Աննա Մարգարետը ծնվել է Լեկոմպտե քաղաքում, սակայն մեծացել է Լուիզիանա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում։ Աննա Մարգարետն ունի մեծ ընտանիք, որը բաղկացած է իր մորից՝ Էմմի Քոլինզից, հորից, քրոջից՝ Էլիից, որը 11 տարով մեծ է նրանից, և եղբայր Գրանտից, որը 9 տարով է մեծ[3]։ Երբ նա վեց տարեկան էր, առաջին անգամ հանդես է եկել տաղանդներիի շոուում, ինչպես նաև սկսել է վոկալի դասեր։ Հանգստյան օրերին նրա ընտանիքը մեկնել է Նոր Օռլեան՝ լսումների և դերասանական վարպետության դասընթացներին՝ հույս ունենալով, որ նա կկարողանա երգչուհի դառնալ։ Այդ լսումներից մեկը կայացել է Լոս Անջելեսում։ Հիմա Աննան ապրում է Ալեքսանդրիայում[4]։
Իր հանգստյան օրերը Աննա Մարգարետը որպես կամավոր անցկացնում է Լոս Անջելեսում, թեև բացի երգելուց, նա նաև մոդել է աշխատում[5]։ Երբ նա փոքր էր, ստիպված էր հրաժարվել գեղարվեստական մարմնամարզության մրցունակ թիմում ելույթ ունենալուց, որպեսզի կարողանա շարունակել իր երաժշտական կարիերան։ Այնուհետև նրան մասնավոր դպրոցից տեղափոխել են տնային ուսուցման։ Բացի այդ, նա հետաքրքրված է սերֆինգով, բասկետբոլով, սնոուբորդինգով և ձիասպորտով։