Աննա Կոնդրաշովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Կոնդրաշովա
Anna Levandi 2010 Cup of Russia.JPG
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Ամբողջական անուն`ռուս.՝ Анна Анатольевна Кондрашова
Մասնագիտացում`գեղասահորդ, figure skating choreographer և figure skating coach
Երկիր`Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`հունիսի 30, 1965(1965-06-30)[1] (54 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, ԽՍՀՄ

Աննա Կոնդրաշովա (ռուս.՝ Анна Анатольевна Кондрашова, հունիսի 30, 1965(1965-06-30)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում: 1984 թվականին՝ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզվել է հայտնի մարզիչ Ստանիսլավ Ալեքսեևիչ Ժուկի ղեկավարությամբ՝ ներկայացնելով Կենտրոնական բանակի սպորտային ակումբը և «Труд»-ը (Մոսկվա): Առաջին համամիութենական մրցույթներից մեկը ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային սպարտակիադան էր 1978 թվականին Սվերդլովսկում, որտեղ պատանիների կարգում Աննան զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[2]: Առաջին խոշոր հաջողությունները 1982 թվականին էին, երբ Ռիգայում կայացած ԽՍՀՄ առաջնությունում գրավեց 3-րդ հորիզոնականը և հաղթեց Կրասնոյարսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների V Ձմեռային սպարտակիադան: 1983 թվականին ԽՍՀՄ առաջնությունում արծաթե մեդալ նվաճելուց հետո նա ընդգրկվեց ազգային հավաքականի կազմում: Ավանդաբար Կոնդրաշովան հակում ուներ ազատ և կարճ ծրագրերի նկատմամբ՝ զիջելով պարտադիր ծրագրերին: Այդ տարիներին մարզիչն էր Էդվարդ Պլիները[3]: Օլիմպիական խաղեր-84-ում ազատ ծրագրում մաքուր կատարեց միայն երկու եռակի տուլուպը և զբաղեցրեց միայն հինգերորդ հորիզոնականը: 1984 թվականին աշխարհի առաջնությունում, լինելով ֆիգուրներում չորրորդը և երկրորդը կարճ ծրագրում, երրորդն էր: Ազատ ծրագրում հաջող մեկնարկից հետո նա սկսեց փոխել եռակի, ապա նաև կրկնակի թռիքները մի թռիչքի, սակայն հետո հավաքվեց և կատարեց այդ ժամանակների համար բարդ եռակի ռիտբերգերը, իսկ հետո կրկնեց եռակի տուլուպը: Դատավորների կարծիքները տարբեր էին, սակայն ինը դատավորներից հինգը նրան շնորհեցին երրորդ հորիզոնականը, ինչն էլ հանգեցրեց առաջինը պատմության մեջ կանանց մենասահքում աշխարհի առաջնությունում արծաթե մեդալը: Այնուհետևւ Աննան, որպես կանոն, մաքսիմալ հաջողությամբ հանդես է եկել Եվրոպայի առաջնություններում, խիստ պայքարի մեջ մտնելով Կիրա Իվանովայի հետ, հաղթելով նրան կարճ ծրագրերում (1986 թվականին, որտեղ նա հաղթեց Կատարինա Վիթին՝ զբաղեցնելով այդ ձևում առաջին տեղը և 1987 թվականին) ու ազատ ծրագրերում (1986 և 1988 թթ.), սակայն ֆիգուրներում հետ մնալու պատճառով վերջին հաշվով միայն երրորդն էր: Համաշխարհային մակարդակում միայն ձախողումներ էին (կարճ ծրագրում 1986 և 1987 թթ. միայն իններորդն էր):

Նա հիշվում է բարդ երաժշտականությամբ, ճկունությամբ, ռիթմիկությամբ և շարժման էլեգանտությամբ (հիմնականում պտույտների), որոնցից շատերը տարբերվում էին օրիգինալ կեցվածքներով, ձեռքերի, ոտքերի, մարմնի շարժումներով (ինչը բազմիցս մեծ ոգեշնչմամբ նշել է ամերիկացի մեկնաբան, օլիմպիական չեմպիոն Պ. Ֆլեմինգը):

Կոնֆլիկտ Ս. Ա. Ժուկի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Կոնդրաշովան և խորեոգրաֆ Մարինա Զուևան նամակ են գրում Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն, որտեղ մեղադրում են մարզիչ Ս. Ա. Ժուկին «անբարոյական վարքի» համար, սակայն առանց ապացույցների: Ելենա Վոդորեզովան հրաժարվում է ստորագրել այս նամակը[4][5]: 1986/87 մրցաշրջանում Կոնդրաշովան տեղափոխվում է մարզվելու Ստանիսլավ Լեոնովիչի ղեկավարությամբ: Հետագայում Ժուկին աստիճանաբար զրկում են մարզչական գործունեությամբ զբաղվելուց:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլար և Աննա Լևանդիներ (2012)

1989 թվականին սպորտային կարիերայի ավարտից հետո ամուսնացել է դահուկային երկամարտիկ Ալլարա Լևանդիի հետ և տեղափոխվել է ապրելու Տալլին: Նրանք ունեն երեք երեխա՝ Անդրես, Արմանդ և Արլետ[6]:

Աննա Լևանդին տիրապետում է ռուսերեն, էստոներեն, անգլերեն, նորվեգերեն և ֆիններեն լեզուներին:

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Լևանդին որպես գեղասահքի մարզիչ աշխատել է Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում: 1999 թվականից աշխատում է Էստոնիայում՝ ղեկավարոլով սեփական «Rocca al Mare» դպրոցը Տալլինում: 2000 թվականին դպրոցը ստացավ Էստոնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնադրամի դրամաշնորհ: 2002 թվականին դպրոցում բացեց նոր սահադաշտ: Աննա Լևանդիի սաներից մեծ հաջողությունների է հասել Ելենա Գլեբովան՝ մենասահքում Էստոնիայի յոթակի չեմպիոն: 2008 թվականին Աննան դարձել է Էստոնիայի տարվա մարզիչ[6]. 2015/16 թթ. նրա սան Հելերի Հալվինը հաղթել է Էստոնիայի առաջնությունում և Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը[7]:

Տարբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականին Աննա Լևանդին եղել է Տալլինում գտնվող Հաաբերստի թաղամասի IRL ազգայնական կուսակցության IEL-ի քաղաքային ընտրություններին թեկնածու, ով պաշտպանում էր էթնիկ էստոնացիների շահերը և Ռուսաստանի հետ առճակատումը:
  • 2007 թվականին Էստոնիայի կանանց ձեռներեցների ասոցիացիան պարգևատրել է Աննա Լևանդիին «Տարվա կին» կոչումով[8]:

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարի 4-ին Էստոնիայի նախագահի հրամանագրով շնորհվել է երրորդ աստիճանի Սպիտակ աստղի շքանշան:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ 1982 1983 1984 1985 1986 1987 1988
Ձմեռային օլիմպիական խաղեր - - 5 - - - 8
Գեղասահքի աշխարհի առաջնություն - 5 2 4 7 9 -
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն - 5 3 5 3 3 3
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3 2 - 1 1 1 -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]