Աննա Պարսամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Պարսամյան
Ծնվել էօգոստոսի 8, 1947(1947-08-08) (72 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ

Պարսամյան Անահիտ Հարությունի (Աննա) (օգոստոսի 8, 1947, Երևան), հայ խորհրդային բանաստեղծուհի։ ԽՄԿԿ անդամ 1975 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակւլտետը (1970) և Մոսկվայի Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները (1981

Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում (1970-1979), 1982 թվականից աշխատում է «Գրական թերթում»։

Հանդես է եկել բանաստեղծությունների («Փյունիկ», 1973, «Խոստովանանք», 1977, «Օրվա հեքիաթներ», 1982) և պատմվածքների ու հեքիաթների («Արքայադուստրը», 1975, «Երկնագույն ափսեն», 1980) ժողովածուներով։ Նրա բանաստեղծություններին հատուկ է քնարականությունը։ Պարսամյանը ձգտում է սիրո, հայրենասիրության և ավանդական այլ թեմաների արդիական իմաստավորման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 206 CC-BY-SA-icon-80x15.png