Անդրեյ Տուտունով (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Տուտունով
Ծնվել էհունվարի 28, 1928(1928-01-28)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 27, 2022(2022-07-27) (94 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ
ՀայրԱնդրեյ Տուտունով
 Andrey Andreevich Tutunov Վիքիպահեստում

Անդրեյ Անդրեյի Տուտունով (հունվարի 28, 1928(1928-01-28), Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 27, 2022(2022-07-27)), խորհրդային հայ գեղանկարիչ, բնանկարի վարպետ։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (2001, թղթակից անդամ 1995)[1][2]։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2004), ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1954), ՌԽՖՍՀ նկարիչների միության խորհրդի անդամ (1976)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Եղբայրներ Անդրեյը և Սերգեյը, 1961 թվականի հոկտեմբեր։ Նրանք Ս. Ա. Տուտունովի երեխաներն են
Անդրեյ Անդրեյի Տուտունովի լուսանկարը

Ծնվել է 1928 թվականի հունվարի 22-ին Մոսկվայում՝ Անդրեյ Վասիլևիչ Տուտունովի (ծագումով հայ)[3] և նրա կնոջ՝ Ելիզավետա Նիկոլաևնա Տուտունովայի (ծննդյան անունը՝ Սախարովա) ընտանիքում[4]։ Նրանց ավագ որդին Սերգեյը, նույնպես նկարիչ է եղել։

Անդրեյ Տուտունով

1930-ական թվականների վերջերին եղբոր՝ Սերգեյի հետ ընդունվել է Մոսկվայի գեղարվեստի միջնակարգ դպրոց (ՄԳՄԴ, այժմ՝ Մոսկվայի ակադեմիական գեղարվեստական լիցեյ), որտեղ սովորել է նախ քանդակագործության, հետո՝ գեղանկարչության բաժնում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շարունակել է սովորել Բաշկիրիայում տարհանման պայմաններում, 1943 թվականին նրանք վերադարձել են Մոսկվա։ 1949 թվականին Տուտունովը ընդունվել է Սուրիկովի անվան ինստիտուտ, որն ավարտել է 1954 թվականին։ 1960 թվականից դասավանդել է գեղարվեստական ստուդիայում, աշխատել որպես գեղարվեստական ղեկավար Դ. Կարդովսկու անվան ստեղծագործական տանը։ 1953 թվականից մասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների։ Նրա աշխատանքները ցուցադրվել են համամիութենական և հանրապետական արվեստի ցուցահանդեսներում, ինչպես նաև Փարիզի և Վենետիկի միջազգային բիենալեներում։ Անդրեյ Անդրեևիչ Տուտունովի անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել Մոսկվայում 1972, 1977, 1982, 1987 և 2013 թվականներին։ Նկարչի կտավները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում, նախկին ԽՍՀՄ արվեստի թանգարաններում, Մինեապոլիսի ռուսական արվեստի թանգարանում (ԱՄՆ), Ռուսաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր թանգարաններում։

90-ականների սկզբից եղել է Վեհափառ Աստվածածնի Ուղղափառ Եկեղեցու ակտիվ անդամ, ձեռնադրվել է սարկավագ։ Նրա ստեղծագործության մեջ գերակշռում են կրոնական մոտիվները։

Նկարիչը համարվում է հետևյալ կտավների հեղինակ՝ «Ամպամած օր գյուղում» (2003), «Կրեստցի գավառ» (2004), «Լիճը գարնանը» (2002), «Ծաղկող մայիսը լճում» (2002), «Անտառային լճակ» (2001)։ Տուտունովի ավելի վաղ շրջանի ստեղծագործություններից են «Գարնանային հոսք» (1956), «Կամրջակ» (1959) նկարները։ Տուտունովը զգալի ներդրում է ունեցել բնանկարային գեղանկարչության զարգացման գործում։ Մասնագետները նշում են խոշոր վրձնախազվածքների նրա յուրահատուկ տեխնիկան, որը նմանը չունի խորհրդային և ռուսական արվեստում, ինչը հստակ դրսևորվել է նրա 2000-2004 թվականների ստեղծագործություններում։ Հայեցակարգային առումով Տուտունովը հարստացրել է ավանդական ռեալիզմի գիծը բնության ընկալման մեջ, որը ստեղծել են այնպիսի մեծ վարպետներ, ինչպիսիք են Կորովինը, Սերովը, Ժուկովսկին, Կրիմովը, Բակշեևը։ 2002 թվականին Տուտունովը հարցազրույցներից մեկում ասել է «Իր ստեղծագործություններում նկարիչը պետք է ոչ միայն ճանաչի իրականությունը, այլև փառաբանի Արարչին իր ստեղծած աշխարհի և բնության ողջ բազմազանության մեջ։ Բնությունը Աստծո զոհասեղանն է»։ 2000-ականների սկզբին Տուտունովը որակական քայլ կատարեց իր աշխատանքում բնության գեղարվեստական ընկալման գործում։ Նա ավանդական ոգեշնչված և բանաստեղծական բնապատկերից անցավ բնության և Աստծո՝ որպես անբաժանելի ամբողջության միասնական ընկալմանը։ Այդ աշխատանքի արդյունքը դարձավ Տուտունովի «Բնության օրհնությունները» հեղինակային հավաքածուի ստեղծումը։ Իր սիրելի աշխատանքը Տուտունովն անվանել է Վասնեցովի ոճով 2002 թվականին նկարված «Հանգիստ ձմեռ» կտավը։

Անդրեյ Տուտունովը մահացել է 2022 թվականի հուլիսի 27-ին[5][6]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2004),
  • ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1976),
  • Ռուսաստանի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1995) և իսկական անդամ (2001),
  • Պարգևատրվել է Մոսկվայի նկարիչների միության և Կոմերիտմիության Մոսկվայի կոմիտեի մրցանակներով (1957), ինչպես նաև ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդի պատվոգրով (1977),
  • Պարգևատրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արծաթե (1984) և ոսկե (2001) մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ТУТУНОВ АНДРЕЙ АНДРЕЕВИЧ». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Тутунов Андрей Андреевич». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Андрей Васильевич Тутунов». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. Художник Тутунов Сергей Андреевич (1925—1998)
  5. «Ушёл из жизни Андрей Андреевич Тутунов». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «Некролог на сайте РАХ». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Տուտունով (նկարիչ)» հոդվածին։