Հրաշք գործողը (ֆիլմ, 2000)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաշք գործողը (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Հրաշք գործողը
The Miracle Worker
Հրաշք գործողը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀիմքThe Story of My Life?
Թվական2000
Լեզուանգլերեն
ՌեժիսորNadia Tass?
ՊրոդյուսերԱդամ Շենկման
ԴերակատարներHallie Kate Eisenberg?, Alison Elliott?, Դևիդ Սթրեթհեյրն և Լուկաս Բլեք
ՕպերատորDavid Parker?
ՄոնտաժՄարյան Բրանդոն
Տևողություն85 րոպե

«Հրաշք գործողը» (անգլ.՝ The Miracle Worker), ռեժիսոր Նադյա Թեսի հեռուստատեսային ֆիլմը, 1962 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռեմեյքը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Հալլի Քեյթ Այզենբերգը և Էլիսոն Էլլիոտը։ Ֆիլմը հիմնված է Ուիլյամ Գիբսոնի «Հրաշք գործողը» պիեսի վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնինն ամսական հասակում Հելեն Քելլերը տառապում է ծանր հիվանդությամբ, ինչի հետևանքով ամբողջովին զրկվում է տեսողությունից և լսողությունից։ Հելենը չի կարողանում շփվել իր ընտանիքի հետ, բացառությամբ մշտական հիստերիայի։ Նա ուտում է ձեռքերով, չի կարողանում ուղիղ քայլել և հաճախ իրերը կոտրում է։ Նրա ծնողները՝ Քեթին ու Արթուրը, խղճում են իրենց դստերը, բայց համոզված են, որ Հելենը մտավոր հետամնաց է։

Հայրը որոշում է օգտագործել աղջկան կրթելու վերջին հնարավորությունը՝ տուն ուսուցիչ հրավիրել։ Նա դիմում է Փերկինսի կույրերի դպրոց, որտեղից Քելլերների տուն են ուղարկում Էնն Սալլիվանին, որը երիտասարդ էր, և ինքն էլ ուներ տեսողության խնդիրներ։ Սալլիվանն այդ դպրոցում մեծացել էր եղբոր՝ Ջոնի հետ, որը մահացել էր փոքր տարիքում։ Ուսուցչուհին համոզված է, որ կարող է Հելենին մոտենալու ուղիներ գտնել։

Սալլիվանը Հելենին սովորեցնում է օգտվել սեղանի սպասքից և ճիշտ քայլել՝ օգտագործելով բավականին կոշտ մեթոդներ։ Արթուրն այդ ամենից դժգոհ է, և նա ուսուցչուհուն հրամայում է հեռանալ իրենց տանից։ Ի պատասխան՝ ուսուցչուհին խնդրում է իրեն տալ երկու շաբաթ, որի ընթացքում Հելենն ամբողջովին մեկուսացված կլինի աշխարհից և կգտնվի Սալլիվանի խնամքի տակ։ Քեթին ու Արթուրը դժկամորեն համաձայնվում են։

Ուսուցչուհուն հաջողվում է հաջողության հասնել ուսուցման մեջ, բայց նա չի կարողանում հասնել գլխավորին․ Հելենը պետք է հասկանա, որ յուրաքանչյուր առարկա ունի անվանում։ Էննին տրված երկու շաբաթն ավարտվում է, և նա արդեն պատրաստվում է հեռանալ, երբ հանկարծ Հելենը հասկանում է, որ ուսուցչուհու մատների հատուկ շոշոփումը նշանակում է «ջուր»։

Հիմա՝ ուսման այդ կտրուկ բեկումից հետո, Հելենն սկսում է աստիճանաբար սովորել ճանաչել աշխարհը շոշափողական զգայությունների և ուսուցչուհու հետ շփման միջոցով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էլիսոն Էլլիոթ Էնն Սալիվան Էնն Սալիվան
Հալլի Քեյթ Այզենբերգ Հելեն Քելլեր Հելեն Քելլեր
Դևիդ Սթրեթհեյրն Արթուր Քելլեր Արթուր Քելլեր
Քեյթ Գրինհաուս Քեթի Քելլեր Քեթի Քելլեր
Լուկաս Բլեք Ջեյմս Քելլեր Ջեյմս Քելլեր
Պատրիցիա Գեյջ հորաքուրյր Իվ հորաքուրյր Իվ
Նևիլ Էդվարդս Հենրի Հենրի
Դամիր Անդրեյ բժիշկ Անապես բժիշկ Անապես

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Filmcritic.com» կայքի քննադատ Քրիստոֆեր Նալլը ֆիլմը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել և գովաբանել է Լուկաս Բլեքի ու Հալլի Քեյթ Այզենբերգի խաղը, բայց ֆիլմն անվանել է «տիպիկ»[2]։

«Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 78 % վարկանիշ։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Թվական Կատեգորիա Առաջադրված Արդյունք
Family Television Awards 2001 Լավագույն ֆիլմ, մինիսերիալ կամ հատուկ ծրագիր Հաղթանակ
Motion Picture Sound Editors, USA 2001 Հնչյունային լավագույն մոնտաժ Ջոն Բենսոն և ուրիշներ Առաջադրված
Երիտասարդ դերասան 2001 Լավագույն աշխատանք հեռուստաֆիլմում․ մինչև 10 տարեկան դերասանուհի Հալլի Քեյթ Այզենբերգ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robertson J. Encyclopedia of Television Film Directors. — Scarecrow Press, 2009. — P. 584. — 862 p. — ISBN 0810861380
  2. Null C.։ «The Miracle Worker» (անգլերեն)։ Filmcritic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-30-ին։ Վերցված է 2012-08-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]