Աննա Սալստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Սալստրյոմ
Carl Wilhelmson's Anna Sahlstöm.jpg
Ի ծնեշվեդերեն՝ Hanna Maria Sahlström
Ծնվել էհունվարի 7, 1876(1876-01-07)[1][2]
ԾննդավայրFryksände, Torsby Municipality, Վերմլանդ, Շվեդիա[2]
Վախճանվել էփետրվարի 13, 1956(1956-02-13)[2] (80 տարեկան)
Մահվան վայրFryksände, Torsby Municipality, Վերմլանդ, Շվեդիա[2]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտություննկարչուհի և փորագրիչ
ԱշակերտներԳուննար Վիլբորգ
ՀայրՊեր Սալստրյոմ

Աննա Մարիա Սալստրյոմ (շվեդերեն՝ Hanna (Anna) Maria Sahlström, հունվարի 7, 1876(1876-01-07)[1][2], Fryksände, Torsby Municipality, Վերմլանդ, Շվեդիա[2] - փետրվարի 13, 1956(1956-02-13)[2], Fryksände, Torsby Municipality, Վերմլանդ, Շվեդիա[2]), շվեդ նկարիչ և գծանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սալստրյոմը ծնվել է 1876 թվականին։ Նրա հայրը անտառապահ էր և սղոցարանի սեփականատեր։ Ընտանիքն ուներ ութ երեխա։ Հայրը համաձայն չէր, որ նրանցից որևէ մեկը գեղարվեստական կրթություն ստանա, բայց երեխաներից երեքը, այդ թվում՝ Աննան, գնացին այդ ճանապարհով։ Բրոր Սալստրյոմը՝ Աննայի եղբայրը, դարձավ քանդակագործ և կահույքի արհեստագործ վարպետ, իսկ նրա քույրը՝ Իդա Նիլսոնը դարձավ տեքստիլի վրա նկարիչ և ջուլհակուհի[3]։

Մանկական տարիներին Աննան հիվանդոտ երեխա էր, ուստի նրան չառարկեցին զբաղվել իր նախընտրած նկարչությամբ։ Սովորել է գյուղական դպրոցում, այնուհետև Կարլստադի աղջիկների դպրոցում։ Աննային թույլ չտվեցին հաճախել գեղարվեստի դպրոց, բայց Բրոր Սալստրյոմը, ով կապեր ուներ արիստոկրատական շրջանակների հետ, իրենց ֆերմա հրավիրեց նկարիչ Կառլ Վիլհելմսոնին։ Վիլհելմսոնը նրանց հետ ապրեց 1900 և 1902 թվականների ամռանը և, ի թիվս այլ բաների, նկարեց Սալստրյոմ քույրերի դիմանկարները, այդ թվում Աննայինը։ Աննան ինքն էլ է շատ բան նկարել և իր հերթին ստեղծել է Վիլհելմսոնի դիմանկարը[3]։

Բրորերի շնորհիվ Աննան 1905 թվականին հրավեր ստացավ հաճախելու Նկարիչների ընկերության գեղարվեստի դպրոցի (KonstnärsförbundetՌիչարդ Բերգի գեղանկարչական դասարան։ Նրա ուսուցիչների թվում էին Կարլ Նորդստրյոմը և Տեկլա Նորդստրյոմը, որոնց ղեկավարությամբ Աննան ուսումնասիրում է փայտափորագրության արվեստը։ Իր հետագա կարիերայի ընթացքում Աննա Սալստրյոմը զբաղվում էր ինչպես գեղանկարչությամբ, այնպես էլ փորագրությամբ։ Նրա ամենասիրելի ժանրերը բնանկարներն ու դիմանկարներն էին[3]։

1909-1910 թվականների ձմեռն Աննան անցկացնում է Փարիզում, որտեղ այդ ժամանակ ապրում և սովորում էին սկանդինավցի շատ նկարիչներ։ Հայտնի չէ, արդյոք Աննան հաճախել է Փարիզի որևէ գեղանկարչական դպրոց, բայց նա ծանոթացել է ֆրանսիացի նկարիչների գործերին, այդ թվում Սեզաննի և Մատիսի, և շփվել Շվեդիայի այլ նկարիչների հետ, այդ թվում՝ Մայ Բրինգի և Մոլլի Ֆաուստմանի։ Երկրորդ անգամ Աննա Սալստրյոմը նկարիչ Նաննա Յուհանսենի հետ միասին այցելեց Փարիզ 1924-1925 թվականների ձմռանը, և նրանք այցելեցին նաև Հռոմ[3]։

Աննա Սալստրյոմը պարբերաբար մասնակցում էր ցուցահանդեսների՝ հիմնականում ցուցադրելով իր փորագրությունները։ Այսպես, 1911-1912 թվականներին նա մասնակցել է Գծանկարիչ նկարիչների ընկերության (Grafiska Sällskapet) Արվեստի թագավորական ակադեմիայում կազմակերպած խոշոր ցուցահանդեսին։ Ինչ վերաբերում է գեղանկարչությանը, ապա այն աստիճանաբար թեքվում էր աբստրակցիայի և ստիլիզացիայի ուղղությամբ կողմնորոշվելով Վասիլի Կանդինսկու և Պոլ Գոգենի ստեղծագործությունների ուղղությամբ։ 1912 թվականին նա դառնում է Փորագրողների ընկերության (Föreningen Original-Träsnitt) անդամ, որը նրան թույլ է տալիս պարբերաբար ցուցադրել իր աշխատանքները ինչպես Շվեդիայում, այնպես էլ արտերկրում[3]։

Աննա Սալստրյոմը մահացել է 1956 թվականին։ Նրա մահից երեք տարի անց Կարլստադում անցկացվեց նրա փորագրությունների և նկարների ցուցահանդեսը։ Ներկայումս նկարչի գործերը գտնվում են Ստոկհոլմի ազգային թանգարանում, Վիեննայի Ալբերտինայում և Բրյուսելի և Չիկագոյի թանգարաններում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]