Անուշավան Շիրոյան
Անուշավան Շիրոյան | |
---|---|
Ծնվել է | 1893 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1968 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն |
Անուշավան Շիրոյան Վիքիդարանում |
Անուշավան Հովհաննեսի Շիրոյան (1893, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Սովորել է Վանի ծխական դպրոցում, ապա ուսուցչական վարժարանում։ 1915 թվականին մասնակցել է Վանի ինքնապաշտպանական կռիվներին։ Հետո տեղափոխվել է Երևան։ Ուսուցչությամբ է զբաղվել Երևանում, Լենինականում, Աշխաբադում, Աբխազիայում։ Երկար տարիներ աշխատել է Ամո Խարազյանի անվան թատրոնում, 1929-1948 թվականներին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1948-1953 թվականներին՝ վարել է այդ թատրոնի գրական բաժինը։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1917 թվականին։ Մահացել է Երևանում[1]։
Ա. Շիրոյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոկաց Միրզա (հայկական ժողովրդական վեպ), Երևան, Պետհրատ, 1939, 64 էջ։
- Ծիլ ու ծաղիկ, Երևան, Հայպետհրատ, 1955, 36 էջ։
- Հանելուկներ, առակներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 28 էջ։
- Առակներ և առածներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 28 էջ։
- Ակունքներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 95 էջ։
- Թանկագին գանձը, Երևան, Հայպետհրատ, 1962, 19 էջ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 431
|