Անտոնիո դե Նեբրիխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անտոնիո դը Նեբրիխաից)
Անտոնիո դե Նեբրիխա
Antonio de Nebrija
Ծնվել էմիգուցե 1444[1]
Լեբրիխա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա[1]
Մահացել էհուլիսի 2, 1522[1]
Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն[1]
Բնակության վայր(եր)Լեբրիխա, Սալամանկա, Բոլոնիա և Ալկալա դե Էնարես
ՔաղաքացիությունԻսպանիա[1]
Մասնագիտությունբանասեր, մարդասեր, լեզվաբան, թարգմանիչ, քերական, համալսարանի դասախոս, աստվածաշնչի թարգմանիչ և բառարանագիր
Հաստատություն(ներ)Սալամանկայի համալսարան, Ալկալի համալսարան և Բոլոնիայի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն[2]
Ալմա մատերՍալամանկայի համալսարան և Բոլոնիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն, լատիներեն[2], Old Spanish? և իսպաներեն[3][2]
Հայտնի աշակերտներAndré de Resende? և Cristóbal Escobar?
Երեխա(ներ)Francisca de Lebrija?
 Antonio de Nebrija Վիքիպահեստում

Անտոնիո դե Նեբրիխա (իսպ.՝ Antonio de Nebrija, կամ de Lebrija, իսկական անուն Antonio Martínez de Cala y Harana del Ojo, միգուցե 1444[1], Լեբրիխա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա[1] - հուլիսի 2, 1522[1], Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն[1]), իսպանացի բանասեր, պատմաբան, ուսուցիչ, հումանիստ և բանաստեղծ։ Որպես լեզվաբան՝ մեծ ավանդ է ներդրել հատկապես քերականության և բառագիտության ուսումնասիրման բնագավառում։ Հեղինակել է իսպաներեն առեաջին քերականության գիրքը (Gramática de la lengua castellana, 1492) և իսպաներենի առաջին բառարանը (1495)։ Նրա տպագրած քերականության գիրքը ոչ միայն իսպաներենի, այլև ժամանակակից եվրոպական բոլոր լեզուների թվում քերականության առաջին հրատարակված ուսումնասիրությունն է։ Նեբրիխայի հիմնական աշխատությունները բազմիցս հրատարակվել ու վերահրատարակվել են թե՛ նրա կենդանության օրոք, թե՛ հետմահու և մեկ դարից ավելի զգալի ազդեցություն են գործել և՛ Իսպանիայում, և՛ իսպանական ընդարձակ կայսրության այլ վայրերում[4][5]։

Ուսումնասիրողներից ոմանք հնարավոր են համարում, որ Ժամանակակից Կոլումբիայի տարածքները 16-րդ դարում նվաճած Անտոնիո դե Լեբրիխան եղել է Նեբրիխայի թոռը[6]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Introductiones latinae, 1481
  • Gramática de la lengua castellana, 1492
  • Diccionario latino-español, 1492
  • Vocabulario español-latino, ca. 1495
  • Iuris civilis lexicon 1506
  • Artis rhetoricae, 1515
  • Reglas de ortografía española, 1517
  • Հետմահու հրատարակված Reglas de ortografía en la lengua castellana, 1523

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Perona 2004
  5. Hamann 2015
  6. Rodríguez Freyle, 1638, p.69

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grendler, Paul F., ed. (2000). «Antonio de Nebrija». Encyclopedia of the Renaissance. Charles Scribner's Sons.
  • Hamann, Byron Ellsworth (2015). The Translations of Nebrija. University of Massachusetts Press.
  • Perona, José (2004). «Antonio de Nebrija». In Dominguez, Frank A. (ed.). Castilian Writers, 1400-1500. Dictionary of Literary Biography. Vol. 286. Gale.
  • Nebrija, Antonio De; Armillas-Tiseyra, Magalí (2016/01). "On Language and Empire: The Prologue to Grammar of the Castilian Language (1492)". PMLA. 131 (1): 197–208. doi:10.1632/pmla.2016.131.1.197
  • Juan Rodríguez Freyle, Juan Achury Valenzuela, 1979 (1859) (1638) El Carnero - Conquista i descubrimiento del nuevo reino de Granada de las Indias Occidentales del mar oceano, i fundacion de la ciudad de Santa Fe de Bogota https://books.google.com/books?id=s8NMZiVFRBMC, Fundacion Biblioteca Ayacuch, accessdate=2017 թ․ մարտի 11
  • Urbano González de la Calle, 1945, Elio Antonio de Lebrija (Aelius Antonius Nebrissensis) - Notas para un bosquejo biográfico http://cvc.cervantes.es/lengua/thesaurus/pdf/01/TH_01_001_080_0.pdf, Instituto Cervantes, accessdate=2017 թ․ մարտի 11
  • Nicolás Antonio, Bibliotheca Hispana Nova, i. 132 (1888)
  • Prescott, History of Ferdinand and Isabella, i. 410 (note)
  • Thomas M'Crie the Elder, The Reformation in Spain in the Sixteenth Century (1829)
  • Ivan Illich's essay Vernacular Values on the significance of Nebrija's Grammar

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]