Աննա Հակոբջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Հակոբջանյան
Ծնվել էմայիսի 17, 1978(1978-05-17) (45 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՎանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Աննա Վալերիի Հակոբջանյան (մայիսի 17, 1978(1978-05-17), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Հակոբջանյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 17-ին Կիրովականում (ներկայում՝ Վանաձոր)։ 1998 թվականին ավարտել է Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսության բաժինը, 2003 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը, իսկ 2005 թվականին՝ ասպիրանտուրան (վերջին երկուսը՝ Ա. Զոհրաբյանի դասարան)։

Գրել է «Exodus» (2003)՝ սիմֆոնիկ նվագախմբի և խառը երգչախմբի, «Տաղ անանձնական» (2013)՝ տերեմինի և լարային նվագախմբի, կամերային երկեր՝ «Կոնցերտշտյուկ» (1996)՝ շեփորի և դաշնամուրի, պիես (1998)՝ լարային քառյակի համար, «Sonata Classic» (2000)՝ ջութակի և դաշնամուրի, «Anthem» (2002)՝ մենակատարների անսամբլի (ֆլեյտա, հոբոյ, կլառնետ, ալտ սաքսոֆոն, դաշնամուր) և լարային կվինտետի, «Images and Shadows» (2004)՝ ֆլեյտայի, կլառնետի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի, «The Labirinthes of Memory» (2005)՝ լարային քառյակի, «Նևմեր» (2007)՝ ֆլեյտայի և կլառնետի, «A une Dame creole» (2010)՝ սոպրանոյի, ֆլեյտայի, 2 ջութակի, ալտի, թավջութակի և դաշնամուրի համար, վոկալ շարքեր («Ցողակաթիլներ», ըստ Հ. Սահյանի, 2002, «Երեքնուկ», ըստ Վ. Դավթյանի, 2004), խմբերգեր («Լուսնի երգը», 1998, «Ձայները», ըստ Ռ. Դավոյանի, 1999, «Աղոթք Երրորդության», ըստ Ներսես Շնորհալու, 2002, «Տեր ողորմեա», 2008, «Ագնուս դեյ», 2011), դաշնամուրային («Կապույտ լապտերիկ», 1997, վարիացիաներ, 1998) և այլ երկեր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 – Բ. Բրիտտենի անվան երիտասարդ կոմպոզիտորների մրցույթի 3-րդ մրցանակ[1],
  • 2009 – Համաշխարհային հայկական կոնգրեսի մրցանակաբաշխության դափնեկիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։