Աշրիտա Ֆուրման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշրիտա Ֆուրման
անգլ.՝ Ashrita Furman
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1954(1954-09-16)[1] (69 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հնդկաստան
ԿրթությունJamaica High School?
Մասնագիտությունբանաստեղծ և կրկեսի դերասան
Կայքashrita.com
 Ashrita Furman Վիքիպահեստում

Աշրիտա Ֆուրման (անգլ.՝ Ashrita Furman, սեպտեմբերի 16, 1954(1954-09-16)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Գինեսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր։ 2017 թվականի դրությամբ Ֆուրմանը սահմանել է ավելի քան 600 պաշտոնական ռեկորդ և ներկայումս տիրապետում է 530 ռեկորդի՝ այդպիսով պահպանելով Գինեսի համաշխարհային ռեկորդը սահմանված Գինեսի համաշխարհային ռեկորդների քանակով[2][3]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիթ Ֆուրմանը ծնվել է Բրուքլինում 1954 թվականի սեպտեմբերի 16-ին։ Գինեսի ռեկորդների գրքին առաջին անգամ ծանոթացել է մանուկ հասակում, սակայն, իր իսկ խոսքով, երբեք չի մտածել, որ երբևէ կարող է որևէ ռեկորդ սահմանել, քանի որ շատ անփույթ է եղել[4]։

Երիտասարդ տարիքում սկսել է ակտիվորեն հետաքրքրվել կրոնով, 1970 թվականին դարձել է բուսակեր և հնդկական հոգևոր առաջնորդ Շրի Չինմոյի ուսմունքների հետևորդ[5]։

Շրի Չինմոյը ոգեշնչել է Ֆուրմանին մասնակցել 24-ժամյա հեծանվավազքի Նյու Յորքի Կենտրոնական պարկում 1978 թվականին։

Մրցումից առաջ նա երկու շաբաթ ինտենսիվ մարզվել է՝ ի վերջո զբաղեցնելով երրորդ տեղը մրցավազքում՝ անցնելով 405 մղոն (652 կմ)։ Մոտավորապես այս ժամանակ նա փոխել է իր անունը Աշրիտայի, որը սանսկրիտում նշանակում է «Աստծո կողմից պաշտպանված»[6]։

Առաջին ռեկորդը[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Ֆուրմանը սահմանել է իր առաջին պաշտոնական ռեկորդը՝ կատարելով 27․000 ցատկ։ 1986 թվականին Ֆուրմանը սահմանել է «մորեխիկ» մարզասարքի վրա ջրի տակ ցատկելու ռեկորդ և այն հանրությանը ներկայացրել ապրիլի 1-ին «Բարի լույս, Ամերիկա» հեռուստածրագրի շրջանակներում[7]։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Ֆուրմանը Նյու Յորքում բացել է առողջ սննդի սեփական խանութը, որը ներկայումս օգտագործում է[8]։

Միջազգային համբավ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դրությամբ Ֆուրմանը ռեկորդներ է սահմանել աշխարհի ավելի քան 40 երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Կամբոջայում, Ինդոնեզիայում, Ֆրանսիայում և Եգիպտոսում[9]։

Ներկայիս գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուրմանը նորարար է մի շարք ռեկորդներ սահմանելու, այդ թվում՝ ստորջրյա ձեռնածություն (2002), ինչպես նաև 76 ոտնաչափ (23 մ) երկարությամբ և 22․000 ֆունտ քաշով աշխարհի ամենամեծ մատիտը պատրաստելու գործում։ Մատիտը պատրաստվել է երեք շաբաթվա ընթացքում՝ որպես ծննդյան նվեր ուսուցիչ Շրի Չինմոյին 2007 թվականի օգոստոսի 27-ին։ Ավելի ուշ մատիտը տեղափոխվեց Սենթ Լուիսի քաղաքային թանգարան[10]։

1991 թվականին Ֆուրմանը 16 օրվա ընթացքում Բալի կղզում նավարկեց 1500 մղոն (2400 կմ) հատուկ կառուցված նավով[11]։

2009 թվականի ապրիլին Աշրիտան դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որին հաջողվել Է Գինեսի 100 ռեկորդ սահմանել[12]։

Ֆուրմանի որոշ ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցատկի ռեկորդ (jumping jacks[en]) 1 րոպեում՝ 61 ցատկ[13][14][15]։
    • Ռակետով պինգ-պոնգի գնդակի նետման ռեկորդ՝ 3 ժամ, 7 վայրկյան[13]։
    • Գնդակով մղոնի ամենաարագ հաղթահարում՝ 15 րոպե 3 վայրկյան[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Daniel Gilpin Record-breaking people. — New York : PowerKids Press, 2012. — 42 с. — ISBN 978-1-4488-5293-2
  3. «Ashrita Furman: Guinness World Records' most prolific record-breaker». Guinness World Records (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  4. Kilgannon, Corey (2009 թ․ հուլիսի 3). «For a Record Seeker, No Idle Day». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  5. Kilgannon, Corey (2003 թ․ հունիսի 12). «Got Milk? Hula Hoop? It's a Record!; He's Guinness's King Of Strange Feats, All for Inner Peace». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  6. «Home». Radio Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2000 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  7. «Ашрита Фурман - рекордсмен Книги рекордов Гиннеса по количеству рекордов в книге Гиннеса». Книга рекордов Гиннеса - мировые рекорды и достижения (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  8. A. B. C. News. «20/20». ABC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  9. Brian McGinn (2013 թ․ նոյեմբերի 9). «The Record Breaker». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  10. Guinness Records (2016 թ․ հունիսի 10). «Самый большой карандаш». Книга рекордов Гиннесса (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  11. Andrew Purcell (2013 թ․ հոկտեմբերի 19). «The world beater». The Age (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  12. Guinness world records 2014. — [England] : Guinness World Records Limited, 2013. — 280 с. — ISBN 978-1-908843-35-7, 978-1-897553-28-2, 978-1-908843-15-9
  13. 13,0 13,1 13,2 L’EQUIPE DU GUINESS WORLD RECORDS. Le mondial des records 2011. Hachette Livre, 2010 p.86-87(ֆր.)
  14. Sri Chinmoy’s philosophy of self-transcendence: my world record-breaking inspiration | Ashrita Furman Արխիվացված 2011-10-18 Wayback Machine(անգլ.)
  15. All Records | Ashrita Furman Արխիվացված 2012-11-22 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշրիտա Ֆուրման» հոդվածին։