Jump to content

Առվույտի գալամլակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առվույտի գալամլակներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Երկթևանիներ (Diptera)
Ընտանիք Գալամլակներ (Cecidomyiidae)
Ցեղ Contarinia
Տեսակ Առվույտի գալամլակներ (C. medicaginis)
Միջազգային անվանում
Contarinia medicaginis

Առվույտի գալամլակներ (լատին․՝ Contarinia medicaginis), գալամլակների ընտանիքի միջատ, առվույտի վտանգավոր վնասատու։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանի եվրոպական մասում՝ Արևմտյան Սիբիրում և Հյուսիսային Կովկասում, Ուկրաինայում, Բելառուսում, Այսրկովկասում և Ուզբեկստանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 1,5-2 մմ է, մոխրագույն է և ծածկված կարճ մազիկներով, թևերը թափանցիկ են, փորիկից երկար, բեղիկները համրիչաձև են։ Տարեկան զարգանում է 2-5 սերունդ։ Թրթուրները ձմեռում են առվույտադաշտի վերին հողաշերտում։ Հարսնյակավորվում են գարնանը։ Հասուն գալամլակները թռչում են առվույտի առաջին հնձի կոկոնավորման շրջանում։ Էգը մատղաշ կանաչ կոկոնների ներսում ձվադրում է 40-56 ձու։ Թրթուրները սնվում են առէջային խողովակի, վարսանդի, ծաղկապսակի հյութերով։ Կոկոնի տեղում գոյանում է գալ, որի ներսում ապրում են թրթուրները։ Վնասված կոկոներն ու ծաղիկները չորանում են ու թափվում։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրոտեխնիկական միջոցառումներ և մշակում՝ միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։