Ապիքսաբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապիքսաբան
Изображение химической структуры
Տեսակքիմիական երևույթի տեսակ
Գործածության եղանակբերանացի
Զանգված7,6E−25 կիլոգրամ[1]
Քիմիական բանաձևC₂₅H₂₅N₅O₄[1]

Ապիքսաբան․ բրենդային անունը Էլիքվիս, հակամակարդիչ է, կիրառվում է արյան մակարդուկների բուժման և կանխարգելման նպատակով, ինպես նաև ոչ փականային ծագման նախասրտերի շողացում ունեցող պացիենտների կաթվածի կանխարգելման նպատակով, ազդում է գերազանցապես Xa գործոնի արգելակման միջոցով[2]։ Հիմնականում կիրառվում է ազդրի և ծնկի պրոթեզավորման ժամանակ արյան մակարդուկների առաջացման կանխարգելման համար և նախկինում թրոմբոզ ունեցողների մոտ[2]։ Կիրառվում է որպես վարֆարինի այլընտրանքային միջոց և չի պահանջում արյան մշտադիտարկում կամ դիետիկ սահմանափակումներ[3]։ Ընդունվում է ներքին ընդունման ձևով[4]։

Հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններից են արյունահոսությունը և սրտխառնոցը[5]։ Այլ կողմնակի ազդեցություններից են արյունահոսությունները ողնաշարի շրջանում և ալերգիկ ռեակցիաները[4]։ Խորհուրդ չի տրվում կիրրառությունը հղիության և կրծքով կերակրման ժամանակ[4][5]։ Կիրառումը հարաբերականորեն ապահով է այն մարդկանց շրջանում, ովքեր ունեն երիկամային ֆունկցիայի թեթև խանգարում[5]։ Ի համեմատ վարֆարինի, ավելի քիչ է փոխազդում այլ դեղերի հետ[6]։ Xa գործոնի ուղղակի արգելակիչ է[4]։

2007 թվականին «Pfizer» և «Bristol-Myers Squibb» ընկերությունները սկսեցին ապիքսաբանի զարգացումը որպես հակամակարդիչի[7]։ Ապիքսաբանի բժշկական կիրառումը հաստատվեց Եվրոպական միության կողմից 2011 թվականի մայիսին, իսկ ԱՄՆ-ում ՝ 2012-ի դեկտեմբերին[2][8][9] Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղերի ցանկում՝ ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղերը առողջապահական համակարգում[10]։ 2019 թվականին, այն 52-րդ հաճախ նշանակվող դեղն էր ԱՄՆ-ում ՝ ավելի քան 14 միլիոն դուրս գրված դեղատոմս[11][12]։ Չնայած ապիքսաբանի ջեներիկները հաստատված են Սննդի և դեղերի վարչության կողմից սկսած 2017 թվականից, պատենտի խախտման հետևանքով զարգացող իրավական գործընթացներից խուսափելու համար, ջեներիկների կիրառումը չի թույլատրվի մինչև 2026 թվականը[13]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապիքսաբանի կիրառման ցուցումներն են[14]

  • Ոչ փականային ծագման նախասրտերի շողացում ունեցող պացիենտների շրջանում կաթվածի և էմբոլիզմի առաջացման նվազում,
  • Խորանիստ երակների թրոմբոզի կանխարգելում, այն կարող է հանգեցնել թոքային էմբոլիայի առաջացմանը՝ ազդրի և ծնկի պրոթեզավորման վիրահատություն անցնող պացիենտների մոտ,
  • և՛ խորանիստ երակների թրոմբոզի, և՛ թոքային էմբոլիայի բուժում,
  • Առաջին բուժումից հետո խորանիստ երակների թրոմբոզի և թոքային էմբոլիայի կրկին առաջացման վտանգի նվազում։

ԵՄ-ում, ապիքսաբանը ցուցված է երակային թրոմբոէմբոլիաների դեպքերի կանխարգելման համար, այն մեծահասակների մոտ, ովքեր անցել են ընտրողական ազդրի և ծնկի պրոթեզավորման վիրահատություն, ոչ փականային ծագման նախասրտերի շողացման մեկ կամ մեկից ավելի ռիսկի գործոն ունեցող մեծահասակների մոտ կաթվածի և համակարգային էմբոլիաների կանխարգելման համար,մեծահասակների մոտ խորանիստ երակների թրոմբոզների և թոքային էմբոլիայի բուժման համար, ինչպես նաև այս հիվանդությունների ռեցիդիվների կանխարգելման համար[15]։

Նախասրտերի շողացում

Ապիքսաբանը Առողջապահության և բժշկական սպասարկման կատարելագործման ազգային ինստիտուտի կողմից առաջադրվում է օգտագործել ոչ փականային ծագման նախասրտերի շողացում ունեցող պացիենտների շրջանում կաթվածի և համակարգային էմբոլիայի կանխարգելման համար, ինչպես նաև հետևյալ ռիսկի գործոններից գոնե մեկի առկայության դեպքում․ նախկինում տարած կաթված կամ անցողիկ իշեմիկ գրոհներ, 75 և ավելի բարձր տարիք, շաքարային դիաբետ և ախտանշանային սրտային անբավարարություն[16]։

Ապիքսաբանը և այլ հակամակարդիչները (դաբիգրատան, էդոքսաբան և ռիվարոքսաբան) ցուցաբերում են նույն էֆեկտիվությունը ինչ վարֆարինը նախասրտերի շողացում ունեցող պացիենտների մոտ, ոչ հեմոռագիկ կաթվածի կանխարգելման ժամանակ, և փոխկապակցված են ներգանգային արյունահոսության ցածր ռիսկի հետ[17][18]։

Ապիքսաբանը կարող է կիրառվել նաև ծանր երիկամային անբավարարության և հեմոդիալիզ ստացողների շրջանում, սակայն այն չի ուսումնասիրվել նշված խմբերում[2]։ Ապիքսաբանի լրիվ դեղաչափը (5 մգ, օրական 2 անգամ) կարելի է կիրառել, քանի դեռ նշված չեն այս բնութագրիչները․ պացիենտի տարիքը 80 կամ ավելի բարձր է, մարմնի քաշը 60 կգ կամ ավելի ցածր է և շիճուկում կրեատինինի քանակը 1,5 մգ/դլ է կամ ավելի բարձր, ինչի դեպքում ցուցված է դեղաչափը նվազեցնել մինչև 2,5 մգ, օրական 2 անգամ[19]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունահոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապիքսաբանի կիրառումը բարձրացնում է արյունահոսության ռիսկը, որը կարող է նույնիսկ մահացու լինել։ Զուգակցված կիրառումը արյան մակարդման վրա ազդող այլ դեղերի հետ կարող է ավելի բարձրացնել արյունահոսության առաջացման վտանգը։ Դրանց շարքին են պատկանում այլ հակամակարդիչները՝ օր․ հեպարինը, հակաագրեգանտ դեղերը՝ օր․ ասպիրինը, սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչները և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ)[20][21][22][23]։

Անդեքսանետ ալֆան Սննդի և դեղերի վարչության (FDA կամ USFDA) կողմից հաստատված ապիքսաբանի հակազդիչն է։ Այն ցուցված է ապիքսաբանով պայմանավորված անկառավարելի և կյանքի համար վտանգ սպառնացող արյունահոսության դեպքերի համար[24][25]։

Ողնուղեղային պունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն պացիենտները, որոնք ստանում են բուժում հակամակարդիչներով, գտնվում են ավելի բարձր ռիսկային գոտում ողնուղեղային պունկցիայի կամ ողնուղեղային անզգայացման ժամանակ արյունազեղման առաջացման ռիսկի տեսանկյունից, ինչը կարող է նպաստել երկարատև կամ մ՛շտական պարալիզի։ Վերջինիս ռիսկը կարող է բարձրանալ էպիդուրալ կամ ինտրատեկալ կաթետրների տեղադրման դեպքում ՝ վիրահատական միջամտություններից հետո, կամ այն դեղերի հետ զուգակցման ժամանակ, որոնք ազդում են հեմոստազի վրա[20]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապիքսաբանը ներքին ընդունման, բարձր կենսամատչելիությամբ դեղ է։ Այն ընտրողական կերպով, ինչպես ազատ, այնպես էլ կապված Xa մակարդման գործոնի դարձելի և ուղղակի արգելակիչ է։ Xa մակարդման գործոնը կատալիզում է պրոթրոմբինի փոխարկումը թրոմբինի, որը կոագուլյացիոն կասկադի վերջին ֆերմենտն է և պատասխանատու է ֆիբրինի ձևավորման համար[26]։ Ապիքսաբանը չունի անմիջական ազդեցություն թրոմբոցիտների ագրեգացիայի վրա, բայց արգելակելով Xa մակարդման գործոնը՝ անուղղակիորեն նվազեցնում է թրոմբին-մակածված մակարդուկի գոյացումը[20]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապիքսաբանի բժշկական կիրառումը թույլատրվեց Եվրոպական միության կողմից 2011թ-ի մայիսին[8]։

Դեղի հաստատման համար դիմումը ներկայացվեց Սննդի և դեղերի վարչությանը (FDA կամ USFDA) «Bristol-Myers Squibb (BMS)» և «Pfizer» ընկերությունների կողմից համատեղ ARISTOTLE կլինիկական փորձարկման ավարտից հետո 2011թ-ին[9][27]։ Ապիքսաբանը հաստատվեց որպես կաթվածի կանխարգելման միջոց նախասրտերի շողացում ունեցող պացիենտների շրջանում 2012 թ-ի դեկտեմբերի 28-ին[9][28]։ 2014թ-ի մարտի 13-ին այն հաստատվեց որպես լրացուցիչ ցուցում խորանիստ երակների թրոմբոզի և թոքային էմբոլիայի կանխարգելման համար` ազդրի և ծնկի պրոթեզավորման վիրահատություն ունեցած պացիենտների մոտ[29][30]։ 2014թ-ի օգոստոսի 21-ին FDA-ը հաստատեց ապիքսաբանը որպես լրացուցիչ ցուցում կրկնվող խորանիստ երակների թրոմբոզի և թոքային էմբոլիայի բուժման համար[29][31]։ Դեղի ստեղծման փուլում այն հայտնի էր BMS-562247-01 կոդային անվանմամբ[32]։

2019 թ-ի դեկտեմբերին ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչությունը հաստատեց ապիքսաբանի ջեներիկ տեսակը, որը համատեղ արտադրվել էր «Mylan» և «Micro Labs» ընկերությունների կողմից[2][33]։ «BMS» և «Pfizer» 2020 թ-ի օգոստոսին շահեցին պատենտի խախտման դատական պրոցեսը ընդդեմ «Sigmapharm», «Sunshine Lake» և «Unichem» ընկերությունների՝ պատենտային խնդիրները 25 այլ ընկերությունների հետ կարգավորելուց հետո, դրանով իսկ կանխելով ջեներիկների ստեղծումը[34][35]։ 2021թ-ի սեպտեմբերին Դաշնային շրջանային դատարանը ընդունեց այդ որոշումը[36]։ Արդյունքում ապիքսաբանի ջեներիկները հասանելի չեն լինի ԱՄՆ-ում նվազագույնը մինչև 2026 թ, հնարավոր է նաև մինչև 2031 թ[37]։

2022թ-ին ջեներիկ դեղերի արտադրությամբ զբաղվող կանադական ընկերությունը՝ «Apotex Inc-ը», ստացավ թույլտվություն ապիքսաբանի մարքեթինգի համար[38]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառումը COVID-19 համավարակի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորության ազգային առողջապահական կազմակերպությունը կատարում է հետազոտություններ ուղղված ապիքսաբանի կիրառմանը COVID-19-ը տարած պացիենտների շրջանում[39]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Apixaban
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Apixaban Monograph for Professionals». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  3. Hall, Harriet (September-October 2020). «How a Drug Is Born». Skeptical Inquirer. Amherst, New York: Center for Inquiry.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Apixaban (Eliquis) Use During Pregnancy». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 British national formulary: BNF 76 (76 ed.). Pharmaceutical Press. 2018. էջեր 124–125. ISBN 9780857113382.
  6. Kiser, Kathryn (2017). Oral Anticoagulation Therapy: Cases and Clinical Correlation. Springer. էջ 11. ISBN 9783319546438.
  7. «Bristol-Myers Squibb and Pfizer Announce Worldwide Collaboration to Develop and Commercialize Anticoagulant and Metabolic Compounds». Pfizer (Press release). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. 8,0 8,1 «Eliquis EPAR». European Medicines Agency. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին. Text was copied from this source which is © European Medicines Agency. Reproduction is authorized provided the source is acknowledged.
  9. 9,0 9,1 9,2 «Drug Approval Package: Eliquis (apixaban) NDA #202155». U.S. Food and Drug Administration (FDA). 2013 թ․ փետրվարի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. World Health Organization (2021). World Health Organization model list of essential medicines: 22nd list (2021). Geneva: World Health Organization. hdl:10665/345533. WHO/MHP/HPS/EML/2021.02.
  11. «The Top 300 of 2019». ClinCalc. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. «Apixaban - Drug Usage Statistics». ClinCalc. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  13. «First generics to Bristol-Myers and Pfizer's Eliquis are here. But can they launch before 2026?». FiercePharma. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «DailyMed - ELIQUIS- apixaban tablet, film coated ELIQUIS 30-DAY STARTER PACK- apixaban kit». dailymed.nlm.nih.gov. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  15. «Mandernach, M. W., Beyth, R. J., & Rajasekhar, A. (2015). Apixaban for the prophylaxis and treatment of deep vein thrombosis and pulmonary embolism: an evidence-based review. Therapeutics and clinical risk management, 11, 1273–1282. https://doi.org/10.2147/TCRM.S68010». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  16. «Apixaban for preventing stroke and systemic embolism in people with nonvalvular atrial fibrillation» (PDF). National Institute for Health and Care Excellence. 2013 թ․ հունվար. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  17. Gómez-Outes, A; Terleira-Fernández, AI; Calvo-Rojas, G; Suárez-Gea, ML; Vargas-Castrillón, E (2013). «Dabigatran, Rivaroxaban, or Apixaban versus Warfarin in Patients with Nonvalvular Atrial Fibrillation: A Systematic Review and Meta-Analysis of Subgroups». Thrombosis. 2013: 640723. doi:10.1155/2013/640723. PMC 3885278. PMID 24455237.
  18. Lowenstern, Angela; Al-Khatib, Sana M.; Sharan, Lauren; Chatterjee, Ranee; Allen LaPointe, Nancy M.; Shah, Bimal; Borre, Ethan D.; Raitz, Giselle; Goode, Adam; Yapa, Roshini; Davis, J. Kelly (2018 թ․ դեկտեմբերի 4). «Interventions for Preventing Thromboembolic Events in Patients With Atrial Fibrillation: A Systematic Review». Annals of Internal Medicine. 169 (11): 774–787. doi:10.7326/M18-1523. ISSN 0003-4819. PMC 6825839. PMID 30383133.
  19. Moll, Stephan (2017 թ․ հոկտեմբերի 11). «Use of Direct Oral Anticoagulants in Patients on Hemodialysis». The Hematologist. 14 (6). doi:10.1182/hem.V14.6.7794. ISSN 1551-8779.
  20. 20,0 20,1 20,2 «Eliquis- apixaban tablet, film coated Eliquis 30-day starter pack- apixaban kit». DailyMed. 2019 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  21. «Atrial fibrillation and new oral anticoagulant drugs». U.S. Food and Drug Administration (FDA). 2015 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  22. «Atrial fibrillation, oral anticoagulant drugs, and their reversal agents». U.S. Food and Drug Administration. 2015 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  23. «No change is needed in use of direct oral anticoagulants following EMA-funded study». European Medicines Agency (EMA). 2020 թ․ մարտի 27. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  24. «Andexxa- andexanet alfa injection, powder, lyophilized, for solution». DailyMed. 2019 թ․ հունվարի 8. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  25. «Andexxa (coagulation factor Xa (recombinant), inactivated-zhzo)». U.S. Food and Drug Administration (FDA). 2018 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  26. Frost C, Wang J, Nepal S, և այլք: (2013 թ․ փետրվար). «Apixaban, an oral, direct factor Xa inhibitor: single dose safety, pharmacokinetics, pharmacodynamics and food effect in healthy subjects». Br J Clin Pharmacol. 75 (2): 476–87. doi:10.1111/j.1365-2125.2012.04369.x. PMC 3558798. PMID 22759198.
  27. Granger, Christopher (2011 թ․ սեպտեմբերի 15). «Apixaban versus Warfarin in Patients with Atrial Fibrillation». New England Journal of Medicine. 365 (11): 981–992. doi:10.1056/NEJMoa1107039. PMID 21870978. S2CID 43262809.
  28. Cada, Dennis J.; Levien, Terri L.; Baker, Danial E. (2013 թ․ մայիսի 29). «Apixaban». Hospital Pharmacy. 48 (6): 494–511. doi:10.1310/hpj4806-494. ISSN 0018-5787. PMC 3839491. PMID 24421512.
  29. 29,0 29,1 «FDA-Approved Drugs: Eliquis (apixaban)». U.S. Food and Drug Administration (FDA). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  30. Neale, Todd (2014 թ․ մարտի 14). «FDA OKs Apixaban for DVT Prevention». MedPage Today. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  31. «U.S. FDA Approves Eliquis (apixaban) for the Treatment of Deep Vein Thrombosis (DVT) and Pulmonary Embolism (PE), and for the Reduction in the Risk of Recurrent DVT and PE Following Initial Therapy» (Press release). Pfizer. 2014 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  32. «Apixaban». PubChem, US National Library of Medicine. 2022 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին.
  33. Commissioner, Office of the (2020 թ․ մարտի 24). «FDA approves first generics of Eliquis». U.S. Food and Drug Administration (FDA). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  34. «Bristol-Myers Squibb Co. v. Aurobindo Pharma USA Inc». JD Supra. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  35. «Bristol Myers, Pfizer fend off a key challenge to their top-selling heart drug». BioPharma Dive. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  36. «Federal Circuit Crystallizes BMS' Apixaban District Court Win». The National Law Review. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  37. «With Court Win, BMS and Pfizer Stave Off Generic Challengers to Eliquis – For Now». BioSpace. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  38. Sandra Levy (2022 թ․ օգոստոսի 1). «Apotex offers generic Eliquis in Canada». Drugstore News. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին.
  39. «National drug trial to prevent deaths after Covid patients leave hospital». Cambridge University Hospitals. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Apixaban». Drug Information Portal. U.S. National Library of Medicine.