Աշկելոն (ազգային պարկ)
Տեսակ | արգելոց, ազգային պարկ և հնավայր |
---|---|
Երկիր | Իսրայել[1] |
Վարչատարածք | Հարավային մարզ[1] և Աշկելոն |
Աշկելոն ազգային պարկ (եբրայերեն՝ גן לאומי אשקלון), ազգային պարկ Իսրայելում, գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Աշկելոն քաղաքից հարավ-արևմուտք։
Ազգային պարկը տեղակայված է Հին Աշլկելոնի տեղում։ Այն շրջապատված է 12-րդ դարի կեսերին՝ Ֆաթիմյան խալիֆայության օրոք կառուցված պարսպով։ Պարիսպն ի սկզբանե ունեցել է 2200 մետր երկարություն, 50 մետր լայնություն և 15 մետր բարձրություն։ Պարսպի մնացորդները ներկայում գտնվում են ազգային պարկի արևելյան և հարավային մասերում։
Այգու տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ քաղաքակրթությունների հնագիտական վկայություններ, որոնց ազդեցության տակ շկելոնը գտնվել է հազարամյակներով ձգված իր պատմության տարբեր դարաշրջաններում՝ ներառյալ քանանացիները, փղշտացիները, պարսիկները, փյունիկացիները, հույները, հռոմեացիները, բյուզանդացիները, մուսուլմանները, խաչակիրները։
Ուսումնասիրության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1815 թվականին Լեդի Էսթեր Ստենհոուպն առաջին պեղումները է կատարել Պաղեստինում։ Օգտագործելով միջնադարյան իտալական ձեռագիրը՝ որպես ուղեցույց՝ նա համոզել է օսմանյան իշխանություններին թույլատրել պեղումներ կատարել ոսկե մետաղադրամների մեծ գանձ որոնելու համար, որոնք ենթադրաբար թաքցվել են Աշկելոնի մզկիթի փլատակների տակ։ Յաֆֆայի նահանգապետ Մուհամմադ-աղա Աբու Նաբբութին հրամայվել է ուղեկցել նրան։ Պեղումների երկրորդ օրը երեք կամ չորս ոտնաչափ խորության վրա հայտնաբերվել են մզկիթի ժապավենային հիմքերը, ինչպես նաև մարմարե սյուների բեկորներ, կորնթոսյան խոյակ, կավե աման և երկու փոքր կավե գավաթներ։ Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շենքի պատմությունն ունեցել է մի քանի տարբեր փուլեր։ Ըստ երևույթին, սկզբում այն եղել է հեթանոսական տաճար, այնուհետև վերածվել է եկեղեցու, ապա՝ մզկիթի։ Հիմնական գտածոն եղել է առանց գլխի հնագույն մարմարե արձանը, որն ունեցել է յոթ ֆուտ բարձրություն, և որը Ստենհոուպի հանձնարարությամբ ջարդվել է և նետվել ծովը։ 1980-ական թվականներին ենթադրվել էր, որ դա արվել է թուրքական իշխանությունների կողմից հետապնդման սպառնալիքի պատճառով[2]։
1921 թվականին Երուսաղեմի բրիտանական հնագիտության դպրոցն սկսել է պեղումներ կատարել Աշկելոնում, որոնց հիմնական նպատակը եղել են Ստենհոուպի կողմից մեկ դար առաջ հայտնաբերված օբյեկտները։ Արդյունքում հայտնաբերվել են սյուների և մարմարե արձանների մնացորդներ. ամենահին գտածոները վերաբերում են Հերովդես Մեծի ժամանակաշրջանին. հավանաբար հենց այդ ժամանակ է կառուցվել բուլեվտերիայի շենքը (քաղաքային խորհրդի ժողովի վայրը)[2]։ 1985 թվականին Հարվարդի համալսարանի հնագետ Լոուրենս Ստաջերը պեղումն է կատարել է ծովային նավահանգստում։ 2007 թվականից ի վեր պեղումների հիմնական ուղղվածությունները եղել են վաղ երկաթի դարաշրջանը և ուշ բրոնզե դարաշրջանը։ 2007 թվականին գեոռադարի օգնությամբ հայտնաբերվել են իսլամական դաժաշրջանի ամրաշինությունների մնացորդներ և հռոմեական ֆորումի տեղում կառուցված բազիլիկ։ 2009 թվականին քաղաքի միջնադարյան ամրությունները ուսումնասիրելու համար միաժամանակ օգտագործվել են գեոռադարներ և զոնդեր։
Հիմնական տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանանական դարպաս – քաղաքային դարպասներ և քանանացիների շրջանի պարսպի մնացորդներ։ Շինությունը թվագրվում է մ.թ.ա. 1850-ական թվականներով։ Դարպասները պատրաստված են կավե աղյուսներից և ավազաքարի տեղական տեսակից (կուրկար)։
- Հռոմեական բազիլիկ – հռոմեական ժամանակաշրջանի բազիլիկի ավերակներ (մ.թ. 2-րդ դար կամ 3-րդ դարի սկիզբ) սյունաշարի մնացորդներով և մարմարե հատակով։
- Բյուզանդական եկեղեցի – Օրհնյալ կույս Մարիամի եկեղեցու ավերակներ (մ.թ. 5-րդ դար)։
- Ջրհորներ – այգու տարածքում կան 67 պատմական ջրհորներ, որոնց մեծ մասը վերաբերում է բյուզանդական շրջանին։
- Միջնադարյան պարիսպ – կառուցվել է 12-րդ դարում՝ արաբական տիրապետության դարաշրջանում, քաղաքը խաչակիրներից պաշտպանելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 Neil Asher Silberman. Restoring the Reputation of Lady Hester Lucy Stanhope // Biblical Archaeology Review. — Vol. 10. — № 4.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Leon Levy Expedition to Ashkelon» (անգլերեն). fas.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
- Страница парка на сайте The Israel Nature and Parks Authority
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշկելոն (ազգային պարկ)» հոդվածին։ |
|