Աննա Մալեր
Աննա Մալեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 15, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | հունիսի 3, 1988[1][2][5][…] (83 տարեկան) |
Վախճանի վայրը | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ և կոմպոզիտոր |
Ամուսին | Anatole Fistoulari? և Էռնստ Կշենեկ |
Ծնողներ | հայր՝ Գուստավ Մալեր, մայր՝ Ալմա Մալեր |
Anna Mahler Վիքիպահեստում |
Աննա Ջասթին Մալեր (անգլ.՝ Anna Justine Mahler, հունիսի 15, 1904[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - հունիսի 3, 1988[1][2][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]), ավստրիացի քանդակագործ:
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վիենայում: Կոմպոզիտոր Գուստավ Մալերի և նրա կնոջ` Ալմա Մալեր-Վերֆելի երկրորդ երեխան է: Նրան տվել են "Gucki" մականունը` կապույտ մեծ աչքերի համար ("Gucken" բառը գերմաներեն նշանակում է գաղտագողի հայացք): Նրա մանկությունն անցել է մոր սիրային արկածների ու հայտնի սալոնի ստվերում: Մանկության տարիներին, երբ Աննան երկու տարեկան էր, կորցրել է իր ավագ քրոջը` Մարի Մալերին (1902-1907), ով մահացել է կարմիր տենդից: Վեց տարեկանում կորցրել է հորը: Կորուստի ողբերգությունը զուգակցվել է մոր` գերմանացի ճարտարապետ Վալտեր Գրոպիուսի հետ ունեցած սիրային կապերով ու ավստրիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Օսկար Կոկոշկայի հետ ունեցած փոթորկալից հարաբերություններով: Ալմա Մալերի երկրորդ ամուսնությունը Գրոպիուսի հետ ընտանեկան կյանքի որոշակի պատրանք է ստեղծում Աննայի ու նրա կրտսեր քրոջ` Մանոն Գրոպիուսի համար (1916-1935): Աննան պարապում էր կրկնուսույցների մոտ ու վայելում էր մոր ընկերների ուշադրությունը, որոնց թվում էին շատ կարևոր արվեստագետներ երաժշտության, տեսողական արվեստի ու գրականության ոլորտներից: Լեգենդար Գուստավ Մալերի դուստրը լինելով` Աննայից ակնկալվում էր երաժշտական կարիերա: Այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ երաժիշտ լինելուց առաջ Աննան սիրահարվում է սկսնած դիրիժոր Ռուպեր Կոլլերին:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1920 թվականի նոյեմբերի 2-ին կայացած հարսանիքը տևել է ընդամենը մի քանի ամիս: Աննան այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էր: Դրանից հետո Աննան շուտով տեղափոխվում է Բեռլին` արվեստ ուսումնասիրելու: Այնտեղ նա սիրահարվում է կոմպոզիտոր Էռնստ Կշենեկին, ում Ալման խնդրում է ավարտել Մալերի անավարտ թողած 10-րդ սիմֆոնիայի երկու մասերը: Աննան ամուսնանում է 1924 թվականի հունվարի 15-ին, սակայն այս ամուսնությունը ևս ձախողվում է, և նա թողնում է Կշենեկին 1924 թվականի նոյեմբերին: Այս ժամակահատվածում Կշենեկն արդեն ավարտել էր իր Ջութակի համար 1 կոնցերտը: Ավստրիացի ջութակահար Ալմա Մուդին օգնում է Կշենեկին ֆինանսական աջակցություն գտնել շվեդ հովանավոր Վեյներ Ռեինհարթից, և ի երախտագիտություն նրան, իր կոնցերտը նվիրում է Մուդիին, որի պրեմիերան կայանում է 1925 թվականի հունվարի 5-ին Դեսսաուում: Կնեշեկն ու Աննան վերջնական բաժանվել են պրեմիերայից մի քանի օր հետո[7] Krenek did not attend the premiere, but he did have an affair with Moodie,[8] an affair which has been described as "short-lived and complicated."[9]: Նա ամուսնացել է հրատարակիչ Պոլ Զսոլնայի հետ 1929 թվականի դեկտեմբերի 2-ին, և նրանք ունեցել են մեկ դուստր` Ալման (05.11.1930-15.11.2010): Զույգը բաժանվել է 1934 թվականին: 1939 թվականին նա ապրում էր Լոնդոնում: 1943 թվականին նա ամուսնացել է Անատոլ Ֆիստուլարիի հետ, ումից ունեցել է ևս մեկ դուստր` Մարինան (ծնվել է 1943 թվականին): Պատերազմից հետո նա ճամփորդել է Կալիֆորնիա և ապրել է այնտեղ մի քանի տարի: Ֆիստուլարիից բաժանվել է 1956 թվականին:
1970 թվականին նա ամուսնացել է հինգերորդ անգամ, այս անգամ` Հոլիվուդի ռեժիսոր և ֆիլմի սցենարիստ Ալբրեխտ Ժոզեֆի հետ: Իր մոր մահից հետո, 1964 թվականին, Աննան, ով այդ ժամանակ ֆինանսապես անկախ էր, վերադառնում է Լոնդոն, մինչև վերջնական կորոշեր ապրել Իտալիայում: Մալերը մի անգամ ասել է, որ նա իր իսկական սերը գտել է իր հինգերորդ ամուսնու մեջ, սակայն հեռացել է նրանից 75 տարեկան հասակում, որպեսզի երկուսն էլ առաջընթացի ու զարգացման հնարավորություն ունենան, քանի որ իրար հետ ապրելով նրանք չափազանց շատ ժամանակ էին տրամադրում իրար համար հոգ տանելուն: 1988 թվականին մահացել է Համփսթեդում, որտեղ գնացել էր ր աղջկան այցելության: Թաղված է Հայգեյթ գերեզմանատանը:
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Մալերի հետաքրքրվածությունը տեսողական արվեստի հանդեպ շուտ է ի հայտ եկել, երբ նա այցելել է Օսկար Կոկոշկայի ստուդիան: Նա նաև բնորդուհի է եղել նկարչուհի Բրոնցիա Կոլեր-Պինելի համար: Իր բաժանությունից հետո Աննա 1920-ական թվականների ընթացքում նկարչություն և արվեստ է ուսումնասիրել Բեռլինում, Հռոմում ևՓարիզում: 26 տարեկանում նա բացահայտել է, որ քանդակագործությունն այն միջինն է, որտեղ ինքը լավագույնս կարող է արտահայտել իր ստեղծագործականությունը: 1930 թվականին քանդակագործության դասեր անցնելով Ֆրից Վոտրուբայի մոտ Վիենայում` նա քանդակագործ է դառնում և 1937 թվականին Փարիզում պարգևատրվում է Գրան Պրի մրցանակով: Բացի քարե քանդակները, Աննան ստեղծել է 20-րդ դարի մեծագույն շատ երաժիշտների բրոնզաձույլ գլուխներ, որոնց թվում են Առնոլդ Շյոնբերգը, Ալբան Բերգը, Օտտո Կլեմպերերը, Բրունո Վալտերը, Էիլին Ջոյսը[10]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Anna Mahler
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118576283 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 6,0 6,1 6,2 « Gustav Mahler (1860-1911) - Anna Justine Mahler (Gucki) (1904-1988) »
- ↑ Answers.com
- ↑ «BBC Music magazine»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-19-ին։ Վերցված է 2018-04-09
- ↑ Kay Dreyfus, Alma Moodie and the Landscape of Giftedness
- ↑ Richard Davis, Eileen Joyce: A Portrait
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anna Mahler. Ich bin in mir selbst zu Hause Ed. by Barbara Weidle & Ursula Seeber (Weidle Verlag, Bonn, 2004)
- Anna Mahler tribute website
- Obituary, The Times, 6 June 1988
|