Վրանա պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրանա պալատ
բուլղար․՝ Царски дворец „Врана“
Վրանա պալատ, 2015, ապրիլ
Տեսակպալատ, քաղաքային զբոսայգի և թանգարան
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՍոֆիա
Հասցեгр. София – 1186, 9км. Цариградско шосе
Ճարտարապետական ոճմոդեռն
Կառուցման սկիզբ1904
Հիմնադրված է1912
Կառուցման ավարտ1912
Քարտեզ
Քարտեզ
Ծանոթագրություններ
Պատմամշակութային հուշարձան ID 23/e-193
Վրանա պալատը 20-րդ դարում, լուսանկարը` Բուլղարիայի ազգային արխիվի

Վրանա պալատ (բուլղար․՝ Дворец „Врана“, Dvorets „Vrana“), Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գտնվող նախկին արքայական պալատ։ Սիմեոն II Սաքսոբուրգոտացու և նրա կնոջ Մարգարիտայի պաշտոնական նստավայրը։ Սոֆիայի կենտրոնում գտնվող պալատը (այժմ՝ Բուլղարիայի ազգային պատկերասրահ և Ազգային ազգագրական թանգարան) ծառայել է ներկայացուցչական նպատակներով, Վառնայի մոտ գտնվող Էվկսինոգրադ պալատը եղել է ամառային նստավայրը։ Պալատը գտնվում է ծովի մակարդակից 571 մետր բարձրության վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնածավալ հողատարածքը Բուլղարիայի Ֆերդինանդ I արքան գնել է 1898 թվականին[2]։ Այն գտնվում է Սոֆիայից դուրս։ Տարածքն ունի ընդարձակ զբոսայգի և երկու շինություն, առաջինը կառուցվել է 1904 թվականին ճարտարապետ Գեորգի Ֆինգովի կողմից՝ նախատեսված որսի համար, երկրորդ շինությունը կառուցվել է 1909 -1914 թվականներին որպես պալատ՝ պետական բյուջեի միջոցներով։ Որսատեղիի ճարտարապետությունը բնութագրվում է որպես վիենական դեկորատիվ տարրերով Պլովդիվյան մեկնաբանություն[3]։

Ճարտարապետ Նիկոլա Լազարովի կողմից եռահարկ պալատի երեք սենյակները ձևավորվել են բարոկկո ոճով, մեկն ավստրիական արքայական պալատի ոճով, մյուսը՝ բուլղարական ազգային ոճով, աշխատասենյակը՝ վենետիկյան ոճով։ Պալատն առանձնանում է փորագրված փայտե առաստաղով, կաղնե պանելներով, մետաղական ափսեներով ու Դելֆտյան ճենապակիով։ Ներքին սյուները կառուցված են Կարարայի մարմարից և դեռևս օգտագործվում է հին Schindler-յան վերելակը։ Շինության վրա նկատելի է բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը, Բուլղարիայի ազգային վերածննդի ավանդույթները, մոդեռն ոճը և ֆրանսիական կլասիցիզմը[3]։

Կարելյան սրահը Ռուսաստանի Ալեքսանդր III կայսեր նվերն է և ամբողջ կահույքը (սեղանը, աթոռները) պատրաստվել է կարելյան կեչուց Ռուսաստանից ժամանած փայտագործ վարպետների կողմից։ Առաջին հարկում կա կինոսրահ, թեյի սրահ, երկրորդ հարկում սենյակներն են, երրորդ հարկը հատկացված է ծառայողների և խաղասրահի համար։

1918 թվականին պալատը Ֆերդինանդ թագավորից անցնում է Բորիս III-ին։ 1943 թվականի օգոստոսին պալատը դառնում է Սիմեոն II արքայի սեփականությունը։ Պալատի հիմնական շենքը 1943-1944 թվականներին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ռմբակոծվում է և մասամբ վնասվում։ Այն վերականգնվում է 1947 թվականին։ Միապետության վերացումից հետո Բուլղարիայի կոմունիստական կուսակցությունը վերցնում է պալատը և այն դառնում է Գեորգի Դիմիտրովի նստավայրը։

Կոմունիստական ռեժիմի տապալումից հետո 1998 թվականին Բուլղարիայի սահմանադրական դատարանը պալատը հանձնում է վերջին արքա Սիմեոն Սաքսոբուրգոտացուն և նրա քրոջը Մարիա Լուիզային։ 1999 թվականին արքայական ընտանիքն զբոսայգին նվիրաբերում է Սոֆիա քաղաքին՝ այն հասանելի դարձնելով հանրության համար[4]։ Սիմեոնը 2001 թվականին կնոջ հետ տեղափոխվում է վերանորոգված հին որսատեղիի շինությունը։ 2015 թվականից 0.968 կմ 2 տարածքը բաց է հանրության համար։ Զբոսայգում կան 400 տեսակի բույսեր և այն հռչակվել է լանդշաֆտային ճարտարապետության ազգային հուշարձան[5]։ Զբոսայգին ունի լճակ և մի քանի ժայռոտ այգիներ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vrana Palace Elevation and Location». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. "Ferdinand bought Vrana for 600 leva. Vrana is the favourite family residence of the ruler."
  3. 3,0 3,1 3,2 «Vrana Park and Palace». H.M. King Simeon II. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.
    * «Парк и дворец "Врана"» (Bulgarian). Н.В. Цар Симеон II. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «The mayor: "I'm opening the Vrana park if a sponsor donates"» (Bulgarian). 24 Chasa. 2006 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Vrana Botanical Park. Vrana Park restoration and development project» (Bulgarian). Capital Municipality website. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրանա պալատ» հոդվածին։