Անուշավան Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Անուշավան Գասպարյան
Ծնվել է մայիսի 1, 1914(1914-05-01)
Ծննդավայր Վան, Վանի նահանգ, Թուրքիա
Վախճանվել է հոկտեմբերի 29, 1986(1986-10-29) (72 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Պարգևներ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Անուշավան Գասպարյան Վիքիդարանում

Անուշավան Վարդանի Գասպարյան (մայիսի 1, 1914(1914-05-01), Վան, Վանի նահանգ, Թուրքիա - հոկտեմբերի 29, 1986(1986-10-29), Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վանում։ 1937 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը։

Պատկերազարդել և ձևավորել է Գարեգին Սևունցի «Թեհրան» (1952), Տարաս Շևչենկոյի «Կոբզար» (1954), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1955), Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» (1960), նաև՝ Պերճ Պռոշյանի, Խաչիկ Դաշտենցի, Ռուդաքիի և այլոց երկերից։

Մահացել է Երևանում։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 262