Jump to content

Անտոնիու Պառեյրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիու Պառեյրաս
Ի ծնեբրազ.-պորտ.՝ Antônio Diogo da Silva Parreiras
Ծնվել էհունվարի 20, 1860(1860-01-20)[1][2]
ԾննդավայրՆիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1937(1937-10-17)[1][3][4] (77 տարեկան)
Մահվան վայրՆիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[5]
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
 Antônio Parreiras Վիքիպահեստում

Անտոնիու Պառեյրաս (պորտուգալերեն՝ Antônio Diogo da Silva Parreiras, հունվարի 20, 1860(1860-01-20)[1][2], Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - հոկտեմբերի 17, 1937(1937-10-17)[1][3][4], Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[5]), բրազիլացի նկարիչ, դիզայներ, պատկերազարդող, գրող, մանկավարժ-պրոֆեսոր[6]։ Իր գեղանկարներում արտացոլել է բնության վեհ տեսարաններ, Բրազիլիայի պատմության վճռորոշ իրադարձություններ, գովերգել է ոչ միայն բնության, այլև կանացի մերկ մարմնի գեղեցկությունը[7] [8], կատարելով կառավարության պատվերները՝ պատմական թեմայով նկարներով պատկերազարդել է մի շարք պետական հիմնարկություններ[9]։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում իմպրեսիոնիզմի ու ռոմանտիզմի տարրերի յուրօրինակ միահյուսումով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիուն ծնվել ու հասակ է առել ոսկերիչի ընտանիքում, որտեղ մեծանում էին ինը երեխա[10][11]։ 1882 թվականին ընդունվել է Ռիո դե Ժանեյրոյի գեղարվեստի կայսերական ակադեմիան[12], բայց երկու տարի անց հեռացել է և նկարչության մասնավոր դասեր է առել գերմանացի ներգաղթյալ նկարիչ Գեորգ Գրիմից[13]։ 1885 թվականին Գրիմը տեղափոխվել է գյուղ, և Անտոնիուն ուսման թերին լրացրել է ինքնակրթությամբ[14]։ Մեկ տարի անց նրա աշխատանքներից մեկը գնել է Բրազիլիայի կայսր Պեդրո Երկրորդը։

1888 թվականին Պառեյրասը մեկնել է Եվրոպա, ընդունվել Վենետիկի գեղարվեստի ակադեմիան։ Երկու տարի անց վերադարձել է հայրենի Բրազիլիա, սկսել է դասավանդել Ռիո դե Ժանեյրոյի գեղարվեստի ազգային դպրոցում, դարձել նկարչության բրազիլացի առաջին ուսուցիչը, ում սաները պլեներների են մասնակցել Թերեզապոլսի անտառներում։

1920-ական թվականներին Պառեյրասը Բրազիլիայի ամենաժողովրդական նկարիչն էր։ 1927 թվականին նա, հանդես գալով նաև որպես շնորհալի գրող, լույս է ընծայել իր ինքնակենսագրական գրական երկը՝ História de um Pintor contada por ele mesmo խորագրով։ Վախճանվել է 1937 թվականին՝ 77 տարեկան հասակում։ 1942 թվականի սկզբներին Անտոնիու Պառեյրասի՝ Նիտերոյում գտնվող տանն ու արվեստանոցում հանդիսավորությամբ բացվել է նկարչի ստեղծագործություններին նվիրված պետական թանգարան, որը համարվում է Բրազիլիայի մշակութային կարևոր օջախներից մեկը և ընդգրկվել է պատմամշակութային համազգային ժառանգության հուշարձանների ցանկում[15]։

  • 1918: Medalha de Ouro (ոսկե մեդալ) Բրազիլիայի անկախության հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսին (Exposição do Centenário da Independência) ներկայացրած աշխատանքների համար
  • 1918: Medalha de Honra (պատվո մեդալ) Բրազիլիայի անկախության հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսին (Exposição do Centenário da Independência) ներկայացրած աշխատանքների համար
  • 1922: Grande Medalha Բրազիլիայի անկախության հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսին (Exposição do Centenário da Independência) ներկայացրած աշխատանքների համար
  • 1929: Medalha de Ouro (ոսկե մեդալ) Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացված համաշխարհային ցուցահանդեսին (Exposição Universal de Barcelona) ներկայացրած աշխատանքների համար.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Pontual R. Parreiras, Antonio // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T065567
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2021.
  6. Antônio Parreiras. História de um pintor. Diário oficial; 1943.
  7. |título=Notas e críticas, discursos e contos: coletânea de textos de um pintor paisagista.|ultimo=SALGUEIRO|primeiro=Valéria|editora=Eduff|ano=2000|local=Niterói|páginas=|acessodata=16 de novembro de 2017}}
  8. |ultimo=STUMPF|primeiro=Lúcia Klück|data=|titulo=A terceira margem do rio; Mercado e sujeitos na pintura de história de Antônio Parreiras|url=file:///Users/isa/Downloads/DissertacaoCorrigidaLuciaStumpfDIGITALbaixa.pdf|jornal=Universidade de São Paulo Instituto de Estudos Brasileiros Programa de Pós Graduação Cultura e Identidades Brasileiras|volume=|via=}}Կաղապար:Ligação inativa
  9. http://www.camara.sp.gov.br/memoria/wp-content/uploads/sites/20/2016/04/rev_parlamento_3_11_um_palacio_com_muitas_artes.pdf%7Ctitulo=Um(չաշխատող հղում) Palácio com Muitas Artes|data=|acessodata=|publicado=|ultimo=|primeiro=}}
  10. Revista do Instituto Histórico e Geográfico de Minas Gerais. O Instituto; 1960.
  11. Antônio Parreiras; Valéria Salgueiro. Antônio Parreiras: notas e críticas, discursos e contos : coletânea de textos de um pintor paisagista. Editoria da Universidade Federal Fluminense; 2000. ISBN 978-85-228-0303-3.
  12. Biography and critical commentary @ the Enciclopédia Itaú Cultural
  13. Biography and appreciation Արխիվացված 2014-11-02 Wayback Machine @ Pitoresco.
  14. Biography by Antonio Gasparetto Junior @ InfoEscola.
  15. Museu Antônio Parreiras reabre em 2016 O Globo.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Antônio Parreiras: História de um Pintor contada por ele mesmo Brasil-França 1881–1921. Edição Vasconcellos, Niterói 1926.
  • Carlos Roberto Maciel Levy: O Grupo Grimm. Paisagismo Brasileiro no Século XIX. Edição Pinakotheke, Rio de Janeiro 1980.
  • Valéria Salgueiro: Antôni Parreiras. Notas e críticas, discursos e contos; coletânea de textos. UP, Niterói 2000, ISBN 85-228-0303-X.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • DezenoveVinte - Arte Brasileira do século XIX e início do XX (en portugués)
  • «Antônio Parreiras». org.br (բրազիլական պորտուգալերեն). Enciclopédia Itaú Cultural. Վերցված է 2019-10-20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Պառեյրաս» հոդվածին։