Անջելո Էֆրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անջելո Էֆրիկյան
Անջելո Էֆրիկյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է հոկտեմբերի 20, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2][3][4]
Տրևիզո, Վենետո, Իտալիա[1]
Երկիր Flag of Italy.svg Իտալիա
Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել է հոկտեմբերի 30, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2][4] (69 տարեկանում)
Հռոմ, Իտալիա[1]
Մասնագիտություն դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտագետ, ջութակահար և երաժիշտ
Գործիքներ ջութակ

Անջելո (Վահան) Հակոբի Էֆրիկյան (հոկտեմբերի 20, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2][3][4], Տրևիզո, Վենետո, Իտալիա[1] - հոկտեմբերի 30, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2][4], Հռոմ, Իտալիա[1]), ջութակահար, դիրիժոր, երաժիշտ-հետազոտող։

Դերասանուհի Լաուրա Էֆրիկյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելո Էֆրիկյանը ծնվել է Իտալիայի Տրևիզո քաղաքում, 1913 թվականին։ 6 տարեկան հասակից սովորել է ջութակ նվագել Լուիգի Ֆեռոյի մոտ։ Սովորել է Պադուայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատել է այդ բնագավառում։ Իրավաբանի կարիերան կիսատ է թողել և մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո դարձել է դիրիժոր:

Անջելո Էֆրիկյանը ճանաչվել է որպես Վիվալդիի երկերի հայտնաբերող (452 կոնցերտ), խմբագիր և լավագույն մեկնաբան։ Գտել, վերծանել և հնչեցրել է նաև Ջ. դա Վենոզայի, Յա. Պերիի, Բ. Գալուպպիի, Լ. Բոկկերինիի, Պ. Լոկատելլիի, Բ. Մարչելլոյի և այլոց երկերի։ Եղել է Բոլոնիայի «կոմունալե» օպերային թատրոնի, «Ի ֆիլարմոնիչի» կամերային նվագախմբերի դիրիժոր, ղեկավարել է Միլանի «Լա Սկալա», Վենետիկի «Ֆենիչե» օպերային թատրոնների ներկայացումները, Հռոմի, Բրյուսելի, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբերը։ 1960 թվականին հիմնադրել է «Ակրոֆոն» ձայնագրման հաստատությունը, 1966-1973 թվականներին ձայնագրել իր հայտնաբերած երկերը՝ արժանանալով մրցանակների[5]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շարլ Կրոսի» և Տոկիոյի «Աստ» մրցույթների մրցանակ, 5 անգամ, 1967-1973[6]
  • «Վիլյամ Սարոյան» շքանշան, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #132402130 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  6. Եվրոպայի երկրների հայ երաժիշտներ, Իտալահայ երաժիշտներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]