Սերգեյ Տուտունով
Սերգեյ Տուտունով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1925 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 12, 1998 (72 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Հայր | Անդրեյ Տուտունով |
Սերգեյ Անդրեյի Տուտունով (հոկտեմբերի 30, 1925, Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 1998, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային շրջանի հայկական արմատներով նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 30-ին Մոսկվայում Անդրեյ Վասիլի Տուտունովի (ծագումով հայ)[1] և նրա կնոջ՝ Ելիզավետա Նիկոլաևնա Տուտունովի (ծննդյան անունը՝ Սախարովա) ընտանիքում[2]։
1930-ականների վերջերին եղբոր՝ Անդրեյի հետ ընդունվել է Մոսկվայի գեղարվեստի միջնակարգ դպրոց (ՄԳՄԴ, այժմ՝ Մոսկվայի ակադեմիական գեղարվեստական լիցեյ), որտեղ սովորել է նախ քանդակագործության, այնուհետև՝ գեղանկարչության բաժնում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շարունակել է սովորել Բաշկիրիայում տարհանման պայմաններում, 1943 թվականին Տուտունովը վերադարձել է Մոսկվա։ 1945 թվականին Տուտունովը ընդունվել է Սուրիկովի անվան ինստիտուտ, որն ավարտել է 1951 թվականին։ 1953 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ 1988 թվականին Մոսկվայում անցկացվել է նրա անհատական ցուցահանդեսը։
Մահացել է 1998 թվականի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում, թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։
Սերգեյ Անդրեևիչ Տուտունովի կտավները գտնվում են Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Կիևի ռուսական թանգարանում, Ռուսաստանի և հարևան երկրների այլ թանգարաններում, ինչպես նաև Գերմանիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին պատկերներ | |
---|---|
Անդրեյ և Սերգեյ եղբայրները, 1961 |
- Եղբայր՝ Անդրեյ Տուտունով[3] (1928), նկարիչ, ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ։ 2001 թվականից Ռուսաստանի նկարիչների ակադեմիայի (ՌՆԱ) անդամ է։ Արժանացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարչի կոչման (2004),
- Որդի՝ Անդրեյ Տուտունով (1956),
- Թոռ՝ Սերգեյ Անդրեյի Տուտունով (1978), ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս,
- Որդի՝ Սերգեյ Տուտունով[4] (1958),նկարիչ, ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում[5],
- Որդի՝ Վիկտոր Տուտունով, սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Андрей Васильевич Тутунов». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 2,0 2,1 Художник Тутунов Сергей Андреевич (1925-1998)
- ↑ «Тутунов Андрей Андреевич». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Художник Сергей Тутунов». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Тутунов Сергей Сергеевич». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|