Առվույտի մեծ երկարակնճիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առվույտի մեծ երկարակնճիթ
Առվույտի մեծ երկարակնճիթ
Առվույտի մեծ երկարակնճիթ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարակնճիթներ (Curculionidae)
Ցեղ Otiorhynchus
Տեսակ Առվույտի մեծ երկարակնճիթ (O. ligustici)
Միջազգային անվանում
Otiorhynchus ligustici

Առվույտի մեծ երկարակնճիթ, առվույտի խոտհունձ, առվույտի արմատային երկարակնճիթ (լատին․՝ Otiorhynchus ligustici), երկարակնճիթների ընտանիքի բզեզ, առավելապես հատիկաընդավոր մշակաբույսերի վնասատու։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսայաին և Միջին Եվրոպայում, Փոքր Ասիայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Հյուսիսային Կովկասում և Այսրկովկասում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 10-13 մմ է, ծածկված է դարչնագույն թեփուկներով, վերնաթևերը սև են և միաձուլված։ Թրթուրի երկարությունը մինչև 20 մմ է, դեղնավուն սպիտակ է, կոշտ խոզանակներով։ Հողում ձմեռած բզեզները գարնանը սնվում են առվույտի, երեքնուկի և բակլազգիների ու այլ բույսերի՝ կարտոֆիլի, շաքարաճակնդեղի, խաղողի, հաղարջենու, պտղատու ծառերի վրա և այլն՝ վնասելով ծիլերը, ուտելով բողբոջները և կրծելով տերևները։ Թրթուրները կրծելով փոսիկներ և պարուրաձև անցքեր են բացում արմատների վրա և կրծոտում են մանր արմատիկները։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առվույտի նոր ցանքատարածությունների մեկուսացում, սերմնային հատվածների սրսկում բաուզդինով, բազուլտրայով, ագրոֆոսով, վալսացիպերով և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։