Էրիկ Բոգոսյան
| Էրիկ Բոգոսյան Eric Bogosian | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 24, 1953[1] (73 տարեկան) |
| Ծննդավայր | Ուոբըրն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Օբերլինի քոլեջ և Woburn Memorial High School? |
| Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, գրող, դրամատուրգ, հեռուստատեսային դերասան, վիպասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Էրիկ Բոգոսյան (անգլ.՝ Eric Bogosian, ապրիլի 24, 1953[1], Ուոբըրն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ դերասան[2], սցենարիստ, թատերագիր, մոնոլոգիստ, վիպասան։ Հեղինակել է բազմաթիվ թատերգություններ, որոնցից Talk Radio-ն (1987) և subUrbia-ն (1994) էկրանավորվել են. դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերի ռեժիսորներն են համապատասխանաբար Օլիվեր Սթոունը և Ռիչարդ Լինքլեյթերը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոգոսյանը դերակատարումներով հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում, կինոնկարներում, հեռուստաֆիլմերում ու հեռուստասերիալներում։ Նրա հեռուստատեսային հիշարժան դերերից են կապիտան Դենի Ռոսը Law & Order: Criminal Intent-ում (2006–2010), Լոուրենս Բոյդը Billions-ում (2017–2018), Ջիլ Իվիսը Succession հեռուստասերիալում (սկսվել է 2018 թվականից)։ Բոգոսյանը գլխավոր հերոսի կերպարի մարմնավորմամբ հանդես է եկել կինոռեժիսորներ Սաֆդի եղբայրների Uncut Gems ֆիլմում (2019)։ Բացի այդ, Նյու Յորքում մասնակցել է բալետային բեմադրությունների։ Այս ամենի հետ մեկտեղ հեղինակել է մի շարք վեպեր, գրել պատմագիտական «Նեմեսիս գործողությունը» գիրքը (Operation Nemesis, (2015):
1980-2000 թվականներին Բոգոսյանի գրած և կատարած վեց հիմնական սոլոներ են բեմադրվել Բրոդվեյի սահմաններից դուրս՝ նրան բերելով երեք Օբի մրցանակ (1998)[3], ինչպես նաև Դրամա Դեսկ մրցանակ: Նրա առաջին երկու սոլոները՝ «Men Inside»-ը և «FunHouse»-ը, ներկայացվել են Նյու Յորքի Շեքսպիրյան փառատոնում[4][5]: Նրա երրորդը՝ «Droing in America»-ն, բեմադրվել է American Place Theater-ում[6]: «Sex, Drugs, Rock & Roll»-ը, «Pounding Nails in the Floor with My Forehead»-ը և «Wake Up and Smell the Coffee»-ն բոլորն էլ բեմադրել է Ֆրեդերիկ Զոլոն Բրոդվեյի սահմաններից դուրս[7]:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոգոսյանը մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, որոնց թվում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ»-ը (շնորհվել է Talk Radio ֆիլմում իր դերակատարման համար[8]): Նա արժանացել է նաև «Դրամա Դեսկ» մրցանակի[9], երեք անգամ՝ «Օբի» մրցանակի։ 2004 թվականին նրան շնորհվել է Գուգենհայմ կրթաթոշակ[10]։ Բացի այդ, Բոգոսյանը երկու անգամ խրախուսական ֆինանսավորում է ստացել արվեստների ամերիկյան ազգային հիմնադրամից (National Endowment for the Arts[11]):
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պողոսյանը ծնվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում` Էդվինա և Հենրի Պողոսյանների ընտանիքում։ Հայրը հաշվապահ էր, մայրը՝ վարսավիր[12][13]։ Վաղ մանկությունն անց է կացրել Ուոթերթաունում, որի բնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում ցեղասպանությունից մազապուրծ փրկված և Ամերիկայում ապաստան գտած հայերը։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել են Ուոբուրն, որտեղ Էրիկը հաճախել է Woburn Memorial High School ավագ դպրոցը և դեռ դպրոցական տարիներին հրապուրվել թատրոնով։ Չիկագոյի համալսարանում սովորելուց և Օբեռլինի քոլեջն ավարտելուց[14] հետո Բոգոսյանը մեկնել է Նյու Յորք՝ թատրոնում սկսելու իր դերասանական կարիերան։ 1980 թ. ամուսնացել է նյույորքյան թատրոններից մեկի տնօրեն Ջո Էնն Բունիի հետ։ Ունեն 2 որդի՝ Հարրի և Թրևիս Բոգոսյանները[15]։
Ֆիլմագրության ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 — 1988 — Քրեական պատմություններ (սերիալ) / Crime Story — Դի
- 1988 — «Քեյն»-ի խռովարարի դատը / The Caine Mutiny Court-Martial — լեյտենանտ Բարնի Գրինվալդ
- 1988 — Ռադիոզավզակություն / Talk Radio — Բարրի Չեմփլեն
- 1990 — Կաղապար:Год в кино — Օրենք ու կարգ (սերիալ) / Law & Order — Գերի Լովենթալ
- 1994 — Վհուկների որս / Witch Hunt — Լարսոն Քրոքեթ
- 1995 — Դոլորես Քլեյբորն / Dolores Claiborne — Փիթեր
- 1995 — Պաշարման մեջ 2։ Մթին տարածք / Under Siege 2: Dark Territory — Թրևիս Դեյն
- 1996 — Բիվիսն ու Բաթհեդը «շինում» են Ամերիկան (մուլտֆիլմ) / Beavis and Butt-head Do America — կերպարի հնչյունավորում
- 1997 — Մասնատելով Հարրիին / Deconstructing Harry — Բերթ
- 2000- Բամբասանք / պրոֆեսոր
- 2001 — 2010 — Կլինիկա (սերիալ) / Scrubs — դոկտոր Գրոս
- 2001 — …. — Օրենք ու կարգ. Հանցավոր մտադրություն (սերիալ) / Law & Order: Criminal Intent — կապիտան Դենի Ռոս
- 2002— Արարատ / Ararat — Ռուբեն
- 2003 — Չարլիի հրեշտակները. Միայն առա՛ջ / Charlie’s Angels: Full Throttle — Ալան Քոլֆիլդ
- 2003 — Հրաշքների երկիր / Wonderland — Էդդի Նեշ
- 2004 — Բլեյդ. Երրորդություն / Blade: Trinity — Բենթլի Թիթլ
- 2008 — Ռեկորդս կադիլլակը / Cadillac Records — Ալան Ֆրիդ
- 2017 — Միլիարդներ / Billions — Բայդ
- 2019 — Չհղկված ակնաքարեր / Uncut Gems — Առնո
Գրական երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Men in Dark Times
- Scenes from the New World
- Sheer Heaven (1980)
- Men Inside (1981)
- The New World (1981)
- FunHouse (1983)
- Drinking in America (1986) (արժանացել է «Դրամա Դեսկ» մրցանակի)
- Talk Radio (թատերգություն, 1987) (նաև՝ Talk Radio ֆիլմ, 1988)
- Sex, Drugs, Rock & Roll (1990)
- Notes from the Underground (1993)
- Pounding Nails in the Floor with My Forehead (1994)
- subUrbia (թատերգություն, 1994) (նաև՝ subUrbia ֆիլմ, 1996)
- Griller (1998)
- Mall (2000)
- Wake Up and Smell the Coffee (2000)
- Humpty Dumpty (2004)
- Non-profit Benefit
- Red Angel
- Wasted Beauty (2005)
- 1+1 (2008)
- Perforated Heart (2009)
- Operation Nemesis (ոչ գեղարվեստական գիրք, 2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Anny Bakalian //Armenian Americans: From Being to Feeling Armenian Արխիվացված 2017-11-08 Wayback Machine // Transaction Publishers, 2011 p.438 (511) ISBN 1412842271, 9781412842273
- ↑ «Eric Bogosian & Kristen Johnson To Host Obie Awards, May 18 | Playbill». Playbill. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Rich, Frank (1982 թ․ սեպտեմբերի 17). «THEATER: A SOLO BY ERIC BOGOSIAN». The New York Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Rich, Frank (1983 թ․ հուլիսի 8). «THEATER: 'FUNHOUSE' AND 'EMMETT' AT PUBLIC». The New York Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Rich, Frank (1986 թ․ հունվարի 21). «THEATER: 'DRINKING IN AMERICA'». The New York Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Lefkowitz, David (2000 թ․ ապրիլի 24). «Bogosian to Wake Up at NYC's Jane Street, April 24». Playbill. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «'Rain Man' Wins Golden Bear Award For Best Full-Length Film». Associated Press. 1989 թ․ փետրվարի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «In Performance: Eric Bogosian Performs Excerpt from 100 (Monologues)». BroadwayWorld. 2013 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «John Simon Guggenheim Foundation | Eric Bogosian». Արխիվացված է օրիգինալից 2019-11-18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Eric Bogosian To Lead Talkback Panel Following Performance Of DAYBREAK At Pan Asian Rep». BroadwayWorld. 2018 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Eric Bogosian Biography (1953-)». filmreference.com.
- ↑ CurrentObituary.com. «Henry Bogosian - Obituary - Watertown, MA - Aram Bedrosian Funeral Home».
- ↑ Kogan, Rick (1993 թ․ ապրիլի 25). «ON BROADWAY WITH ERIC BOGOSIAN». Chicago Tribune. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ De Vries, Hilary (1991 թ․ հունիսի 23). «COVER STORY : Hello, America . . . Eric Bogosian Calling : Having earned a reputation as a biting commentator on stage, the monologuist wants to put his vision on the big screen». Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Բոգոսյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Ապրիլի 24 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկահայ արձակագիրներ
- Ամերիկահայ դերասաններ
- Ամերիկահայ սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ