Անհաղթելի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անհաղթելի
անգլ.՝ Helen Keller in Her Story
ԵրկիրԱՄՆ[1][2][3]
Ժանրվավերագրական ֆիլմ[4][5]
Թվականհունիսի 15, 1954[6][5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆենսի Համիլտոն[5]
ԴերակատարներՀելեն Քելլեր և Քեթրին Կոռնել
ԵրաժշտությունMorgan Lewis?
Նկարահանման վայրՓենսիլվանիա
Տևողություն55 րոպե

Անհաղթելի (անգլ.՝ Helen Keller in Her Story, ինչպես նաև անգլ.՝ The Unconquered), ռեժիսոր Նենսի Համիլտոնի վավերագրական ֆիլմը, որը պատմում է կույր և խուլ ամերիկուհի Հելեն Քելլերի կյանքի պատմությունը։ Կինոնկարը «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ստացել է «Օսկար»[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարը պատմում է ամերիկուհի Հելեն Քելլերի մասին։ 19 ամսականում նրա մոտ հայտնաբերվում է «ուղեղի բորբոքում» (ենթադրվում է, որ եղել է քութեշ կամ մենինգիտ)։ Հելենին հաջողվում է բուժվել, բայց արդյունքում նա ամբողջությամբ զրկվում է լսողությունից և տեսողությունից։

Չնայած դրան, նա սովորել է կարդալ և գրել։ Տիրապետել է մի քանի լեզուների, իսկ ավելի ուշ ստացել է բարձրագույն կրթություն։ Հելենին միշտ ուղեկցել է նրա ուսուցչուհին՝ Էնն Սալիվանը։

Ֆիլմը բաղկացած է սև-սպիտակ կինոխրոնիկայից, որտեղ ներկայացված են Քելլերի սովորելու պատմության, ինչպես նաև նրա առօրյա կյանքի և սոցիալական գործունեության մասին պատմող տեսանյութերը[7]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Քեթրին Կոռնել Պատմող Պատմող
Հելեն Քելլեր Ինքն իրեն Ինքն իրեն
Պոլի Թոմպսոն Ինքն իրեն Ինքն իրեն
Էնն Սալիվան Ինքն իրեն Ինքն իրեն
Դուայթ Էյզենհաուեր Ինքն իրեն Ինքն իրեն
Մարթա Գրեմ Ինքն իրեն Ինքն իրեն
Յաշա Հայֆեց Ինքն իրեն Ինքն իրեն
Ռոբերտ Հելփման Ինքն իրեն Ինքն իրեն
Գերտրուդ Սթայն ինքն իրեն ինքն իրեն

Ռելիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում՝ 1954 թվականին, ֆիլմը կոչվել է «Անհաղթելի»։ Սակայն շուտով այն փոխարինվել է «Հելեն Քելլերը իր պատմության մեջ» անունով։ Հենց այդ նույն անվամբ էլ այն ներկայացվել է ամերիկյան հեռուստատեսությամբ[7][8]։

Ֆիլմը դրականորեն է գնահատվել քննադատների կողմից և ստացել է «Օսկար»։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը կազմել է 83 տոկոս։

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և անվանակարգեր
Պարգև Տարի Կատեգորիա Անվանակարգ Արդյունք
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ 1954 թվական Լավագույն 10 ֆիլմեր Հաղթանակ
Օսկար 1956 թվական Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ Հաղթանակ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]