիստերի դահլիճը անվանակոչվել է Ասո Թավիթյանի անունով։

«Թավիթյան» հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին[5] Ասո Դավիթյանը հիմնադրել է «Թավիթյան» հիմնադրամը, որը նվիրատվություններ է անում Հայաստանի, Արցախի և Միացյալ Նահանգների գիտական, մշակութային և կրոնական հաստատություններին։ Հիմնադրամի գործունեության կիզակետում հայ և բուլղարացի երիտասարդների համար կրթական ծրագրերի ֆինանսավորումն է՝ կրթաթոշակների միջոցով։ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով Հայաստանից բազմաթիվ երիտասարդներ իրենց բարձրագույն կրթությունն են շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Aso Tavitian
  2. 2,0 2,1 Aso Tavitian 1940 - 2020
  3. York, Carnegie Corporation of New (2013 թ․ հուլիսի 19). «Great Immigrants, Great Stories: Three Tales of Becoming an American». HuffPost (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  4. Avakian, Florence (2017 թ․ նոյեմբերի 2). «Aso Tavitian: A Life Full of Grace and Giving». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  5. LLC, Helix Consulting. «Armenian philanthropist Aso Tavitian passed away». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  6. «Մահացել է հայազգի մեծ բարերար ու բարեգործ Ասո Թավիթյանը». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 22. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  8. «Aso Tavitian». Tufts Now (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]