Աշոտ Միրզոյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Միրզոյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1913(1913-10-25)[1]
ԾննդավայրԹավրիզ, Իրան[1]
Վախճանվել էհունվարի 17, 1986(1986-01-17) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1938)[1]
Մասնագիտությունբեմանկարիչ և դասախոս
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Աշոտ Հովհաննեսի Միրզոյան (հոկտեմբերի 25, 1913(1913-10-25)[1], Թավրիզ, Իրան[1] - հունվարի 17, 1986(1986-01-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ թատերական նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին ավարտել է գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի Լենինգրադի ինստիտուտը։ 1938-1945 թվականներին եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, 1948-1963 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչը։ 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1978 թվականից պրոֆեսոր, 1963-1977 թվականներին արդյունաբերական էսթետիկայի ամբիոնի վարիչ[3][4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Միրզոյանը ձևավորել է Վիլյամ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (1940), Կ․ Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (1945) բեմադրությունները Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, Վերդիի «Ռիգոլետտո» (1940), «Օթելլո» (1942), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1950), «Դավիթ Բեկ» (1956), Հ․ Ստեփանյանի «Հերոսուհին» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (1955), Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» (1956), Ա․ Բաբանի «Արծվաբերդ» (1957) օպերաները, Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (1961) Երևանի օպերայի և բալետի թատրոնում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 617—618.
  2. «Հայ մշակույթի հանրագիտարան. Միրզոյան Աշոտ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 Ապրիլ 27-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «AV Production - Աշոտ Միրզոյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 617