Աշոտ Հարությունյան (ագրոքիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշոտ Հարությունյան (այլ կիրառումներ)
Աշոտ Հարությունյան
Ծնվել է օգոստոսի 1, 1909(1909-08-01)
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է 2003
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1961) և պրոֆեսոր (1963)

Աշոտ Սարգսի Հարությունյան (1909, օգոստոսի 1 (հուլիսի 19), Թբիլիսի- 2003, Մոսկվա), հայ ագրոքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1963)։ ՍՄԿԿ անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսագիտության ֆակուլտետը։ 1939-1941 թթ. և 1945-1949 թթ. ղեկավար պաշտոններ է վարել «Հայպահածո», «Արարատ» տրեստներում, եղել է խորհրդային տնտեսությունների վարչության պետ։ 1949 թվականից խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական ԳՀԻ-ում ագրոքիմիայի և հողագիտության բաժնի վարիչ (1950-1952 թվականներին ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարությունյանի գիտական աշխատանքները վերաբերում են բազմամյա տնկարկների, հատկապես խաղողի վազի պարարտացման, սնման ռեժիմի կանոնավորման միջոցով բույսերի սնկային հիվանդությունների սահմանափակման և ցրտադիմացկունության բարձրացման խնդիրներին։ Ուսումնասիրել է խաղողի և գինու որակի վրա պարարտանյութերի ազդեցության հարցերը, առաջարկել դրանց չափաքանակները և օգտագործման լավագույն ժամկետներ, ՀԽՍՀ այգիներում առաջին անգամ կիրառել է բարդ, համակցված պարարտանյութեր և միկրոտարրեր[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղողի այգիների պարարտացումը, Ե., 1963։
  • Удобрение виноградников, М., 1965.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 316 CC-BY-SA-icon-80x15.png