Կատարինա Վիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատարինա Վիթ
KatarinaWitt-IAA2009-portrait.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ` իգական[1][2]
Բնօրինակ անուն` գերմ.՝ Katarina Witt
Մասնագիտացում` դերասանուհի և գեղասահորդ
Երկիր` Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ` դեկտեմբերի 3, 1965(1965-12-03)[1][3] (52 տարեկան)
Ծննդավայր` Staaken, Շպանդաու, West Berlin
Մարզիչ(ներ)` Jutta Müller

Կատարինա Վիթ (գերմ.՝ Katarina Witt, դեկտեմբերի 3, 1965(1965-12-03)[1][3], Staaken, Շպանդաու, West Berlin), արևելագերմանացի գեղասահորդուհի, մենասահքում կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի (1984, 1988), աշխարհի քառակի չեմպիոն (1984, 1985, 1987, 1988), Եվրոպայի վեցակի չեմպիոն (1983-1988 անընդմեջ), ԳԴՀ-ի ութակի չեմպիոն:

Կարիերան սպորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթը 1982 թ.

Գեղասահքով մարզվել է մարզիչ Յուտտա Մյուլլերի ղեկավարությամբ՝ ԳԴՀ-ից՝ Կարլ-Մարքս-Շտադտ սպորտկոմպլեքսում: 1977 թվականին Գերմանիայի Դեմոկրատական ​​Հանրապետության առաջնությանը նրա դեբյուտն էր: 1979 թվականին ԳԴՀ առաջնությունում գրավել է 3-րդ հորիզոնականը և աշխարհի առաջնությունում կատարել է իր առաջնելույթը:

Հաճախ վատ էր հանդես գալիս պարտադիր ֆիգուրաներ կատարելիս, բայց տարբերվում էր բացարձակ հարմոնիկ կարճ և պարտադիր ծրագրերով: Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջիններից էր, ով կատարել է եռակի ֆլիպ ցատկ (1981): 1984—1988 թթ. տիրապետում էր միայն երկու եռակի թռիչքների՝ տուլուպի և սալխի՝ բացառությամբ 1987 թ Աշխարհի առաջնության, որտեղ նրան հաջողվեց կատարվել նաև եռակի ռիտտբերգեր:

Ընդհանուր առմամբ, Կատարինա Վիթը նվաճել է 20 միջազգային և ազգային մրցանակներ, ինչը ռեկորդ է համարվում կանանց մենասահքում:

1988 թվականի նոյեմբերի 1-ին նրա պատվին Հյուսիսային Կորեայում կայանալիք օլիմպիական խաղերին նամականիշերի բլոկ թողարկեցին[4]:

Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին սիրողական կարիերան ավարտելուց հետո հանդես է եկել պրոֆեսիոնալ սառցե շոուներում: 1989 թվականին Վիթը պայմանագրով սառույցի վրա սկսեց աշխատել ամերիկյան «Հոլիդեյը սառույցի վրա» թատերախմբի հետ: 1992 թվականին նա դարձավ աշխարհի չեմպիոն պրոֆեսիոնալների միջև: Պրոֆեսիոնալ դաշտում նրա զուգընկերներն էին Բրայան Բոյտանոն և Բրայան Օրսերը: Մինչև պրոֆեսիոնալների օլիմպիադաներին մասնակցության թույլտվություն ստանալը նա 1994 թվականին մասնակցել է իր երրորդ ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ էլ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[5]:

1996 թվականին թողարկվեց «Սառցե արքայադուստր» ֆիլմը (համատեղ՝ Գերմանիա-ԱՄՆ), որտեղ գլխավոր դերակատարուհին Կատարինան էր: 1998 թվականին թողարկվեց «Ռոնին» ֆիլմը, որտեղ նա էպիզոդիկ դերում կատարում էր ռուս գեղասահորդուհի Նատաշա Կիրիլլովայի դերը:

Time ամսագիրը Վիթին անվանել է «սոցիալիզմի ամենագեղեցիկ դեմքը»: 1998 թվականին 32-ամյա Կատարինան Playboy ամսագրի համար մասնակցել է էրոտիկ ֆոտոսեսիայի, ովքեր էլ գեղասահորդուհու համաձայնությանը ձգտում էին 10 տարի: Դեկտեմբերյան համարում հրապարակվեցին մի շարք տպավորիչ լուսանկարներ, որտեղ ամբողջովին մերկ մարզուհին կեցվածք էր ընդունել տրոպիկական բնության ֆոնի վրա՝ ջրվեժի տակ: Հրապարակված հարցազրույցում, որը տեղի էր ունենում միաժամանակ ֆոտոսեսիային, Վիթը բացատրեց, որ նա այդ քայլը կատարել իր ընկերոջ խնդրանքով, ով ցանկացել է տեսնել այդ լուսանկարները ամսագրում: Կատարինայի մասնակցությամբ թողարկված ամսագիրը ընդգրկվեց Playboy ամսագրի գոյության տարիներին ամենաշատ վաճառված ամսագրերի հնգյակում: Ստացված հոնորարի չափը Վիթը գաղտնի է պահում, այնուամենայնիվ, նշելով, որ դա «կարգին գումար» էր[6][7]:

2008 թվականին 42-ամյա Կատարինա Վիթը որոշեց վերջնականապես հրաժեշտ տալ սառույցին: Փետրվարի 16-ից մարտի 4-ը Գերմանիայի ութ քաղաքներում տեղի ունեցան «Աստղի շոուն» հրաժեշտի ելույթները[8][9]:

Գեղասահորդուհու կարիերայի ավարտից հետո Վիթը նախատեսում էր իրականացնել հեռուստատեսային ծրագրեր, լինել սառույցի վրա շոուի պրոդյուսեր, ինչպես նաև ավելի շատ ժամանակ տրամադրել 2006 թվականին իր իսկ կողմից հիմնադրված հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնող բարեգործական հիմնադրամին: 2010 թվականին Կատարինան գլխավորեց Մյունխենում կայանալիք Օլիմպիադա-2018-ի անցկացման հայտը[10]:

2015 թվականի դրությամբ Վիթը պարբերաբար նկարահանվում է ֆիլմերում, մասնավորապես, նրան կարելի է տեսնել Թոմ Քրուզի հետ «Ջերի Մագուայր» ֆիլմում: Կատարինան ծրագրեր է վարում գերմանական հեռուստատեսությամբ, հանդիսանում է «Աստղերը սառույցի վրա» շոուի գերմանական տարբերակի դատավոր[11]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթը Կարմենի կերպարով Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությանը (հունվարի 5, 1988 թ.)

Կատարինա Վիթն ամուսնացած չէ, երեխաներ չունի: Ապրում է Բեռլինում, որտեղ բնակարան ունի: Ռուսական մամուլին տված հարցազրույցում Վիթը նշել է, որ իր կյանքում ունեցել է երջանիկ սեր և տղամարդկանց հետ լուրջ հարաբերություններ, սակայն հանուն ամուսնության նա չի կարող թույլ տալ իրեն զոհաբերել իր մասնագիտությունը և դադարել զբաղվել իր սիրած աշխատանքով: Շատ է ճանապարհորդում ամբողջ աշխարհով: Կատարինան լավ տիրապետում է անգլերենին և բավականաչափ էլ՝ ռուսերենին[12]:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ 1979 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1994
Ձմեռային օլիմպիական խաղեր 1 1 7
Գեղասահքի աշխարհի առաջնություն 10 5 2 4 1 1 2 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 14 13 5 2 1 1 1 1 1 1 8
Գեղասահքի ԳԴՀ-ի առաջնություն 3 2 1 1 1 1 1 1 1 1 -
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11884508X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 filmportal.de
  4. «Katarina Witt» (ռուսերեն)։ colnect.com։ Վերցված է 2015-04-29 
  5. Sports Reference.com
  6. «Катарина Витт: «самое красивое лицо социализма». Сегодня свой 50-летний юбилей празднует одна из самых ярких звезд фигурного катания всех времен – Катарина Витт»։ Sports.ru։ 2015-12-03։ Վերցված է 2017-02-18 
  7. «Катарина Витт: "Я всегда завидовала русским женщинам"»։ АиФ Европа։ 2005-05-26։ Վերցված է 2017-02-18 
  8. «Katarina Witt’s Farewell Tour» (անգլերեն)։ GAZPROM Germania։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-08-07 
  9. «My Farewell Tour» (անգլերեն)։ katarina-witt.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-08-07 
  10. Витт возглавила заявку Мюнхена // dw-world.de
  11. «Катарина Витт: королева льда»։ Germania-online.ru!։ 2015-12-07։ Վերցված է 2017-02-18 
  12. «Катарина Витт: "Я всегда завидовала русским женщинам"»։ АиФ Европа։ 2005-05-26։ Վերցված է 2017-02-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]