Անուշավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անուշավան (այլ կիրառումներ)
Անուշավան
Անուշավան
Տեսակարական անձնանուն
Նշանակությունանմահ հոգի
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Անուշավան» սկսվող էջեր

Անուշավան, հայկական տղամարդու տարածված անուն է։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու Արա Գեղեցիկի թոռան անունն է, որը նաև «սոսանվեր» է կոչվել։ Հայնրիխ Հյուբշմանի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենդերեն anaoso «անմահ» և urvan «հոգի» բառերից։ Այս կարծիքի են նաև Նիկողայոս Ադոնցը և Հրաչյա Աճառյանը։ Գրիգոր Ղափանցյանը անվան մեջ տեսնում էր nos «Նոճի., «սոճի. բառը, անվան վերջավորությունը մեկնում որպես «պաշտող», «նվիրված»։ Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում է, իբրև «սոսանվեր»[2]։ Ոմանք դիտում են որպես հայերեն «անուշ» և «ավան» (գյուղ) բառերից կազմված անուն[3]։ Այժմ բավական տարածված անուն է[4]։

Հայոց մեջ տարածված Անուշավան և Առուշան անձնանունները միևնույն անվանական տարբերակներ են, ինչպես օրինակ՝ Հովնան – Հունան – Օհան, Հովհանես – Իոհան – Իվան, Բարսեղ – Վասիլ, Միհրան – Մհեր և այլն։ Մեծ հավանականությամբ Անուշավան և Առուշան տարբերակներով անձնանուններն ունեն ուրարտական /կամ հ(խ)ուրիական/ ծագում, որը սեպագրերում հիշատակվում է ՈՒ(Ա)րշա կամ Ռուս(շ)ա ընթերցմամբ։

Հայտնի կրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Գրիգոր Ղափանցյան, «Արա Գեղեցիկի պաշտամունքը» 1944, էջ 107
  3. Յուստի, Iranisches Namenbuch
  4. Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան