Ապստամբը տարեկանի արտում
Ապստամբը տարեկանի արտում անգլ.՝ Rebel in the Rye | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա, կենսագրական ֆիլմ և գրքերի էկրանավորում |
Թվական | 2017 և հոկտեմբերի 6, 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեննի Ստրոնգ |
Պրոդյուսեր | Բրյուս Քոհեն |
Սցենարի հեղինակ | Դեննի Ստրոնգ |
Դերակատարներ | Նիկոլաս Հոլթ, Զոյի Դոյչ[1], Քևին Սփեյսի[1], Սառա Փոլսոն[1], Հոուփ Դևիս[1], Վիկտոր Գարբեր[1], Էրիկ Բոգոսյան[1], Բրայան դ'Արսի Ջեյմս[1], Բեռնարդ Ուայթ[1], Դևիդ Բերման[1], Աննա Բուլարդ-Վեռներ[1], Լյուսի Բոյնտոն[1], Ջեյմս Ուրբանյակ, Ադամ Բուշ, Ուիլ Ռոջերս, Էմի Ռուտբերգ[1], Բեռնի ՄակԻներնի[1], Ջեֆերսոն Մեյս և Ուիլ Ռոջերս |
Օպերատոր | Քրամեր Մորգենթաու |
Երաժշտություն | Բեր ՄակՔրիրի |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Տևողություն | 106 րոպե |
Շահույթ | $ 378 294[2] |
«Ապստամբը տարեկանի արտում» (անգլ.՝ Rebel in the Rye)[3], ամերիկյան կենսագրական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Դենի Սթրոնգը Քենեթ Սլավենսկու՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջերի մասին պատմող «Գնալով տարեկանի միջով» վեպի հիման վրա։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 24-ին Սանդեն կինոփառատոնում[4]։ Միացյալ Նահանգների կինոթատրոններում այն թողարկվել է սեպտեմբերի 8-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է հանրաճանաչ, բայց մենակյացի ապրելակերպ գերադասող գրող Ջերոմ Սելինջերի մասին, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպի հրատարակումից հետո[5]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Նիկոլաս Հոլտ | Ջերոմ Դեյվիդ Սելինջեր |
Զոյի Դոյչ | Զոյի Դոյչ |
Քևին Սփեյսի | Ուիթ Բերնեթ |
Սառա Փոլսոն | Դորոտի Օլդինգ |
Բրայան Դ’Արսի Ջեյմս | Ժիրու |
Քեյթ Ռոդման | Ժիրուի քարտուղար |
Վիկտոր Գարբեր | Սոլոմոն Սելինջեր |
Հոուփ Դևիս | Միրիամ Սելինջեր |
Լյուսի Բոյնտոն | Քլեր Դուգլաս |
Ջեյմս Ուրբանյակ | Գաս Լոբրանո |
Ադամ Բուշ | Նայջել Բենչ |
Ջեֆրեսոն Մեյս | Ուիլյամ Մաքսվել |
Ալեքսանդր Գարմենդիա | ԱՄՆ զինվոր |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ապրիլի 29-ին հայտարարվել է, որ սցենարիստ և դերասան Դեննի Սթրոնգը ռեժիսորական իր նորամուտը կատարում է «Սելինջերի պատերազմը» կենսագրական ֆիլմով, որը հիմնված է Քեննեթ Սլավենսկու «Գնալով տարեկանի միջով» վեպի վրա։ Վերջինս գրվել է 1940-ական թվականների սկզբներին երիտասարդ Սելինջերի կյանքի հիման վրա[6]։ Սթրոնգը գնել է գիրքն ու հարմարեցրել ֆիլմի սցենարին, որը ֆինանսավորել է Black Label Media ընկերությունը[6]։
2015 թվականի օգոստոսի 31-ին Նիկոլաս Հոլտն ընտրվել է Սելինջերի դերի համար, իսկ ֆիլմը վերանվանվել է «Ապստամբը տարեկանի արտում»[7]։ 2016 թվականի հունվարի 19-ին Քևին Սփեյսին միացել է ֆիլմին, որպեսզի խաղա Ուիթ Բերնետի՝ Կոլումբիայի համալսարանի դասախոսի, «Story» ամսագրի խմբագրի և Սելինջերի երիտասարդ ուսուցչի դերը[8]։ 2016 թվականի փետրվարի 12-ին Լորա Դերնը, Բրայան Դ’Արսի Ջեյմսը և Հոուփ Դևիսն ընտրվել են ֆիլմի անհայտ դերերի համար[9]։ 2016 թվականի մարտի 9-ին Զոյի Դոյչը միացել է ֆիլմին՝ կատարելով գրող Յուջին Օ'Նիլի դստեր՝ Ունա Օ'Նիլի դերը, որը հիանալի հարաբերություններ ուներ Սելինջերի հետ[10]։ Հաջորդ օրը ֆիլմին միացել է Վիկտոր Գարբերը, որպեսզի խաղա Սելինջերի հոր՝ Սոլա Սելինջերի դերը[11]։ 2016 թվականի ապրիլի 7-ին Լյուսի Բոյնտոնն անհայտ դերով միացել է ֆիլմին[12]։ Ապրիլի 26-ին Սառա Փոլսոնն ընտրվել է Դորոտի Օլդինգի՝ օրինապահ գործակալի դերի համար, որը երիտասարդ Սելինջերին սատարել է նրա ամբողջ կարիերայի ընթացքում[5]։ 2016 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Ջեյմս Ուրբանյակն ընտրվել է Գուսա Լոբրանոյի դերի համար[13]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հիմնական նկարահանումներն սկսվել են 2016 թվականի ապրիլի 26-ին Նյու Յորքում[5][14]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է խառն արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 29 % վարկանիշ՝ հիմնված 73 գրախոսականների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 5,2 բալ է[15]։ Metacritic կայքում ֆիլմի գնահատականը 100 հնարավորից 46 է՝ հիմնված քննադատների 30 գրախոսականների վրա, ինչև համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Rebel in the Rye (2017)». The Numbers. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «ЗА ПРОПАСТЬЮ ВО РЖИ - Rebel in the Rye: кассовые сборы, о фильме» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Patten, Dominic (2016 թ․ դեկտեմբերի 5). «Sundance 2017: Robert Redford, New Rashida Jones Netflix Series, 'Rebel In The Rye' & More On Premiere, Docu, Midnight & Kids Slates». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 McNary, Dave (2016 թ․ ապրիլի 26). «Sarah Paulson Joins J.D. Salinger Movie 'Rebel in the Rye'». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ 6,0 6,1 Pamela McClintock, Rebecca Ford (2014 թ․ ապրիլի 29). «Danny Strong Making Directorial Debut With Biopic 'Salinger's War' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
- ↑ Rebecca Ford (2015 թ․ օգոստոսի 31). «TIFF: Nicholas Hoult to Play J.D. Salinger in Danny Strong's 'Rebel in the Rye'». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
- ↑ Jr, Mike Fleming (2016 թ․ հունվարի 19). «Kevin Spacey Joins Nicholas Hoult In Danny Strong's J.D. Salinger Drama». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Hipes, Patrick (2016 թ․ փետրվարի 12). «'Rebel In The Rye' Adds Laura Dern, Brian d'Arcy James & Hope Davis – Berlin». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Hipes, Patrick (2016 թ․ մարտի 9). «Zoey Deutch Books Key Role In 'Rebel In The Rye'». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Pedersen, Erik (2016 թ․ մարտի 10). «Victor Garber Joins 'Rebel In The Rye'; Ann Dowd Cast In 'Collateral Beauty'». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Hipes, Patrick (2016 թ․ ապրիլի 7). «'Sing Street's Lucy Boynton Joins 'Rebel In The Rye'». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ McNary, Dave (2016 թ․ մայիսի 25). «James Urbaniak Joins Nicholas Hoult in 'Rebel in the Rye' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Max Evry (2016 թ․ ապրիլի 26). «Sarah Paulson Joins J.D. Salinger Biopic Rebel in the Rye». ComingSoon.net (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Rebel in the Rye» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Rebel in the Rye». Metacritic. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Matt Fagerholm (2017 թ․ սեպտեմբերի 8). «Rebel in the Rye» (անգլերեն). RogerEbert.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- Carson Lund (2017 թ․ սեպտեմբերի 5). «Rebel in the Rye» (անգլերեն). Slant Magazine. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- John DeFore (1/25/2017). «'Rebel in the Rye': Film Review Sundance 2017» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- Guy Lodge (2017 թ․ հունվարի 25). «Sundance Film Review: 'Rebel in the Rye'» (անգլերեն). Variety. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- Jordan Hoffman (2017 թ․ հունվարի 25). «Rebel in the Rye review – JD Salinger drama catches attention but sinks into cliche» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- Glenn Kenny (2017 թ․ սեպտեմբերի 7). «Review: 'Rebel in the Rye' Looks at the Creation of Salinger's Classic» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- Barbara VanDenburgh (2017 թ․ սեպտեմբերի 14). «Hero worship at its worst in 'Rebel in the Rye'» (անգլերեն). USA Today. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- Dave Mcginn (2017 թ․ հոկտեմբերի 6). «Review: Rebel in the Rye fails to catch lightning in a bottle» (անգլերեն). The Globe and Mail. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2017 դրամա ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում