Վերա Նիլսսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Նիլսսոն
Ի ծնեշվեդ.՝ Vera Amalia Märta Nilsson
Ծնվել էհունիսի 1, 1888(1888-06-01)[1][2][3][…]
ԾննդավայրJönköpings Sofia church parish, Շվեդիա[1][2]
Վախճանվել էմայիսի 13, 1979(1979-05-13)[2] (90 տարեկան)
Մահվան վայրՄարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2]
Քաղաքացիություն Շվեդիա[4]
ԿրթությունԿոնստֆակ, Վալանդի գեղարվեստի դպրոց, Gerlesborg School of Fine Art? և Académie de La Palette?
Մասնագիտությունարվեստագետ և գծանկարիչ
Ժանրբնանկար[1]
Թեմաներէքսպրեսիոնիզմ
ՈւսուցիչՔրիստիան Քրիստենսեն[1] և Անրի Լե Ֆոկոնիե[1]
ԱշակերտներThore Wahlgren?
Պարգևներ
Արքայազն Եվգենի մեդալ
ԶավակներCatharina Nilsson-Gehlin?
 Vera Nilsson Վիքիպահեստում

Վերա Ամալիա Մարթա Նիլսսոն (շվեդ.՝ Vera Amalia Märta Nilsson, հունիսի 1, 1888(1888-06-01)[1][2][3][…], Jönköpings Sofia church parish, Շվեդիա[1][2] - մայիսի 13, 1979(1979-05-13)[2], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2]), շվեդացի նկարիչ և գծանկարիչ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ, համարվում է 20-րդ դարի Շվեդիայի խոշորագույն նկարիչներից մեկը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Նիլսսոնը ծնվել է 1888 թվականին, Իյոնչյոպինգում։ Նա Կարլ Նիլսսոնի և Ադա Սյորբերգի չորս երեխաներից ամենակրտսերն էր[6]։ Բոլոր երեխաները լավ կրթություն ստացան և հետագայում դարձան ուսուցիչ։ Դեռևս դպրոցում Վերան սկսեց հետաքրքրվել նկարչությամբ և մասնավոր դասերի էր հաճախում, ինչի շնորհիվ էլ 1906 թվականին նա կարողացավ ընդունվել Ստոկհոլմի տեխնիկական դպրոց (շվեդ.՝ Tekniska skolan, այժմ՝ Արվեստի, արհեստների և դիզայնի համալսարան-քոլեջ)։ Ուսման ընթացքում նա որոշեց նկարիչ դառնալ[6]։ Հայրը, որը սկզբում դեմ էր նրա ընտրությանը, հետագայում տվեց իր համաձայնությունը, և Վերան մեկնեց Գյոթեբորգ, որտեղ մտավ Վալանդի արվեստի դպրոց (շվեդ.՝ Valand målarskola, այժմ՝ Վալանդի ակադեմիա)։ Նրա ուսուցիչը Կարլ Վիլհելմսոնն էր, որի մոտ այդ պահին սովորում էին ապագա նկարիչները Մայ Բրինգը և Մոլլի Ֆաուստմանը[6]։

1911 թվականին Վերա Նիլսսոնը ուսումը շարունակեց Փարիզում։ Նրա ուսուցիչներն էին Անրի Լե Ֆոկոնիեն և Մարիա Վասիլիևան։ 1912 թվականին նա այցելեց Քյոլնում ցուցահանդես, որտեղ ցուցադրվում էին Վան Գոգի գործերը, և որոնք մեծ տպավորություն թողեցին և նրա հետագա ստեղծագործությունների վրա[6][5]։

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Նիլսսոնը գտնվում էր Բորգհոլմում, բայց հետագայում տեղափոխվեց Կոպենհագեն, որտեղ կացության պայմաններն ավելի լավ էին, և որտեղ ավելի շատ հնարավորություններ կաին համաշխարհային արվեստին ծանոթանալու համար[6]։ Նկարիչը այնտեղ ապրել է 1916-1919 թվականներին և ամառային ամիսները անցկացրել է Էլանդ կղզում։ Այդ ընթացքում նա նկարել է քաղաքային բնապատկերներ, այգիներ և դիմանկարներ։ Նիլսսոնի կուբիզմի ոճի նկարները առանձնանում էին ընդգծված արտահայտչությամբ և համարձակ գույներով։ Քննադատները, որոնք, ընդհանուր առմամբ, շատ դրականորեն էին արձագանքում նրա գործերին, նշում էին Նիլսսոնի նկարչության ինքնատիպությունը, որը բոլորովին տարբերվում էր տիպիկ «կանացի արվեստից»[6]։

Հետագա տարիներին Նիլսսոնը բնակվում էր հիմնականում Բորգհոլմում, իսկ ամառային ժամանակն անցկացնում էր Էլանդում։ Երեսուն տարի նա նկարում էր էլանդյան բնանկարներ դրանք ներկայացնելով երբեմն մուգ ու մռայլ, ապա վառ ու գունագեղ, երբեմն էլ տաք և թափանցիկ[6]։

Նիլսսոնի առաջին ցուցահանդեսը,Մոլլի Ֆաուստմանի հետ միասին, կայացել է ունեցել 1917 թվականին, հաջորդը 1918 թվականին էր[5]։ 1919 թվականին Նիլսսոնը այցելեց Իսպանիա, որտեղ նրա վրա մեծ տպավորություն գործեցին Էլ Գրեկոյի աշխատանքները։ 1922 թվականին Փարիզում ծնվեց նրա դուստրը՝ Կատարինան, որին հետագայում նկարիչը հաճախ էր պատկերում իր նկարներում։ Բացի իր դստեր դիմանկարներից, Նիլսսոնը, ընդհանուր առմամբ, սիրում էր նկարել երեխաների, բայց նրա գործերն ունեին երկիմաստ նշանակություն, քանի որ դրանք շատ հեռու էին երեխաների ավանդական իդեալականացված պատկերներից։

1927 թվականին Նիլսսոնը ստացավ կրթաթոշակ, որը թույլ տվեց նրան իր դստեր հետ երկու տարով մեկնել Իտալիա[6]։ 30-ականներին նա շատ էր ճանապարհորդում (այցելելով նաև Խորհրդային Միություն) և շատ ցուցադրություններ կազմակերպեց Դանիայում, Հոլանդիայում և Բելգիայում։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է 1933 թվականին Ստոկհոլմում։ 1938 թվականին նա նկարել է, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի իրադարձությունների ազդեցության ներքո, նրա այդ շրջանի ամենահայտնի գործերից է «Փողն ընդդեմ կյանքի» մոնումենտալ նկարը (շվեդ.՝ Penning contra liv)[5]:

1940-ականների սկզբին Նիլսսոնը ամառն անցկացրեց Բոհուսլինի ձկնորսական գյուղում, որտեղ ստեղծեց մի շարք նկարներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարիչը ապրում էր Լինչյոպինգում և շարունակում էր ցուցահանդեսներ կազմակերպել Շվեդիայում։ Պատերազմից հետո նա կրկին մեկնեց Փարիզ, որտեղ քանդակագործ Լիս Էրիկսոնը նրան ծանոթացրեց Սենեգալի ուսանողների հետ։ Նիլսսոնը ոգեշնչված նեգրիտյուդ շարժմամբ 1949 թվականին մեկնեց Սենեգալ, որտեղ չորս ամիս պատկերեց տեղական կյանքը նկարներում և կտավներում։ Ավելի վաղ` 1948 թվականին, նրան պարգևատրվել էր Արքայազն Եկատերինայի մեդալով[6]։

Հատված «Արև և փոթորիկ» որմնանկարից, 1951

1951 թվականին Նիլսսոնը ստացավ Ստոկհոլմում գտնվող Վաստերտորպի դպրոցի (շվեդ.՝ Västertorpskolan) որմնանկարների որմնանկարների առաջին պաշտոնական պատվերը։ Այնտեղ նախատեսվում էր պատկերել բարու և չարի ճակատամարտը «Արևի և փոթորիկի պատմություն» (շվեդ.՝ Sagan om solen och stormen) դասական հեքիաթից։ Հետագայում նա ստացավ այլ պատվերներ, այդ թվում Ստոկհոլմի մետրոյի, մասնավորապես՝ T-Centralen կայանի գեղարվեստական ձևավորումը[6]։ 1953 թվականին Վերա Նիլսսոնը դարձավ Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի առաջին կին անդամը[5]։

1960 թվականին Նիլսսոնը բեռնատար նավով Միջերկրական ծովով մեկնեց Բեյրութը, որտեղ էլ շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը։ 1960-ականներին նկարիչի ստեղծագործություններում աշխուժացան նաև պացիֆիստական մոտիվները, վախենալով միջուկային պատերազմի սպառնալիքից, նա ստեղծեց մի շարք նկարներ, որոնք պատկերում էին ավերված աշխարհը[6]։ 1966 թվականին Նիլսսոնը ուղևորվեց Նյու Յորք և Մարտինիկա։ 1968 թվականին Ստոկհոլմի Արվեստի ակադեմիայում անցկացվեց նրա անհատական ցուցահանդեսը։ 1975 թվականին այստեղ անցկացվեց ևս մեկ խոշոր հետահայաց ցուցադրություն[5]։ Նկարչի վերջին գործը այսպես կոչված «Աշխարհի բացիկ»-ն էր (շվեդ.՝ Fredskortet)՝ կանանց պատկերով և գրությամբ՝ «Կանայք կդադարեցնեն սպառազինության մրցավազքը»[6]։ Այն տպագրվել էր երեք լեզուներով՝ շվեդերեն, անգլերեն և ֆրանսերեն, նկարիչը ինքն էր շրջում տաքսիով և բացիկներ բաժանում։ Մնացածը վաճառվեց Խաղաղության և ազատության հարցերով կանանց միջազգային միության օգնությամբ[7]։

Վերա Նիլսսոնը մահացել է 1979 թվականի մայիսի 13-ին Ստոկհոլմում։ Թաղված է Իյոնչյոպինգում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Vera M A Nilsson (շվեդերեն) — 1917.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Moderna Museet
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 Svenskt kvinnobiografiskt lexikon
  7. Concise Dictionary of Women Artists, 2013, էջ 514

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Delia Gaze Concise Dictionary of Women Artists. — Routledge. — 2013. — P. 513—514.
  • Vera Nilsson : retrospektiv utställning 1975
  • Lindkvist, Kristina: Vera Nilsson, Albin Amelin: måleri som passion (text Kristina Lindkvist och Ted Chikasha, ISBN 9789186169022
  • Yvonne Eriksson: Att teckna ett liv. Om Vera Nilssons konstnärskap, Bokförlaget Atlantis 2010.
  • Vera Nilsson: Blad ur skissböcker 1911-1979, urval av Catharina Nilsson, Öppna ögon, Stockholm 1983, ISBN 91-85906-16-6
  • Cecilia Widenheim (red): I förvillelsens tid: Kring Vera Nilssons skissböcker, Moderna Museets utställningskatalog, 0347-9196: 308, Stockholm 2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Birgitta Flensburg. «Vera Amalia Märta Nilsson». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • «Vera Nilsson. At the Age of Aberration». Moderna Museet (անգլերեն).
  • «Работы художницы в Музее современного искусства». Moderna Museet (շվեդերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Նիլսսոն» հոդվածին։