Մորեխիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մորեխիկ[1], ցատկեր կատարելու սարքավորում, բաղկացած է զսպանակից, բռնակներից, ոտնակներից և հիմնական հարթակից։ Մարդը ոտքերով ճնշում է գործադրում

Ռուսական արտադրության փոքր «Մորեխիկ»

զսպանակի վրա, իսկ այն տալիս է նրան հակադարձ ազդակ։ Անգլախոս երկրներում հայտնի է որպես անգլ. pogo stick, որտեղ PoGo հապավումն առաջացել է «Pohlmann und Goppel և stik -ձողիկ» բառերից[2][3]։

Գործադրման մեխանիզմը

Մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Pogopalooza-ն ձողերի աշխարհի առաջնություն է։

Վերջին տաս տարում Ամերիկայում պոգինգը ձեռք բերեց մեծ ճանաչում, և ավելի ու ավելի մոտ դարձավ քաղաքային և արտառոց տեսակի սպորտաձևերին Մոտավորապես տաս տարի առաջ, Դեյվ Արմսթրոնգը ստեղցեց մի փոքր կայք, որը նվիրված էր պոգինգին։ Շուտով այն տարածվեց համացանցային մի կազմակերպության մեջ, որի կազմում էին Ամերիկայի տարբեր քաղաքներից պոգինգ խաղացողները։ Հենց որ 2004 թվականին առաջացավ հավասարակշռությունը պահող սարքը, պոգինգը վերածվեց «մանկական զվարճանքից» վերածվեց ծայրահեղ իրավիճակային սպորտաձև։ Հենց այդ ժամանակ ստեղծվեց Pogopalooza 1-ը։ Մրցույթի ժամանակ պոգերները մրցում են 4 անվանակարգերում` Big Air,Tech, Best Trick, և High Jump

Under Leg Barspin (ULBS) հնարք. Պոգոյի հնարքները նման են ինքնագնացի հնարքներին
  • Pogopalooza 1-ը անցկացվել է 2004 թվականին Լինկոլնում, Նեբրասկայում։
  • Pogopalooza 2-ն անցկացվել է 2005 թվականին Չիկագոյում, Իլինոյսում։
  • Pogopalooza 3-ն անցկացվել է 2006 թվականին Օլբանիում, Նյու-Յորքում։
  • Pogopalooza 4-ն անցկացվել է 2007 թվականին Հանթինգթոն-Բիչում, կալիֆոռնիայում:Ֆրեդ Գրժիբովսկին բարձր ցատկի համաշխարային ռեկորդ սահմանեց, թռչելով 7-6 դյույմ 2,28 մետր բարձրությամբ հավասարակշռությունը պահող սարքի օգնությամբ։
  • Pogopalooza 5-ն անցկացվել է 2008 թվականին Բուենա այգում, Կալիֆոռնիայում։ Այդ ժամանակ 15-ամյա Դանիել Մահոունին համաշխարհային ռեկորդը սահմանեց՝ թռչելով 7-7 դյույմ 2,31 մետր բարձրությունից։
  • Pogopalooza 6-ն անցկացվել է 2009 թվականին Շենլիի հրապարակում, Օքլենդում (Պետերբուրգ)։ Ազատ ոճի մրցումներում առաջին տեղը զբաղեցրեց Բիֆ Հաթչինսոնը:Դանիել Մահոունին սահմանեց իր իսկ ռեկորդը` թռչելով 8 ֆուտ 5 դյույմ 2,57 մետր բարձրությունից։

Ձիարշավում մեկ րոպեում ամենաշատը ցատկում էր 221, իսկ ամենաքիչը մեկ րոպեում` 41 ցատկ։

  • Pogopalooza 7-ն անցկացվել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտայում,2010 թվականի օգոստոսի 21-ին։ Big Air-ի մրցանակաբաշխության ժամանակ առաջին տեղը զբաղեցրեց Ֆրեդ Գրժիբովսկին։ Բարձր ցատկում Դանիել Մահոունին կրկին ռեկորդ սահմանեց` թռչելով 9 ֆունտ 6 դյույմ 2,89 մետր բարձրությունից։

Տեխնիկայի անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Իռլ Պոտը։ Ամենաշատ թռիչքները մեկ րոպեում 240 ցատկ էին։

Պոգինգը հիմնականում վերջին 4-5 տարիների ընթացքում ձեռք բերեց միջազգային ճանաչում այնպիսի հաղորդումներում, ինչպիսիք էին` The Tonight Show with Jay Leno, America’s Got Talent, The Late Show with David Letterman, The Today Show, VH1, Sports Nation on ESPN, The Ellen DeGeneres Show, The Gong Show, The History Channel.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]