Աննա Մարգարետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Մարգարետ
Ծնվել էհունիսի 12, 1996(1996-06-12)[1][2] (27 տարեկան)
Lecompte, Ռապիդ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, մոդել և դերասանուհի
ԵրգչաձայնSoubrette?
Գործիքներվոկալ
ԼեյբլWalt Disney Records
Կայքannamargaret.com
 Anna Margaret Վիքիպահեստում

Աննա Մարգարետ Քոլինզ (անգլ.՝ Anna Margaret Collins, հունիսի 12, 1996(1996-06-12)[1][2], Lecompte, Ռապիդ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ։ Նա հայտնի է դարձել, երբ կատարել է Disney Channel«Աստղային հիվանդություն» ֆիլմի բնօրինակ սաունդթրեքը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մարգարետը ծնվել է Լեկոմպտե քաղաքում, սակայն մեծացել է Լուիզիանա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում։ Աննա Մարգարետն ունի մեծ ընտանիք, որը բաղկացած է իր մորից՝ Էմմի Քոլինզից, հորից, քրոջից՝ Էլիից, որը 11 տարով մեծ է նրանից, և եղբայր Գրանտից, որը 9 տարով է մեծ[3]։ Երբ նա վեց տարեկան էր, առաջին անգամ հանդես է եկել տաղանդներիի շոուում, ինչպես նաև սկսել է վոկալի դասեր։ Հանգստյան օրերին նրա ընտանիքը մեկնել է Նոր Օռլեան՝ լսումների և դերասանական վարպետության դասընթացներին՝ հույս ունենալով, որ նա կկարողանա երգչուհի դառնալ։ Այդ լսումներից մեկը կայացել է Լոս Անջելեսում։ Հիմա Աննան ապրում է Ալեքսանդրիայում[4]։

Իր հանգստյան օրերը Աննա Մարգարետը որպես կամավոր անցկացնում է Լոս Անջելեսում, թեև բացի երգելուց, նա նաև մոդել է աշխատում[5]։ Երբ նա փոքր էր, ստիպված էր հրաժարվել գեղարվեստական մարմնամարզության մրցունակ թիմում ելույթ ունենալուց, որպեսզի կարողանա շարունակել իր երաժշտական կարիերան։ Այնուհետև նրան մասնավոր դպրոցից տեղափոխել են տնային ուսուցման։ Բացի այդ, նա հետաքրքրված է սերֆինգով, բասկետբոլով, սնոուբորդինգով և ձիասպորտով։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2009 «Let It Snow» All Wrapped Up Vol. 2
2010 «Something About The Sunshine» Աստղային հիվանդություն
2010 «New Boyfriend» Աստղային հիվանդություն
2010 «Girl Thing» Եղբայր Դեն
2011 «I Wanna Go» Summer Nightastic
2011 «Speechless» TBA
2011 «All Electric» Shake It Up: Break It Down

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2010 «Something About the Sunshine» Աստղային հիվանդություն
«Դեն եղբայր» Եղբայր Դեն
«Speechless» TBA

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ / Սերիալներ
Տարի Անվանում Դեր Նշում
2008 B.T.K. Սառա Աննա Մարգարետ Քոլինսի դերում
2010 Be Good to Eddie Lee Քրիստի կարճամետրաժ
2012 - ներկա ժամանակ Maggie All Pop Star! Մարգարետ «Մեգգի» Թայլոր Երկրորդական դեր / Nickelodeon Original Series
2014 Խաղ բարձունքում Լորի
2017 Քար, մկրատ, թուղթ Զոե Պալմեր Թոմ Հոլանդի սարսափ ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Radio Disney | Artists | Incubator | Anna Margaret | Bio». Radio.disney.go.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  4. «Anna Margaret op MySpace Music – Gratis gestreamde MP3's, foto's en Videoclip». MySpace.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  5. Anna Margaret’s resume at IMDB

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մարգարետ» հոդվածին։