Առաջնային թարթիչային դիսկինեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջնային թարթիչային դիսկինեզիա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
ՀՄԴ-9759.3
ՀՄԴ-10Q89.3
 Primary ciliary dyskinesia Վիքիպահեստում

Առաջնային թարթիչային դիսկինեզիան (PCD), հազվագյուտ, աուտոսոմային ռեցեսիվ կերպով ժառանգվող գենետիկ համախտանիշ, որն առաջացնում է վերին և ստորին շնչուղիների, սինուսների, Եվստախյան փողի, միջին ականջի, արգանդափողերի և սերմնաբջիջների թարթիչների գործողության արատներ։ «Անշարժ թարթիչային համախտանիշ» այլընտրանքային անվանումն այլևս չի կիրառվում, քանի որ թարթիչները շարժվում են, պարզապես անարդյունավետ կամ անսինխրոն։ Եթե այն ուղեկցվում է օրգանների հակառակ կամ այսպես կոչված հայելային դասավորությամբ, ապա այն անվանում են Կարտագեների համախտանիշ[1]։

Շնչառական ուղիների էպիթելի շարժուն թարթիչները, որոնք նման են մանրադիտակային «մազերի» (թեև կառուցվածքային և կենսաբանական առումով կապ չունեն մազերի հետ), բարդ օրգանելներ են, որոնք շնչառական ուղիներում ապահովում են լորձի շարժը դեպի կոկորդ։ Սովորաբար թարթիչները շարժվում են վայրկյանում 7-ից 22 անգամ, և ցանկացած խանգարում կարող է հանգեցնել լորձաթաղանթների վատ մաքրման և հետևաբար վերին և ստորին շնչուղիների հետագա վարակման։ Թարթիչները ներգրավված են նաև այլ կենսաբանական գործընթացներում, օրինակ՝ մասնակցում են ազոտի օքսիդի արտադրությանը[2]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սագիտալ CT պատկեր, որը ցույց է տալիս լորձաթաղանթի տեսքը հեռավոր փոքր շնչուղիներում՝ կապված առաջնային թարթիչային դիսկինեզիայի հետ:
CT պատկեր, որը ցույց է տալիս լայնացած և հաստացած միջին չափի շնչուղիները (բրոնխեկտազիա) Կարտագեների համախտանիշով հիվանդի մոտ։
Շեղ սագիտալ CT պատկեր, որը ցույց է տալիս ստորին բլթի գլանաձև բրոնխեկտազիա։

Առաջնային թարթիչային դիսկինեզիա ունեցող մարդկանց մոտ 80%-ի մոտ շնչառական խնդիրներ առաջանում են ծննդյան օրվանից սկսած։ Ոմանց մոտ առաջանում է թոքերի բլթի կոլլապս, որը հանգեցնում է թթվածնով արյան անբավարար հագեցման և առաջանում է լրացուցիչ թթվածնային բուժման պահանջարկ[3]։ Կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում մեծամասնության մոտ զարգանում է քրոնիկական հազ՝ խորխարտադրությամբ և քթահոսություն[3]։ Թարթիչների անբավարար գործունեության հետևանքով խանգարվում է լորձի մաքրման գործընթացը շնչուղիներց, որի հետևանքով մեծանում է հակվածությունը շնչուղիների վարակի, ներառյալ բրոնխիտի, թոքաբորբի, սինուսիտի և միջին ականջի բորբոքման նկատմամբ։ Շնչառական համակարգի պրոգրեսիվ վնասում են բրոնխէկտազը՝ բրոնխների լայնացումը, սկսվում է վաղ մանկությունից և սինուսների հիվանդությունը (երբեմն ծանրանում է մեծահասակների մոտ)։ Այնուամենայնիվ, չնայած բնորոշ նշաններին և ախտանիշներին, ախտորոշումը հաճախ բաց է թողնվում կյանքի վաղ շրջանում[4]։ Տղամարդկանց մոտ սերմնաբջիջների շարժունակության խանգարումը կարող է հանգեցնել անպտղության, թեև որոշ դեպքերում հնարավոր է իրականացնել արտամարմնային բեղնավորում[5]։ Փորձարկումները ցույց են տվել, որ Կարտագեների համախտանիշով կանանց շրջանում պտղաբերությունը նվազած է արգանդափողերի թարթիչավոր էպիթելի գործունեության խանգարման պատճառով[6]։

Տուժած շատ անհատներ ունենում են լսողության կորուստ և ի հայտ են գալիս միջին ականջի բորբոքման ախտանիշներ։ Որոշ հիվանդներ ունենում են վատ հոտառություն, որը, ինչպես ենթադրվում է, ուղեկցում է սինուսներում բարձր լորձարտադրության հետ (չնայած մյուսները նշում են նորմալ կամ նույնիսկ սուր զգայունություն հոտի և համի նկատմամբ)։ Հիվանդության կլինիկական առաջընթացը փոփոխական է, ծանր դեպքերում առաջանում է թոքերի փոխպատվաստման անհրաժեշտություն։ Վաղ ախտորոշմամբ հնարավոր է կտրուկ նվազեցնել վարակների նկատմամբ զգայունությունը։ Դիտարկվել են կրծքավանդակի տարբեր ֆիզիոթերապևտիկ մեթոդներով բուժական մոտեցումներ, որոնք նվազեցնում են թոքերի վարակի դեպքերը և բրոնխոեկտազի առաջընթացը։ Հիվանդության վաղ փուլերից սկսված բուժումը նվազեցնում է սինուսիտի հարաճումը (չնայած դա դեռևս պատշաճ կերպով փաստագրված չէ)։ Դիտարկվել են բուժման մեթոդներ՝ լորձի մաքրումը բարձրացնելու, շնչառական վարակների կանխարգելման և բակտերիալ սուպերինֆեկցիաների բուժման համար[7]։

Գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային թարթիչային դիսկինեզիան (PCD) հետերոգեն հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են մոտ 250 սպիտակուցներից բաղկացած թարթիչները[8][9]։ PCD-ով մարդկանց մոտ 90%-ն ունի ուլտրակառուցվածքային արատներ, որոնք ազդում են դինեինի արտաքին և/կամ ներքին սպիտակուցների վրա, որոնք ապահովում են թարթիչների շարժունակությունը, ընդ որում այդ արատների մոտավորապես 38%-ը պայմանավորված է երկու գեների՝ DNAI1 և DNAH5 մուտացիաներով, որոնցով կոդավորվում են թարթիչավոր էպիթելի արտաքին դինեյնի թևում հայտնաբերված սպիտակուցները[10][11]։

Կատարվում են հետազոտություններ, որպեսզի բացահայտվեն այն գեները, որոնք կոդավորում են դինեինի ներքին սպիտակուցները և այլ կառուցվածքային տարրեր, որոնք կապված են PCD-ի հետ։ Հետազոտության փուլում է նաև DNAH5-ի դերը հետերոտաքսի սինդրոմի և ձախ-աջ ասիմետրիայի մեջ։ Առնվազն 50 գեն է ներգրավված այս վիճակի մեջ[7][12]։

Մեկ այլ գեն, որը ասոցացված է այս վիճակի հետ, GAS2L2-ն է[13]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

CT պատկեր, որը ցույց է տալիս situs inversus(հակադարձ դասավորություն): Սովորաբար լյարդը գտնվում է մարմնի աջ կողմում, իսկ փայծաղը՝ ձախ կողմում, սակայն այս հիվանդի մոտ դրանք հակառակ դիրքերում են լինում։

Առաջնային թարթիչային դիսկինեզիան ժառանգական հիվանդություն է։ Կառուցվածքային տարրերը, որոնցից են թարթիչները, ներառյալ ներքին և/կամ արտաքին դինեյնային թևերը, կենտրոնական ապարատը և այլն, բացակայում են կամ անգործունակ են, հետևաբար, աքսոնեմը կորցնում է շարժվելու ունակությունը։ Աքսոնեմները երկարացված կառույցներն են, որոնք կազմված են թարթիչներից և թելիկներից։ Բացի այդ, կարող են լինել քիմիական կազմության թերություններ, որոնք միջամտում են թարթիչների գործառույթին համապատասխան կառուցվածքի առկայության դեպքում։ Հիմքում ընկած պատճառը ինչ էլ որ լինի, թարթիչների դիսֆունկցիան սկսվում և հետևում է զարգացման սաղմնային փուլին[12]։

Աքսիալ CT պատկեր, որը ցույց է տալիս դեքստրոկարդիա՝ IVC-ով և ձևաբանական աջ փորոքով ձախում, իսկ ձախ փորոքը՝ աջում։

Այս խնդրի հիմքում ընկած են մասնագիտացված թարթիչները, որոնք հայտնի են որպես հանգույցային թարթիչներ։ Նրանցում բացակայում են սովորական շարժուն թարթիչների կենտրոնական զույգ միկրոխողովակները, որոնց միջոցով դրանք պտտվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Սաղմի պրիմիտիվ շերտի առջևի պրիմիտիվ հանգույցում նրանք ետևում այնպես են թեքված, որ նկարագրում են ոչ թե շրջանձև, այլ D-աձև[14][15]։ Ապացուցված է, որ այն մկների և հավի սաղմերի մեջ առաջացնում է դեպի ձախ հոսք, և սպիտակուցը տեղափոխում է ձախ՝ առաջացնելով ասիմետրիկ զարգացում[16]։

Այսպիսով, առաջնային թարթիչային դիսկինեզիայով որոշ անհատների մոտ մուտացիաները, որոնք գտնվում են հիմնական կառուցվածքային սպիտակուցի ձախ-աջ դինեյնի (lrd) կոդավորման գենում, հանգեցնում են մոնոցիլիաների առաջացման, որոնք չեն պտտվում։ Հետևաբար, հանգույցում չի ձևավորվում հոսք, արդյունքում սպիտակուցը պատահականորեն շարժվում է դրա ներսում, և տուժածների 50%-ի մոտ զարգանում է situs inversus(օրգանների հակադարձ դասավորություն), որը կարող է առաջանալ դեքստրոկարդիայի՝ սրտի աջ դասավորության հետ կամ առանց դրա, որտեղ ներքին օրգանները հայելային են դասավորվում[8]։ Հիվանդություն ունեցող անձինք համարվում են Կարտագեների համախտանիշի կրողներ։ Սա չի կարող ասվել PCD-ի հետ կապված որոշ գենետիկ մուտացիաների դեպքում։ Առաջնային թարթիչային դիսկինեզիա ունեցող բնակչության առնվազն 6%-ի մոտ առկա է situs ambiguus կամ heterotaxy, որտեղ օրգանների տեղակայումը կամ զարգացումը ոչ բնորոշ է (situs solitus) և ոչ էլ ամբողջովին հակադարձված է(situs inversus totalis), բայց երկուսի հիբրիդն է[12]։ Փայծաղի անոմալիաները, ինչպիսիք են պոլիսպլենիան, ասպլենիան և սրտի բարդ բնածին արատները, ավելի հաճախ հանդիպում են situs ambiguus և PCD ունեցող անհատների մոտ, ինչպես որ դրանք տեղի են ունենում situs ambiguus ունեցող բոլոր անհատների մոտ[17]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտության համար կան բազմաթիվ ախտորոշիչ թեստեր[18]։ Դրանք ներառում են քթի ազոտային օքսիդի մակարդակի որոշումը, որպես զննման թեստ, լուսային մանրադիտակով բիոպտատների հետազոտություն՝ թարթիչային շարժումների ձևի և հաճախականության համար և դինեինի էլեկտրոնային մանրադիտակային հետազոտություն՝ որպես հստակ ախտորոշման մեթոդ։ Առաջարկվում է նաև գենետիկական թեստավորում, բայց դա դժվար է՝ հաշվի առնելով, որ կան բազմաթիվ գեներ, որոնք ընկած են հիվանդության հիամքում[12]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանցքային CT պատկեր, որը ցույց է տալիս քրոնիկական սինուսիտը Կարտագեների համախտանիշով անհատի մոտ

Երբ առաջնային թարթիչային դիսկինեզիան ուղեկցվում է situs inversus-ի (ներքին օրգանների հակադարձ դասավորության), քրոնիկ սինուսիտի և բրոնխեեկտազի համակցությամբ,ապա այն հայտնի է որպես Կարտագեների համախտանիշ (առաջնային թարթիչային դիսկինեզիայի դեպքերի միայն 50%-ն է ներառում situs inversus)[9]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախտանիշի համար չկան ստանդարտացված արդյունավետ բուժման ռազմավարություններ։ PCD-ի ներկայիս թերապիաները էքստրապոլացվել են Կիստիկական ֆիբրոզից և ոչ-CF բրոնխեեկտազով հիվանդներից և չունեն վավերացում PCD-ին հատուկ օգտագործման համար[19]։

Կարող է զարգանալ ծանր մահացու շնչառական անբավարարություն։ Երկարատև բուժումը մակրոլիդներով, ինչպիսիք են կլարիտրոմիցինը, էրիթրոմիցինը և ազիտրոմիցինը, էմպիրիկորեն կիրառվել է առաջնային թարթիչային դիսկինեզիայի բուժման համար Ճապոնիայում[20]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային թարթիչային դիսկինեզիայով հիվանդների ապրելիության վերաբերյա չկան հավաստի տվյալներ։ PCD ունեցող մարդկանց կյանքի տևողության հուսալի գնահատական չկա։ Այնուամենայնիվ, կան ապացույցներ, որ այն բազմահամակարգային վիճակ է, որը ազդեցություն ունի կյանքի որակի վրա և որոշ մարդիկ ունենում են թոքերի փոխպատվաստման կարիք[21][22][23][24][25]։

Ուսումնասիրությունների մեծ մասում PCD-ով տառապող մարդկանց մոտ նկատվել է թոքերի ֆունկցիայի անկում, որը ազդում է կյանքի որակի վրա և նվազեցնում է այն[23][26][27][28][29][30]։

Վերջին հրապարակված տվյալները (Միացյալ Թագավորություն, Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Կանադա և Իսրայել) հայտնի կլինիկաներից ցույց են տալիս, որ PCD-ով հիվանդների հիվանդացությունը և մահացությունը, ըստ երևույթին, թերագնահատված են բժշկական հանրության կողմից[23][23][26][31][31][32][32][33][33][34][35][36]։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ PCD-ով երեխաների մոտ սովորաբար թոքերի ֆունկցիան ավելի վատ է, քան ցիստիկ ֆիբրոզով հիվանդների մոտ[26][27][28][29][37]։ Թեև նախկինում ենթադրվում էր, որ վաղ ախտորոշման դեպքում թոքերի ֆունկցիայի վատացումը կարող է մեծապես կանխվել PCD-ով երեխաների մոտ, սակայն կարևոր է նշել, որ թոքերի ախտահարումը բավականին տարածված է տվյալ հիվանդների դեպում, նկարագրվել են նաև բրոնխոէկտազիաների առաջացում երեխաների մոտ[26][27][29][37][38][39][40]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժիչ թարթիչների ֆունկցիայի վերականգնման նպատակներով դեռևս իրականացվում են հետազոտություններ։ Այնուամենայնիվ, բժշկական հետազոտությունների, մասնավորապես հազվագյուտ հիվանդությունների համար բարեգործական ֆինանսավորումը կենսական նշանակություն ունի և Մեծ Բրիտանիայում նպաստում է դրամաշնորհների ավելի քան 50%-ին։ Մեծ Բրիտանիայում գրանցված PCD Research բարեգործական կազմակերպությունն աջակցում է PCD-ի համար իրականացվող հետազոտություններին ամբողջ աշխարհում՝ պոտենցիալ բուժիչ հետազոտությունների ֆինանսավորման վերջնական նպատակով[2]։ Թարթիչների ֆունկցիոնալ փոխարինման ապագա խոստումնալից ուղիները ներառում են հակաիսենս, գենի խմբագրում Crispr-CAS9 եւ միկրո-RNA բուժման միջոցով[41]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային թարթիչային դիսկինեզիայի դասական ախտանիշների համադրությունը առաջին անգամ նկարագրվել է 1904 թվականին, Ա. Կ. Սևերտի կողմից, մինչդեռ Մանես Կարտագեները հրապարակել է իր առաջին զեկույցն այդ թեմայի վերաբերյալ 1933 թվականին։ Խանգարումը հազվադեպ է կոչվում Siewert-ի համախտանիշ կամ Siewert-Kartagener-ի համախտանիշ[42][43][44]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «DNAI1 - Dynein axonemal intermediate chain 1 - Homo sapiens (Human) - DNAI1 gene & protein». uniprot.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  2. 2,0 2,1 «PCDresearch.org». PCDresearch.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 Lucas JS, Davis SD, Omran H, Shoemark A (2020 թ․ փետրվար). «Primary ciliary dyskinesia in the genomics age». Lancet Respir Med. 8 (2): 202–216. doi:10.1016/S2213-2600(19)30374-1. PMID 31624012. S2CID 204772640.
  4. Coren, M. E; Meeks, M; Morrison, I; Buchdahl, R. M; Bush, A (2002). «Primary ciliary dyskinesia: Age at diagnosis and symptom history». Acta Paediatrica. 91 (6): 667–9. doi:10.1080/080352502760069089. PMID 12162599.
  5. «PCD Family Support Group : FAQs». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.Կաղապար:Full citation needed
  6. McComb, Peter; Langley, Lynn; Villalon, Manuel; Verdugo, Pedro (1986 թ․ սեպտեմբեր). «The oviductal cilia and Kartagener's syndrome». Fertility and Sterility. 46 (3): 412–416. doi:10.1016/S0015-0282(16)49578-6. PMID 3488922.
  7. 7,0 7,1 Shoemark, Amelia; Rubbo, Bruna; Legendre, Marie; Fassad, Mahmoud R.; Haarman, Eric G.; Best, Sunayna; Bon, Irma C.M.; Brandsma, Joost; Burgel, Pierre-Regis; Carlsson, Gunnar; Carr, Siobhan B.; Carroll, Mary; Edwards, Matt; Escudier, Estelle; Honoré, Isabelle (2021 թ․ հունվարի 21). «Topological data analysis reveals genotype–phenotype relationships in primary ciliary dyskinesia». European Respiratory Journal. 58 (2): 2002359. doi:10.1183/13993003.02359-2020. ISSN 0903-1936. PMID 33479112. S2CID 231677155.
  8. 8,0 8,1 Chodhari, R; Mitchison, H.M; Meeks, M (2004). «Cilia, primary ciliary dyskinesia and molecular genetics». Paediatric Respiratory Reviews. 5 (1): 69–76. doi:10.1016/j.prrv.2003.09.005. PMID 15222957.
  9. 9,0 9,1 Zariwala, Maimoona A; Knowles, Michael R; Leigh, Margaret W (2019 թ․ դեկտեմբերի 5). «Primary Ciliary Dyskinesia». University of Washington, Seattle. PMID 20301301. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. Zariwala, Maimoona A; Knowles, Michael R; Omran, Heymut (2007). «Genetic Defects in Ciliary Structure and Function». Annual Review of Physiology. 69: 423–50. doi:10.1146/annurev.physiol.69.040705.141301. PMID 17059358.
  11. Zariwala, M. A.; Omran, H.; Ferkol, T. W. (2011 թ․ սեպտեմբերի 15). «The Emerging Genetics of Primary Ciliary Dyskinesia». Proceedings of the American Thoracic Society. American Thoracic Society. 8 (5): 430–433. doi:10.1513/pats.201103-023sd. ISSN 1546-3222.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Leigh, Margaret W.; Pittman, Jessica E.; Carson, Johnny L.; Ferkol, Thomas W.; Dell, Sharon D.; Davis, Stephanie D.; Knowles, Michael R.; Zariwala, Maimoona A. (2009). «Clinical and genetic aspects of primary ciliary dyskinesia/Kartagener syndrome». Genetics in Medicine. Elsevier BV. 11 (7): 473–487. doi:10.1097/gim.0b013e3181a53562. ISSN 1098-3600.
  13. Bustamante-Marin, Ximena M.; Yin, Wei-Ning; Sears, Patrick R.; Werner, Michael E.; Brotslaw, Eva J.; Mitchell, Brian J.; Jania, Corey M.; Zeman, Kirby L.; Rogers, Troy D.; Herring, Laura E.; Refabért, Luc; Thomas, Lucie; Amselem, Serge; Escudier, Estelle; Legendre, Marie; Grubb, Barbara R.; Knowles, Michael R.; Zariwala, Maimoona A.; Ostrowski, Lawrence E. (2019). «Lack of GAS2L2 Causes PCD by Impairing Cilia Orientation and Mucociliary Clearance». The American Journal of Human Genetics. 104 (2): 229–245. doi:10.1016/j.ajhg.2018.12.009. PMC 6372263. PMID 30665704.
  14. Cartwright, J. H. E; Piro, O; Tuval, I (2004). «Fluid-dynamical basis of the embryonic development of left-right asymmetry in vertebrates». Proceedings of the National Academy of Sciences. 101 (19): 7234–9. Bibcode:2004PNAS..101.7234C. doi:10.1073/pnas.0402001101. PMC 409902. PMID 15118088.
  15. Nonaka, Shigenori; Yoshiba, Satoko; Watanabe, Daisuke; Ikeuchi, Shingo; Goto, Tomonobu; Marshall, Wallace F; Hamada, Hiroshi (2005). «De Novo Formation of Left–Right Asymmetry by Posterior Tilt of Nodal Cilia». PLOS Biology. 3 (8): e268. doi:10.1371/journal.pbio.0030268. PMC 1180513. PMID 16035921.
  16. Dykes, Iain (2014 թ․ ապրիլի 8). «Left Right Patterning, Evolution and Cardiac Development». Journal of Cardiovascular Development and Disease. MDPI AG. 1 (1): 52–72. doi:10.3390/jcdd1010052. ISSN 2308-3425.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  17. Kennedy, M. P; Omran, H; Leigh, M. W; Dell, S; Morgan, L; Molina, P. L; Robinson, B. V; Minnix, S. L; Olbrich, H; Severin, T; Ahrens, P; Lange, L; Morillas, H. N; Noone, P. G; Zariwala, M. A; Knowles, M. R (2007). «Congenital Heart Disease and Other Heterotaxic Defects in a Large Cohort of Patients with Primary Ciliary Dyskinesia». Circulation. 115 (22): 2814–21. doi:10.1161/CIRCULATIONAHA.106.649038. PMID 17515466.
  18. Shoemark, Amelia; Moya, Eduardo; Hirst, Robert A; Patel, Mitali P; Robson, Evelyn A; Hayward, Jane; Scully, Juliet; Fassad, Mahmoud R; Lamb, William; Schmidts, Miriam; Dixon, Mellisa; Patel-King, Ramila S; Rogers, Andrew V; Rutman, Andrew; Jackson, Claire L; Goggin, Patricia; Rubbo, Bruna; Ollosson, Sarah; Carr, Siobhán; Walker, Woolf; Adler, Beryl; Loebinger, Michael R; Wilson, Robert; Bush, Andrew; Williams, Hywel; Boustred, Christopher; Jenkins, Lucy; Sheridan, Eamonn; Chung, Eddie M K; և այլք: (2018). «High prevalence ofCCDC103p.His154Pro mutation causing primary ciliary dyskinesia disrupts protein oligomerisation and is associated with normal diagnostic investigations». Thorax. 73 (2): 157–166. doi:10.1136/thoraxjnl-2017-209999. PMC 5771957. PMID 28790179.
  19. Knowles, Michael; Daniels, Leigh Anne; Davis, Stephanie; Zariwala, Maimoona; Leigh, Margaret (2013 թ․ հունիսի 24). «Primary Ciliary Dyskinesia. Recent Advances in Diagnostics, Genetics, and Characterization of Clinical Disease». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 188 (8): 913–22. doi:10.1164/rccm.201301-0059CI. PMC 3826280. PMID 23796196.
  20. Kido, Takashi; Yatera, Kazuhiro; Yamasaki, Kei; Nagata, Shuya; Choujin, Yasuo; Yamaga, Chiyo; Hara, Kanako; Ishimoto, Hiroshi; Hisaoka, Masanori; Mukae, Hiroshi (2012). «Two Cases of Primary Ciliary Dyskinesia with Different Responses to Macrolide Treatment». Internal Medicine. 51 (9): 1093–8. doi:10.2169/internalmedicine.51.6617. PMID 22576394.
  21. «FREQUENTLY ASKED QUESTIONS Everything you need to know about primary ciliary dyskinesia (PCD)!». PCD Foundation. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  22. de Boer, K.; Vandemheen, K. L.; Tullis, E.; Doucette, S.; Fergusson, D.; Freitag, A.; Paterson, N.; Jackson, M.; Lougheed, M. D.; Kumar, V.; Aaron, S. D. (2011 թ․ հունիսի 15). «Exacerbation frequency and clinical outcomes in adult patients with cystic fibrosis». Thorax. 66 (8): 680–685. doi:10.1136/thx.2011.161117. ISSN 0040-6376. PMID 21680566. S2CID 14614482.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Noone, Peadar G.; Leigh, Margaret W.; Sannuti, Aruna; Minnix, Susan L.; Carson, Johnny L.; Hazucha, Milan; Zariwala, Maimoona A.; Knowles, Michael R. (2004 թ․ փետրվարի 15). «Primary Ciliary Dyskinesia». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 169 (4): 459–467. doi:10.1164/rccm.200303-365oc. ISSN 1073-449X. PMID 14656747.
  24. Hayes, Don; Reynolds, Susan D.; Tumin, Dmitry (2016 թ․ նոյեմբեր). «Outcomes of lung transplantation for primary ciliary dyskinesia and Kartagener syndrome». The Journal of Heart and Lung Transplantation. 35 (11): 1377–1378. doi:10.1016/j.healun.2016.08.025. ISSN 1053-2498. PMID 27746084.
  25. Cano, J.R.; Cerezo, F.; Algar, F.J.; Álvarez, A.; Espinosa, D.; Moreno, P.; Baamonde, C.; Salvatierra, A. (2008 թ․ նոյեմբեր). «Prognostic Factors Influencing Survival Rates in Children Following Lung Transplantation». Transplantation Proceedings. 40 (9): 3070–3072. doi:10.1016/j.transproceed.2008.09.024. ISSN 0041-1345. PMID 19010197.
  26. 26,0 26,1 26,2 26,3 Rubbo, Bruna; Best, Sunayna; Hirst, Robert Anthony; Shoemark, Amelia; Goggin, Patricia; Carr, Siobhan B; Chetcuti, Philip; Hogg, Claire; Kenia, Priti; Lucas, Jane S; Moya, Eduardo; Narayanan, Manjith; O'Callaghan, Christopher; Williamson, Michael; Walker, Woolf Theodore (2020 թ․ մարտի 10). «Clinical features and management of children with primary ciliary dyskinesia in England». Archives of Disease in Childhood. 105 (8): 724–729. doi:10.1136/archdischild-2019-317687. ISSN 0003-9888. PMID 32156696. S2CID 212666109.
  27. 27,0 27,1 27,2 Shah, Anand; Shoemark, Amelia; MacNeill, Stephanie J.; Bhaludin, Basrull; Rogers, Andrew; Bilton, Diana; Hansell, David M.; Wilson, Robert; Loebinger, Michael R. (2016 թ․ հունիսի 10). «A longitudinal study characterising a large adult primary ciliary dyskinesia population». European Respiratory Journal. 48 (2): 441–450. doi:10.1183/13993003.00209-2016. ISSN 0903-1936. PMID 27288033. S2CID 4046957.
  28. 28,0 28,1 Marthin, June K.; Petersen, Nadia; Skovgaard, Lene T.; Nielsen, Kim G. (2010 թ․ հունիսի 1). «Lung Function in Patients with Primary Ciliary Dyskinesia». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 181 (11): 1262–1268. doi:10.1164/rccm.200811-1731oc. ISSN 1073-449X. PMID 20167855.
  29. 29,0 29,1 29,2 Halbeisen, Florian S.; Pedersen, Eva S.L.; Goutaki, Myrofora; Spycher, Ben D.; Amirav, Israel; Boon, Mieke; Cohen-Cymberknoh, Malena; Crowley, Suzanne; Emiralioglu, Nagehan; Haarman, Eric G.; Karadag, Bulent; Koerner-Rettberg, Cordula; Latzin, Philipp; Loebinger, Michael R.; Lucas, Jane S. (2022 թ․ մարտի 17). «Lung function from school age to adulthood in primary ciliary dyskinesia». European Respiratory Journal. 60 (4): 2101918. doi:10.1183/13993003.01918-2021. ISSN 0903-1936. PMC 9582507. PMID 35301251.
  30. Abbott, J.; Hurley, M. A.; Morton, A. M.; Conway, S. P. (2013). «Longitudinal association between lung function and health-related quality of life in cystic fibrosis». Thorax. 68 (2): 149–154. doi:10.1136/thoraxjnl-2012-202552. PMID 23143792. S2CID 13340107.
  31. 31,0 31,1 Lucas, Jane S.; Carroll, Mary (2014 թ․ ապրիլ). «Primary Ciliary Dyskinesia and Cystic Fibrosis». Chest. 145 (4): 674–676. doi:10.1378/chest.13-2590. ISSN 0012-3692. PMID 24687702.
  32. 32,0 32,1 Cohen-Cymberknoh, Malena; Simanovsky, Natalia; Hiller, Nurith; Hillel, Alex Gileles; Shoseyov, David; Kerem, Eitan (2014 թ․ ապրիլ). «Differences in Disease Expression Between Primary Ciliary Dyskinesia and Cystic Fibrosis With and Without Pancreatic Insufficiency». Chest. 145 (4): 738–744. doi:10.1378/chest.13-1162. ISSN 0012-3692. PMID 24091606.
  33. 33,0 33,1 Halbeisen, Florian S.; Goutaki, Myrofora; Spycher, Ben D.; Amirav, Israel; Behan, Laura; Boon, Mieke; Hogg, Claire; Casaulta, Carmen; Crowley, Suzanne; Haarman, Eric G.; Karadag, Bulent; Koerner-Rettberg, Cordula; Loebinger, Michael R.; Mazurek, Henryk; Morgan, Lucy (2018 թ․ հուլիսի 26). «Lung function in patients with primary ciliary dyskinesia: an iPCD Cohort study». European Respiratory Journal. 52 (2): 1801040. doi:10.1183/13993003.01040-2018. ISSN 0903-1936. PMID 30049738. S2CID 51724928.
  34. Saglani, Sejal (2018 թ․ օգոստոս). «Lung function in primary ciliary dyskinesia: breaking the myth that this is a mild disease». European Respiratory Journal. 52 (2): 1801365. doi:10.1183/13993003.01365-2018. ISSN 0903-1936. PMID 30139762. S2CID 52074336.
  35. Dell, Sharon D (2008 թ․ հոկտեմբեր). «Primary ciliary dyskinesia: Myths and realities». Paediatrics & Child Health. 13 (8): 668–670. doi:10.1093/pch/13.8.668. ISSN 1205-7088. PMC 2606071. PMID 19436518.
  36. Davis, Pamela B.; Yasothan, Uma; Kirkpatrick, Peter (2012 թ․ ապրիլի 30). «Ivacaftor». Nature Reviews Drug Discovery. 11 (5): 349–350. doi:10.1038/nrd3723. ISSN 1474-1776. PMID 22543461.
  37. 37,0 37,1 Ring, Astrid M.; Buchvald, Frederik F.; Holgersen, Mathias G.; Green, Kent; Nielsen, Kim G. (2018 թ․ հունիս). «Fitness and lung function in children with primary ciliary dyskinesia and cystic fibrosis». Respiratory Medicine. 139: 79–85. doi:10.1016/j.rmed.2018.05.001. ISSN 0954-6111. PMID 29858006. S2CID 46923060.
  38. O'Callaghan, C.; Chilvers, M.; Hogg, C.; Bush, A.; Lucas, J. (2007 թ․ օգոստոսի 1). «Diagnosing primary ciliary dyskinesia». Thorax. 62 (8): 656–657. doi:10.1136/thx.2007.083147. ISSN 0040-6376. PMC 2117265. PMID 17687094. S2CID 8257416.
  39. Abbott, Janice; Hurley, Margaret A; Morton, Alison M; Conway, Steven P (2012 թ․ նոյեմբերի 9). «Longitudinal association between lung function and health-related quality of life in cystic fibrosis». Thorax. 68 (2): 149–154. doi:10.1136/thoraxjnl-2012-202552. ISSN 0040-6376. PMID 23143792. S2CID 13340107.
  40. Davis, Stephanie D.; Ferkol, Thomas W.; Rosenfeld, Margaret; Lee, Hye-Seung; Dell, Sharon D.; Sagel, Scott D.; Milla, Carlos; Zariwala, Maimoona A.; Pittman, Jessica E.; Shapiro, Adam J.; Carson, Johnny L.; Krischer, Jeffrey P.; Hazucha, Milan J.; Cooper, Matthew L.; Knowles, Michael R. (2015 թ․ փետրվարի 1). «Clinical Features of Childhood Primary Ciliary Dyskinesia by Genotype and Ultrastructural Phenotype». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 191 (3): 316–324. doi:10.1164/rccm.201409-1672oc. ISSN 1073-449X. PMC 4351577. PMID 25493340.
  41. «Search of: primary ciliary dyskinesia — List Results — ClinicalTrials.gov». clinicaltrials.gov (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
  42. Siewert AK (1904 թ․ փետրվարի 8). «Über einen Fall von Bronchiectasie bei einem Patienten mit situs inversus viscerum» [About a case of bronchiectasis in a patient avec situs inversus viscerum]. Berliner Klinische Wochenschrift (գերմաներեն). 41 (6): 139–141.
  43. Kartagener, M. (1933 թ․ սեպտեմբեր). «Zur Pathogenese der Bronchiektasien» [On the pathogenesis of bronchiectasis]. Beiträge zur Klinik der Tuberkulose und spezifischen Tuberkulose-Forschung (գերմաներեն). 83 (4): 489–501. doi:10.1007/BF02141468. S2CID 7708592.
  44. McManus, Chris (2004 թ․ փետրվար). «Eponymous but anonymous: who was Dr Siewert?». The Lancet. 363 (9409): 662. doi:10.1016/S0140-6736(04)15611-0. PMID 14987904. S2CID 25967658.