Աշոտ Միրզոյան (նկարիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1913[1] |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան[1] |
Վախճանվել է | հունվարի 17, 1986 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1938)[1] |
Մասնագիտություն | բեմանկարիչ և դասախոս |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշոտ Հովհաննեսի Միրզոյան (հոկտեմբերի 25, 1913[1], Թավրիզ, Իրան[1] - հունվարի 17, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ թատերական նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1938 թվականին ավարտել է գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի Լենինգրադի ինստիտուտը։ 1938-1945 թվականներին եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, 1948-1963 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչը։ 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1978 թվականից պրոֆեսոր, 1963-1977 թվականներին արդյունաբերական էսթետիկայի ամբիոնի վարիչ[3][4]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Միրզոյանը ձևավորել է Վիլյամ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (1940), Կ․ Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (1945) բեմադրությունները Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, Վերդիի «Ռիգոլետտո» (1940), «Օթելլո» (1942), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1950), «Դավիթ Բեկ» (1956), Հ․ Ստեփանյանի «Հերոսուհին» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (1955), Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» (1956), Ա․ Բաբանի «Արծվաբերդ» (1957) օպերաները, Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (1961) Երևանի օպերայի և բալետի թատրոնում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 617—618.
- ↑ «Հայ մշակույթի հանրագիտարան. Միրզոյան Աշոտ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 Ապրիլ 27-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Zarkfoundation - Աշոտ Միրզոյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 617)։ |
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Թավրիզ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 17 մահեր
- 1986 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային մանկավարժներ
- Հայ թատերական նկարիչներ
- Հայ ուսուցիչներ
- Մանկավարժներ այբբենական կարգով