Առասպելական ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալական պատկեր։ Հավանաբար դիմում է տոտեմական նախնիներին կամ գրառում է երազատեսության մասին լեգենդներ։ Կարնավորյան կիրճ[1]

Առասպելական ժամանակ, դիցաբանության մեջ «սկզբնական», «վաղ», «առաջին» ժամանակ, «նախնական ժամանակ» (գերմ.՝ Ur-Zeit), աշխարհի ստեղծման ժամանակ, սրբազան ժամանակ, որը նախորդում է սովորականին, իրականին, էմպիրականին (պատմական) «սրբապիղծ» ժամանակին[2][3][4]։

Դիցաբանական ժամանակում տոտեմական, ցեղային նախնիներրը, դեմիուրգեր, դիցաբանական հերոսները ստեղծել են ներկայիս աշխարհը՝ ռելիեֆ, երկնային լուսատուներ, կենդանիներ և բույսեր, մարդիկ, նմուշներ (պարադիգմաներ) և տնտեսական, կրոնական և ծիսական սոցիալական վարքագծի պատժամիջոցներ և այլն։ Առասպելական ժամանակը նկարագրվում է որպես առաջին իրերի, առաջին քայլերի և առաջին ստեղծագործությունների ժամանակ։ Այդ ժամանակվա մասին պատկերացումը առաջին հերթին արտացոլված է արարման մասին առասպելներում՝ տիեզերական, անթրոպոգեն/մարդաբանական, էթոլոգիական։ Առասպելական ժամանակը համարվում է արխետիպային նախատիպերի, նմուշների առաջնային աղբյուրը[2][4]։

Առասպելական ժամանակի մասին պատկերացումները բնորոշ են առաջին հերթին արխետիպային դիցաբանությանը։ Շվեդ ազգաբան Օկե Հուլտկրանցը առասպելական ժամանակի վերադարձը անցյալ համարել է ցանկացած դիցաբանության հիմնական հատկանիշը, որով էլ այն տարբերվում է կրոնից, որտեղ գլխավոր շեշտադրումը դրվում է ներկայի փորձությունների վրա՝ կապված է ապագայի հետ[2]։

Պատկերացումների առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցաբանական գիտակցության մեջ առասպելաբանական մտածողության մի շարք առանձնահատկությունների պատճառով իրի կառուցվածքի բացատրությունը նույնական է այն պատմությանը, թե ինչպես է այն ստեղծվել, իսկ էմպիրիկ աշխարհի նկարագրությունը՝ իր առաջին արարման պատմությունն է։ Դիցաբանական «պրոտո իրադարձությունները» համարվում են դիցաբանական աշխարհի մոդելի «աղյուսները»[2]։

Տիեզերածին առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցաբանապատմական գիտակցության մեջ տարածությունն ու ժամանակը միատարր չեն։ Տարածության և ժամանակի մեջ գերագույն կերպով արժևորվում է այն կետը, որտեղ տեղի է ունեցել արարումը՝ աշխարհի կենտրոնը, և «սկիզբը»՝ արարման հենց այդ պահը (առասպելական ժամանակ)։ Տիեզերածին պատկերացումները կապված են այդ կոորդինատների հետ, որոնք սահմանում են այն ամեն ինչի ընդլայնված ուրվագիծը, ինչը գոյություն ունի տարածության և ժամանակի մեջ։ Ծիսակարգy (հատկապես օրացույցային և նախ և առաջ հիմնական՝ տարեկան, որը նշում է անցյալ տարուց դեպի նորի անցումը) նույնպես փոխկապակցված է նրանց հետ։ Ամենամյա ծիսական տոնն իր կառուցվածքում վերարտադրում է սահմանային ճգնաժամային իրավիճակ, երբ տիեզերքը դուրս է գալիս քաոսից[5]։

Դիցաբանական և սրբապիղծ ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիխոտոմիայի մեջ «նախնական սրբազան ժամանակը/էմպիրիկ սրբապիղծ ժամանակը» առաջինը ներկայանում է հաջորդող իրական էմպիրիկ իրադարձությունների ոլորտով։ Փոփոխությունները, որոնք կատարվում են պատմական սրբապիղծ ժամանակներում (հասարակական հարաբերությունների և հասկացությունների ձևավորումը, տեխնիկայի, մշակույթի զարգացման էվոլուցիա), արտացոլված դիցաբանական ժամանակի մեջ, նվազեցվում են մինչև արարման մեկանգամյա գործողությանը[2]։ Աշխարհը, որը ստեղծվել է մեկ անգամ, հետագայում իրական ժամանակներում ապրում է այն նույն օրենքներով, որոնք դրվել են արարման ժամանակ[4]։

Դիցաբանական ժամանակ և ծիսակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցաբանական ժամանակը ներկայանում է որպես բազմակողմանի մոգական ուժերի սկզբնական աղբյուր։ Առասպելական գիտակցության մեջ այն ուժերը ակտիվացվում են ծիսակարգերի միջոցով, որոնք դրամատիզացնում են առասպելական դարաշրջանի իրադարձությունները և հաճախ ներառում են արարման առասպելների շարադրանքներ (հատկապես օրացուցային տոների ժամանակ) և շարունակում են պահպանել հաստատված կարգը բնության և հասարակության մեջ։ Նախաարարման դարաշրջանի իրադարձությունները բազմիցս վերարտադրվել են ծեսերում և սրբազան տոների ժամանակ ծիսական կերպով կրկվել են (հատկապես օրացուցային)։ Սակայն դա չի նշանակում, որ դիցաբանական անցյալը անժամանակ է, այն մնում է անցյալ, որի մոգական ճառագայթումը հասնում է առասպելի կրողին՝ ծեսերի և երազների միջոցով[2][3]։

Արխաիկ դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելական ժամանակի կատեգորիան նախ և առաջ բնորոշ է արխաիկ դիցաբանությանը։ Առասպելական ժամանակի դասական օրինակ է ավստրալական դիցաբանության «երազատեսության ժամանակը»։ Բոլորի կողմից ընդունված այս տերմինը ծագել է «ալտիրա»-ից («ալչերա») Կենտրոնաավստրալական արանդա ցեղից, որոնց համար, ըստ գերմանացի ազգագրագետ Կ․ Շտերլովի, այն ոչ այնքան երազատեսություն է նշանակում, որքան առասպելական նախնիներ՝ «հավերժ մարդիկ», որոնք թափառել են երկրի վրա դիցաբանական ժամանակաշրջանում։ Այդ տոտեմական նախնիները, ի տարբերություն զարգացած դիցաբանական աստվածների, չնայած որոշակի իմաստով կարող էին «վերակենդանանալ» ծեսերում և երազներում, իրենց ժառանգների և օբյեկտների մեջ, որոնցից ստեղծվել են, դիտարկվել են որպես արարածներ, որոնք ծնվել և գործել են անցյալում, ոչ թե հոգիներ, որոնք հիմա կառավարում են աշխարհը։

Առասպելական նախնիներից է համարվում նաև պապուասների մարինդ-անիմ ժողովրդի «դեմա»-ն և այլ նմանատիպ առասպելական կերպարներ պապուսների ցեղերից, ազգային հերոս արջնագռավը և իր ընտանիքը՝ հյուսիսարևելյան պալեոասիական ժողովրդի և հյուսիսարևմտյան հնդկացիների առասպելներում։ Չուկչաները առասպելը համարում են «արարաման սկզբի դարաշրջանի ուղերձը»։ Ամերիկացի գիտնական Ֆ․ Բոասը կարծում էր, որ գործողությունների վերագրումը վաղ ժամանակներին՝ որպես առասպելի ժանրի հիմնական հատկանիշ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների շրջանում[2]։

Դիցաբանության զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելական ժամանակը կարող է կոնկրետացվել որպես բնական, ճշմարիտ կյանքի «ոսկեդար» կամ, ընդհակառակը, քաոսի ժամանակաշրջան՝ ենթակա տիեզերքի ուժերի հրամանին։ Դիցաբանական սկզբնական ժամանակները մնում են արխաիկ էպոսի նախապատմությունը՝ «Էնումա էլիշ» «Կալեվալա», «Էդդա», Նարտյան էպոսի ադիգական և աբխազական տարբերակը, յակուտյան և բուրյաթյան դյուցազնական պոեմներ։ Այս նույն մոդելի համաձայն՝ վերստեղծվում է պատմական հերոսական անցյալը դասական էպոսում, ժամանակը՝ առասպելական ժամանակի նման, ներկայացված է նաև որպես սկզբնական՝ նախնիների գործողության ժամանակ, որոնք կանխորոշել են հետագա կարգը՝ Կառլոս Մեծի, Վլադիմիր Սվետասլավիչի (ռուսական բիլինաներում), Արթուր արքայի, Յաո և Շունյ չինական կայսրերի, չորս օյրատների թագավորության և այլնի[2][3][4]։

Փոփոխումը դեպի ցիկլային մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի առասպելական մոդելը, որը ներկայացված է «սկզբնական/էմպիրիկ ժամանակի» դիխոտոմիայով, ունի գծային բնույթ։ Այս մոդելը ժամանակի ընթացքում ավելացվում է մեկ ուրիշով, իր մեջ ձևավորելով ցիկլային մոդել։ Այս փոխակերպումը դառնում է հնարավոր սկզբնական ժամանակների ծիսական կրկնվող իրադարձությունների շնորհիվ, ինչպես նաև օրացուցային ծեսերի և մեռնող ու հարություն առնող աստծո կամ հերոսի մասին պատկերացումների զարգացմզն, բնության հավերժական նորացման շնորհիվ։ Օրացույցայի պարզ ծեսերի կատարումը նկատվել է հյուսիսային ավստրալացիների, պապուասների և այլ ժողոուրդների մոտ, դրանց հետագա զարգացումը տեղի է ունեցել Միջերկրական ծովի, Մեզոամերիկայի և մի շարք այլ շրջանների գյուղատնտեսական մշակույթների շրջանակներում։

Ժամանակի ցիկլային մոդելը ստեղծում է առասպելական պատկերացումներ, ըստ որոնց տեղի են ունենում լայնածավալ համաշխարհային դարաշրջանների ցիկլային փոփոխությունները՝ «Բրահմայի օր» (կալպա) և «Բրահմայի գիշեր» հնդկական դիցաբանության մեջ, Հեսիոդոսի հինգ «դարերը» «ոսկեդարի» հեռանկարի վերադարձով, դարաշրջանի ցիկլ, որոնցից յուրաքանչյուրը մինչկոլումբոսյան Ամերիկայի դիցաբանության մեջ ավարտվում է համաշխարհային աղետով։ Զարգացած դիցաբանությունները, որտեղ տիեզերքը հասկացվում է որպես տարածության և քաոսի հավերժական պայքարի ասպարեզ՝ ի լրումն նախնական առասպելական ժամանակի պատկերի, առաջանում է աշխարհի մահվան էսխատոլոգիական պատկերը՝ Ռագնարյոկը սկանդինավյան դիցաբանության մեջ, մանիքեության էսխատալոգիան և այլն։ Մի շարք դիցաբանությունների համաձայն աշխարհի վերջից հետո պետք է տեղի ունենա դրա ցիկլային թարմացումը։ Սակայն մի շարք դիցաբանություններում աշխարհի վերջը տեղի է ունենում վերջնականապես[2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Walsh, G. L. Mutilated hands or signal stencils? A consideration of irregular hand stencils from Central Queensland(անգլ.) // Australian Archaeology (journal) : journal. — 1979. — С. 33—41. Архивировано из первоисточника 30 Հուլիսի 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Мелетинский E. M. Время мифическое Արխիվացված 2019-01-10 Wayback Machine // Мифы народов мира : Энциклопедия. Электронное издание / Гл. ред. С. А. Токарев. М., 2008 (Советская Энциклопедия, 1980). С. 208—209.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Мелетинский E. M. Основные мифологические мотивы и термины. Время мифическое Արխիվացված 2019-01-10 Wayback Machine // Мифологический словарь / Под. ред. E. M. Мелетинского. — М. : Советская энциклопедия, 1991.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Человек и общество : Культурология. Словарь-справочник / Под ред. О. М. Штомпеля. — Ростов-на-Дону : Феникс, 1996.
  5. Топоров В. H. Космогонические мифы Արխիվացված 2019-03-23 Wayback Machine // Мифы народов мира : Энциклопедия. Электронное издание / Гл. ред. С. А. Токарев. М., 2008 (Советская Энциклопедия, 1980). С. 551—553.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ռուսերենով
  • Время / Кобзев А. И. (Время в китайской культуре), Лысенко В. Г. (Время в индийской философии), Гайденко П. П. (Время в философии Нового времени) // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 26—29. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
  • Гл. 19 Мифическое время и его «парадигмы» // Мелетинский E. M. Поэтика мифа.
այլ լեզուներով
  • Baumann H., Schöpfung und Urzeit des Mensсhen im Mythus der afrikanischen Völker, B., 1936;
  • Strehlow Т. С. H., Aranda tradition, Melb., 1947;
  • Jensen A. E., Mythos und Kult bei Naturvцlkern, 2 Aufl., Wiesbaden, 1960;
  • Lienhardt G., Divinity and experience, Oxf., 1961;
  • Hultkranz A., Les religions des indiens primitifs de lAmerique, Uppsala, 1963;
  • Rоhаn-Csermak G. de, Ethnohistoire et ethnologiе historique, «Ethnologiа europaea», 1967, v. l, No 2.
  • Stanner W. E. H., The dreaming, в кн.: Lessa W. A., Vogt E. Z. (ed.), Reader in comparative religion, 3 ed., N. Y., 1972.