Աննա Կավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Կավան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1901(1901-04-10)[1][2][3][…]
ԾննդավայրԿանն
Մահացել էդեկտեմբերի 5, 1968(1968-12-05)[1][2][4][…] (67 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունParsons Mead School?
ԵրկերIce?
Մասնագիտությունգրող, վիպասան և նկարչուհի

Աննա Կավան (անգլ.՝ Anna Kavan; ծննդյամբ՝ Հելեն Էմիլի Վուդս անգլ.՝ Helen Emily Woods, ապրիլի 10, 1901(1901-04-10)[1][2][3][…], Կանն - դեկտեմբերի 5, 1968(1968-12-05)[1][2][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող ու նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Վուդսը ծնվել է Ֆրանսիայի հարավում՝ Կաննում, եղել է հարուստ բրիտանական ընտանիքի միակ երեխան[5]։ Նրա ծնողները հաճախ են ճանապարհորդել, այդ պատճառով Կավանը մեծացել է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Նա մոր հետ քիչ է շփվել, նրա դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է դայակը։ Մեծահասակ տարիքում նա հիշել է իր մանկության տարիները՝ որպես միայնակ և անտեսված աղջիկ։ 1911 թվականին նրա հայրը ինքնասպան է եղել։ Մահից հետո Կավանը վերադարձել է Մեծ Բրիտանիա, որտեղ սովորել է դպրոցում և քոլեջում։

Մայրն անտեսել է դստեր Օքսֆորդ մեկնելու ցանկությունը։ Նա հանդիպում է կազմակերպել իր նախկին սիրեկան Դոնալդ Ֆերգյուսոնի հետ և աղջկան ամուսնացրել նրա հետ՝ 1920 թվականին՝ բրիտանական Բիրմայում երկաթուղային ընկերությունում պաշտոն ստանալուց մի քանի ամիս առաջ։ Որդու՝ Բրայանի ծնվելուց հետո նրանք ամուսնալուծվել են և Հելենը որդու հետ վերադարձել է Մեծ Բրիտանիա։

1920-ականների կեսերին միայնակ ապրելով Լոնդոնում` նա սկսել նկարչություն սովորել Լոնդոնի Արվեստի և արհեստների կենտրոնական դպրոցում և շարունակել նկարել իր կյանքի ընթացքում[6]։

Երկրորդ անգամ ամուսնացել է նկարիչ Ստյուարտ Էդմոնդսի հետ, ունեցել է դուստր, որը մահացել է ծնվելուց անմիջապես հետո։ Հետագայում զույգը որդեգրել է մի աղջկա, որին անվանել են Սյուզան։

Գրողի առաջին վեց գործերը լույս են տեսել Հելեն Ֆերգյուսոն անունով՝ նրա առաջին ամուսնու ազգանունով։ Հետագայում նա ընդունել է Աննա Քավան կեղծնունը, որը իր գրքերից մեկի հերոսուհու անունն էր։

Կյանքի մեծ մասը Քավանը տառապել է հերոինի կախվածությունից, որը նա երբեք չի թաքցրել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մահացել է նրա որդին, մինչ այդ և դրանից հետո Քավանը մի քանի ինքնասպանության փորձ է կատարել։ Ըստ վարկածներից մեկի՝ հերոինի մեծ չափաբաժինը հանդիսացել է գրողի մահվան պատճառը։ Սակայն պաշտոնապես սրտի անբավարարությունն է մահվան պատճառ արձանագրվել։

Աննա Քավանի արձակը հաճախ անվանում են ավանգարդիստական, տարօրինակ, գրված Ֆրանց Կաֆկայի ոգով։ Աննայի աշխատանքներից շատերը լույս են տեսել, երբ նա հայտնվել է հոգեբուժական կլինիկայում, որտեղ նա բուժվել է թմրամոլությունից ստացած նյարդային խանգարման և ինքնասպանության փորձի համար։ Կլինիկան լքելուց հետո նա պաշտոնապես փոխել է իր անունը Աննա Կավանի։ Նրա վերջին շրջանում ստեղծված բոլոր աշխատանքներն առանձնանում են հատուկ հոգեբանությամբ։ Նրան հաճախ համեմատում են Ջունա Բարնսի, Վիրջինիա Վուլֆի, Անաիս Նինի, ինչպես նաև Ֆրանց Կաֆկայի հետ։ Կավանի ստեղծագործություններում կա նաև համահեղինակությամբ աշխատություն գրելու փորձ․ 1949 թվականին լույս է տեսել «Ձիու հեքիաթը» վեպը, որի համահեղինակն էր գրողի հոգեվերլուծաբանն ու ընկեր Կառլ Թեոդոր Բլիթը (անգլ.՝ Karl Theodor Bluth

Աննա Կավանին առավել հայտնի է իր «Սառույցը» վեպ-ֆանտազմագորիայի համար[7]։ Վեպը արժանացել է գրողի քննադատների գնահատականին, ինչպես նաև «Օլդիս Բրայան» գիտական ​​ֆանտաստիկայի մրցանակին «Տարվա ֆանտաստիկ գիրք» անվանակարգում։

Աննա Քավանը մահացել 1968 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Քենսինգթոնի իր տանը։ Նրա ստեղծագործություններից շատերը տպագրվել են մահից հետո, որոշ ստեղծագործություններ խմբագրել է նրա ընկերը՝ Ռայս Դեյվիսը։ Գրողի աշխատանքները տպագրելու բոլոր իրավունքները պատկանում են «Peter Owen Publishers» լոնդոնյան փաստաբանական գրասենյակին, որը շարունակում է վերահրատարակել նրա ստեղծագործությունները։ Աննա Քավանի թղթերի արխիվը պահվում է Թալսայի համալսարանի գրադարանում, առանձին հավաքածուների բաժնում։

Բրիտանացի կենսագիր Ջերեմի Ռիդը գրել է գրողի կենսագրությունը՝ «Անծանոթը երկրի վրա. Աննա Քավանի կյանքն ու ստեղծագործությունը» որում մանրամասն գնահատական է տալիս գրողի կյանքին ու ստեղծագործությանը, պնդում է, որ բացի հերոինի հանդեպ հակումից, Քավանը կապ է ունեցել սեփական հոգեբույժի հետ։

2009 թվականին Լոնդոնում հիմնադրվել է «Աննա Քավանի ընկերությունը»։

Բացի գրելուց Աննան նաև նկարել է։ Նրա կտավները ցուցադրվել են Օկլահոմայի նահանգի Թալսա քաղաքի Զարրոու արվեստի կենտրոնում[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. Brian Aldiss, "In Memoriam", p249
  6. Ironside Virginia, "Julia and the Bazooka" Peter Owen Publishers reprint 2007, introduction.
  7. A Working Canon of Slipstream Writing Archived 2015-09-06 at the Wayback Machine. compiled in Readercon 18, 2007.
  8. Kristina Rosenthal, Announcement: Anna Kavan at the Zarrow Art Center 23 October 2014 :"Based upon her formal training at the Central London School of Arts and Crafts in "design theory", Kavan’s technique places each current painting in the context of earlier pieces. It mirrored her creative approach to first experience a relationship, emotion, or life situation then make a work of art that marked that experience. She considered these memorials a justification for having lived." .
  9. 10 October 2013 – 2 February 2014 : Inspired by Lisa Appignanesi’s acclaimed book, Mad, Bad and Sad: Women and the Mind Doctors from 1800 to the Present, the exhibition highlights the experience of women and their relationship to those who confined, cared for and listened to them. It also shows how women today conduct their own explorations of mind and imagination in challenging works of art.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]