Անիծվածների հոգեբուժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիծվածների հոգեբուժարան
անգլ.՝ Stonehearst Asylum
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, դրամա, սարսափ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԲժիշկ Ձյութի և պրոֆեսոր Փետուրի համակարգը
Թվական2014 և օգոստոսի 27, 2015[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրեդ Անդերսոն
ՊրոդյուսերԲրյուս Դևի, Մարկ Անին և Մել Գիբսոն
Սցենարի հեղինակJoseph Gangemi?
ԴերակատարներՔեյթ Բեքինսեյլ, Ջիմ Սթարջես, Մայքլ Քեյն, Բեն Քինգսլի, Դևիդ Թյուլիս, Բրենդան Գլիսոն, Շինեյդ Կյուսակ, Սոֆի Քենեդի Քլարկ, Քրիստոֆեր Ֆուլֆորդ և Ջեյսոն Ֆլեմինգ
ՕպերատորԹոմաս Յացկո
ԵրաժշտությունՋոն Դեբնի
Պատմվածքի վայրԱնգլիա
Նկարահանման վայրԲուլղարիա
ԿինոընկերությունIcon Productions
Տևողություն112 րոպե

Անիծվածների հոգեբուժարան (անգլ.՝ «Eliza Graves» կամ անգլ.՝ «Stonehearst Asylum» ԱՄՆ-ում)՝ ռեժիսոր Բրեդ Անդերսոնի թրեյլերը[2][3][4][5][6] Էդգար Ալլան Պոի «Բժիշկ Սմոլյաի և պրոֆեսոր Պերրոի համակարգը» պատմության հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները սկսվել են 1899 թվականին, Օքսֆորդի համալսարանի հոգեբուժության դասախոսությունից, որի ժամանակ ուսանողներին ցուցադրում են հոգեկան հիվանդ մարդկանց վարքը։ Էլիզա Գրեյվսը՝ ազդեցիկ անգլիացի բարոնետի կինը, հիվանդ է խրոնիկական հիստերիայով։ Աղջիկը շատ գեղեցիկ է և հավաստում է, որ բացարձակապես առողջ է, բայց փորձաքննությունը հակառակն է ցույց տալիս։

Այնուհետև սցենարը մեզ տանում է կես տարի առաջ՝ Ալբիոնի մութ անտառներ, որտեղ երիտասարդ Էդվարդ Նյուգեյտը գալիս է «Սթոունհյորսթ» հոգեբուժական կլինիկա, որտեղ պահվում են կայսրության հարուստ և նշանավոր ընտանիքների հիվանդները։ Նա հանդիսանում է Օքսֆորդի շրջանավարտ, հնարավոր է այն մարդկանցից մեկը, ով ներա էր այդ դասախոսությանը։ Հոգեբուժական կլինիկայում նրան դիմավորում է ոմն Սայլաս Լեմբը, ով ներկայանում է որպես տվյալ հաստատության տնօրեն։ Լեմբը առաջարկում է Նյուգեյտին իր հետ շրջայց կատարել, որտեղ երիտասարդը հանդիպում է Էլիզա Գրեյվսին։ Շրջայցի ժամանակ Նյուգեյտը զարմանում է բժիշկ Լեմբի բուժման մեթոդներից, որոնք նման չեն ավանդական բուժման մեթոդներին։ Լեմբը և Նյուգեյտը մի սեղանի շուրջ ընթրում են հիվանդների հետ, այդտեղ երիտասարդ բժշկին հիացնում է Միկի Ֆինը։

Շուտով Էդվարդը տեղեկանում է, որ հիվանդանոցը ղեկավարում են հոգեկան հիվանդ մարդիկ, իսկ իսկական բժիշկները գտնվում են հաստատության նկուղում։ Սոլթը խնդրում է Նյուգեյտին փախչել և պատմել այս ամենի մասին իշխանություններին։

Նյուգեյթը մտնում է Լեմբի գրասենյակ՝ գտնելու Սոլթի հիվանդության պատմությունը, նա լսում է Լեմբի և Ֆինի խոսակցությունը։ Կեղծ-որսորդը անհանգստանում է, որ գարնանը պետք է մարդիկ գան հիվանդանոց, իսկ Նյուգեյթը կարող է բացահայտել ճշմարտությունը։ Խոսակցությունը ընդհատվում է հիվանդանոցում տագնապով, ահազանգելով երկու բանտարկյալների՝ Սոլթի և բժիշկ Սվոնվիկի փախուստով։ Առավոտյան Էդվարդին, ով արժանացել էր Էլիզայի համակրանքին, խնդրում են գնալ Ֆիննի վիրահատարան։ Լեմբը նրան ցույց է տալիս սեղանին կապված Սոլթին և պատրաստվում է նրա վրա կատարել էլեկտրոշոկերային թերապիա։ Էդվարդն այդտեղ տեսնում է թերապիայի սարսափելի հետևանքները - Բենջամին Սոլթի անձը ոչնչացված էր։

Երբ Էդվարդն արդեն կապված էր սեղանին և պատրաստվում էր էլեկտրոշոկերային թերապիայի, Էլիզան գալիս է նրա մոտ։ Էդվարդը խոստովանում է, որ կես տարի առաջ, երբ տեսել է նրան Օքսֆորդում դասախոսության ժամանակ սիրահարվել և խոստացել է, որ կազատի նրան հոգեբուժարանից։ Երբ Լեմբը պատրաստվում է թերապիան անցկացնել Նյուգեյթի վրա բոլորի ներկայությամբ, նա խնդրում է իր գրպանից հանել Էլիզայի նկարը, որպեսզի կարողանա վերջին անգամ տեսնել նրան մինչ հիշողությունը կորցնելը։ Լեմբը կատարում է վերջին խնդրանքը, բայց Էլիզայի փոխարեն նկարին պատկերված էր երիտասարդ անգլիացի թմբկահարը՝ Լեմբի զոհերից մեկը։ Բժիշկը ընկնում է հիշողությունների մեջ և հեռանում է։ Ֆինը փորձում է կառավարել իրավիճակը, բայց Գրեյվսը և Նյուգեյթը ապստամբում են նրա դեմ։

Ֆինը փորձում է շարունակել թերապիան, բայց հոսանքահարվում է, և հիվանդանոցում հրդեհ է բռնկվում։ Գրեյվսը հիվանդներին շենքից հանում է, իսկ Նյուգեյթը գնում է փնտրելու Լեմբին։ Ասում են, որ Լեմբը բարձր ճնշման տակ մահապատժի է ենթարկել իր հիվանդներին։ Մարդկանց փրկելուց հետո Նյուգեյթը կրկին առաջարկում է Գրեյվսին հեռանալ իր հետ, բայց նա հրաժարվում է ասելով, որ նրանք չեն կարող միասին լինել քանի որ Նյուգեյթը հոգեպես առողջ է։ Նյուգեյթը պատասխանում է, որ նա առողջ չէ, քանի որ խելագարվել է սիրուց և պետք է նրան մի գաղտնիք խոստովանի։

Որոշ ժամանակ անց Գրեյվսի ամուսինը և Օքսֆորդի նախկին պրոֆեսորը ժամանում են հոգեբուժարան։ Պրոֆեսորը հարցնում է տիկին Գրեյվսի մասին, բայց տիկին Փայքը՝ հիվանդանոցի այժմյա տնօրենը, ասում է, որ Նյուգեյթը նրան արդեն դուրս է գրել։ Պրոֆեսորը հայտնում է, որ ինքն է պարոն Նյուգեյթը, իսկ այն մարդը ում նրանք ճանաչում են՝ հոգեկան խանգարումներ ունի։ Ֆիլմի վերջում այսպիսի տեսարան է․ տիկին Գրեյվսը և կեղծ Նյուգեյթը գտնվում են Իտալիայի հոգեբուժարաններից մեկում, որտեղ նրանք հայտնի են որպես պարոն և տիկին Լեմբեր, երկուսով երջանիկ պարում են և գրկախառնվում պարտեզում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. Kristina Bustos (2013 թ․ մարտի 16). «Kate Beckinsale in talks for Eliza Graves». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  3. Borys Kit (2013 թ․ մարտի 15). «Kate Beckinsale in Talks for Millennium's 'Eliza Graves' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  4. «David Thewlis And Brendan Gleeson Join Millennium's 'Eliza Graves'» (անգլերեն). deadline.com. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  5. Brian Gallagher (2013 թ․ ապրիլի 2). «Jim Sturgess Joins Kate Beckinsale in Eliza Graves». www.movieweb.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  6. 6,0 6,1 Борис Иванов (15.10.2014). «Рецензия на фильм «Обитель проклятых». Кино на Фильм.ру». film.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  7. «Kate Beckinsale in talks to lead psychological thriller 'Eliza Graves'». digitalspy.co.uk. 2013 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  8. «Jim Sturgess Joins Kate Beckinsale in Eliza Graves». movieweb.com. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  9. 9,0 9,1 «Michael Caine & Ben Kingsley Joining Brad Anderson's 'Eliza Graves'». firstshowing.net. 2013 թ․ ապրիլի 12. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  10. 10,0 10,1 «David Thewlis And Brendan Gleeson Join Millennium's 'Eliza Graves'». deadline.com. 2013 թ․ հունիսի 17. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  11. 11,0 11,1 11,2 «'Stonehearst Asylum' Commits to Boredom For Eternity». deadline.com. 2013 թ․ հունիսի 17. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]