Մոլլի Ֆաուստման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլլի Ֆաուստման
Ծնվել էմարտի 15, 1883(1883-03-15)[1][2]
ԾննդավայրԿունգսհոլմ, Շվեդիա[1]
Վախճանվել էհունվարի 4, 1966(1966-01-04)[1][2] (82 տարեկան)
Մահվան վայրՍտորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա[3]
ԿրթությունՎալանդի գեղարվեստի դպրոց (1911)[4] և Մատիսի ակադեմիա (1911)[4]
Մասնագիտությունգրող և կոմիքսների հեղինակ
ԱնդամակցությունQ10610965?
ՀայրԷդվարդ Ֆաուստման[4]
ՄայրAlma Karsten?[4]
ԱմուսինGösta Törneqvist? և Gösta Chatham?
ԶավակներTuttan Faustman-Hedberg? և Hampe Faustman?
 Mollie Faustman Վիքիպահեստում

Մոլլի Ֆաուստման (շվեդ.՝ Mollie Faustman, մարտի 15, 1883(1883-03-15)[1][2], Կունգսհոլմ, Շվեդիա[1] - հունվարի 4, 1966(1966-01-04)[1][2], Ստորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ նկարիչ, գրող և լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլլի Ֆաուստմանը ծնվել է 1883 թվականի մարտի 15-ին Ստոկհոլմում, հարուստ բուրժուական ընտանիքում։ Նրա հայրը ինժեներ Էդվարդ Ֆաուստմանն էր, լրագրող և քննադատ Լարս Յոհան Երտայի անօրինական որդին, իսկ մայրը առաջին շվեդ կին լրագրող Վենդելա Հեբբեն[5]։ Մոլլի Ֆաուստմանը ընտանիքի երեք դուստրերից երկրորդն էր։ Մանուկ հասակում որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում` ծնողների հետ, բայց հետո մայրը ամուսնալուծվել է և դուստրերի հետ վերադարձել Ստոկհոլմ, որտեղ էլ հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում։ Մոլլիի ծնողները հավանություն չէին տալիս նրա գեղարվեստական հակումներին, և նա ստիպված եղավ շուտ լքել տունը և հոգալ իր մասին։

Դպրոցն ավարտելուց հետո` 1905-1911 թվականներին, հաճախել է Վալանդի արվեստի դպրոց (շվեդ.՝ Valand målarskola, այժմ՝ Վալանդի ակադեմիա)։ Այնուհետև, 1908-1911 թվականներին, նա մի քանի անգամ մեկնել է Փարիզ, որտեղ շարունակել է սովորել նկարչություն, այդ թվում՝ Անրի Մատիսի մոտ[5]։

Մոլլի Ֆաուստմանը ավելի վաղ սկսել է գրել և հրատարակել, սովորաբար կեղծանունով։ Գրքեր է գրել երեխաների և դեռահասների համար, որոնք մասամբ վերարտադրում էին իր սեփական մանկության պայմանները (ծնողների ամուսնալուծում և այլն)։ Մոլլին անձամբ էր կատարում իր որոշ գրքերի նկարազարդումները։ Նա նաև հոդվածներ է գրել Dagens Nyheter-ի և Idun–ի համար՝ Vagabonde կեղծանունով։ Թեմաների շրջանակը նախատեսված էր լայն հանրության համար` ամուսնություն, ընտանիք, դպրոց, ծնողներ։ Այնուհետև նրա հոդվածները, որոնք գրվել էին հեգնական ոճով, ընթերցողների շրջանում մեծ ժողովրդականություն էին վայելում, տպագրվել են ժողովածուների տեսքով [5]։

Ֆաուստմանը նաև առաջին շվեդ կանանցից էր, ով ստեղծել է կոմիքսներ։ Dagens Nyheter-ում նա ուներ մշտական կերպարներ՝ Տուտտանի և Պուտեի երեխաները, պարզեցված, ոճավորված նկարներով, Ֆաուստմանը պատկերում էր տեսարաններ իրենց առօրյա կյանքից։ Այս գծանկարներն այնուհետև հրատարակվել են երկու առանձին գրքերով՝ 1926 և 1934 թվականներին[5]։

Սակայն Ֆաուստմանը իր հիմնական զբաղմունքը համարում էր գեղանկարչությունը։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է կայացել 1931 թվականին։ Քննադատները նշում էին նրա արվեստի ընդգծված ինքնատիպությունը, աշխատելով մոդեռնիզմին համահունչ՝ նա հեռու մնաց դպրոցներից և ուղղություններից՝ ստեղծելով սեփական ոճը։ Ֆաուստմանի սիրված թեմաներից մեկը երեխաներն էին, այնուամենայնիվ, ինչպես իր ժամանակակից Վերա Նիլսսոնը, նա ոչ թե ստեղծում էր երեխաների ավանդաբար իդեալականացված կերպարներ, այլ երեխաներին պատկերում էր որպես լուրջ, մտածված, երբեմն էլ մռայլված[5]։

Մոլլի Ֆաուստմանը մահացել է 1966 թվականի հունվարի 1-ին և թաղվել Ստոկհոլմում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lena Kåreland. «Mollie Faustman». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • «Работы художницы в Музее современного искусства». Moderna Museet (շվեդերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլլի Ֆաուստման» հոդվածին։