Անդրեյ Ռուբլյով (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ռուբլյով
ռուս.՝ Андрей Рублёв
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարտհաուս, դրամա և միջնադարի մասին ֆիլմ
Թվական1966, դեկտեմբերի 24, 1971[1] և հոկտեմբերի 4, 1973[2]
Լեզուռուսերեն, թաթարերեն[3] և իտալերեն[3]
ՌեժիսորԱնդրեյ Տարկովսկի[4][5][6][…]
Սցենարի հեղինակԱնդրեյ Տարկովսկի և Անդրեյ Կոնչալովսկի
ԴերակատարներԱնատոլի Սոլոնիցին[5], Իվան Լապիկով[7][6], Նիկոլայ Գրինկո[8][6], Նիկոլայ Բուրլյաև[6], Իրմա Ռաուշ[6], Յուրի Նիկուլին, Նիկոլայ Սերգեև, Յուրի Նազարով[7], Ռոլան Բիկով[7], Ստեպան Կռիլով[7], Իգոր Դոնոսկոյ[7], Բոլոտ Բոյշենալիև, Իրինա Պետրովնա[7], Նելլի Սնեգինա, Նիկոլայ Գրաբբե, Դմիտրի Օռլովսկի[9], Միխայիլ Կոնոնով[9], Անատոլի Օբուխով, Նիկոլայ Գլազկով և Կլարա Ռումյանովա
ՕպերատորՎադիմ Յուսով
ԵրաժշտությունՎյաչեսլավ Օվչիննիկով
Պատմվածքի վայրՄոսկվա
Նկարահանման վայրՄոսկվա և Ռուսաստան
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն185 րոպե
Բյուջե900 000 ₽[10]

Անդրեյ Ռուբլյով (ռուս.՝ Андрей Рублев), 1966 թվականին «Մոսֆիլմ»-ում նկարահանված Անդրեյ Տարկովսկու պատմական կինոդրաման։ Սկզբում որոշված էր, որ ֆիլմի վերնագիրը լինի «Չարչարանքներ ըստ Անդրեյի»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բաժանված է 8 նովել-էպիզոդների, որոնք նկարագրում են XV դարասկզբին ՝ 1400-ից 1423 թվականներին Ռուսիայում տիրող խառնաշփոթ ժամանակաշրջանը, հոգևորական-սրբանկարիչ Անդրեյ Ռուբյովի աչքերով։ Առանձին նովելները սյուժետապես քիչ են կապված միմյանց, բայց պատկերում են միջնադարյան Ռուսիայի ամբողջական պատկերը։ Առաջին, ոչ մեծ գլուխը ցուցադրում է հոգևորականի թռիչքը օդապարիկով։ Պատմությունը սկիզբ է առնում Անդրանիկյան մենաստանից երեք հոգևորականների՝ Դանիլի, Կիրիլի և Անդրեյի հեռանալով։ Վատ եղանակի պատճառով հեգևորականները կանգ են առնում խոշոր ախոռի կամ գոմի կտուրի տակ, որտեղ ներկայացում է ցույց տալիս թափառական արտիստ-խեղկատակ։ Չի հասցնում նա հանգստանալ ավարտից հետո, երբ նրան ծեծելով տանում են գյուղական ոստիկանները։

Հեթանոսական տոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով հին ավանդույթներին, մերկացած երիտասարդ աղջիկներ ու տղաներ նկարչի աչքի առաջ լողում են գետում։ Օրիորդներից մեկը փորձում է գերել Անդրեյին։ Դանիլը հասկանում է, թե ինչ է կատարվել գիշերը, ու փոքր հարցադրումներից հետո պատասխանում է. «Քո մեղքը, քո խիղճը, քո աղոթքները»։ Եվ այստեղ նրանք ականատես են լինում, թե ինչպես են իշխանի պահապանները հարձակվում հեթանոսների վրա։

Արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանական հակամարտությունները հանգեցնում են թաթարների արշավանքին Վլադիմիրի վրա։ Թաթար զինվերների կողմից թալանվել են քաղաքներն ու տաճարները։ Ռուբլյովի նկարները ավերված են։ Նա տեսնում է, թե ինչպես է զինվորներից մեկը քարշ տալիս օրիորդի, փրկում է նրան, կացնով հարվածելով թաթարի գլխին։

Բոլոր այդ սարսափելի պատկերները դիտվում են որպես Անդրեյ Ռուբլյովի հավատքի փորձություն։ Ամբողջ ֆիլմի ընթացքում անց է կացվում Անդրեյ Ռուբլյովի և Ֆեոֆան Գրեկի փիլիսոփայական վեճը։ Հիասթափված Անդրեյը վերադառնում է մենաստան, կասկածելով, արդյոք պետք են մարդկանց իր նկարները։ Անդրեյի կասկածանքներին ու տանջանքներին զուգահեռ ներկայացվում է Ֆեոֆանի աշխարհի հանգիստ հոգևորական ընկալումը։ Վերջինս համոզում և խնդրում է Ռուբլյովին, որ անկախ ամեն ինչից շարունակի ստեղծագործել։

Անդրեյ Ռուբլյովը, քավելով իր սարսափելի մեղքը՝ մարդու սպանությունը, լռության երդում է տալիս, որը սյուժեից ելնելով պահում է տասնհինգ տարի

Ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին նովելը ՝ «Զանգերը» պատմություն է մի պատանու մասին, ով իր փրկության համար ձևացրեց, թե գիտի զանգերի ձուլման գաղտնիքը, իսկ հետո բացահայտեց, որ իրականում էլ կարող է։ Ավերված Սուզդալում պետք է ձուլել նոր զանգ տաճարի համար։ Իշխանի ծառաները փորձում են գտնել զանգերի վարպետի, բայց արշավանքից հետո ոչ ոք ողջ չի մնացել։ Միակը, ում կարողանում են գտնել՝ երիտասարդ Բորիսկան է վարպետ-ձուլողներից մեկի որդին, ով համոզում է, էե գիտի գաղտնիքը։ Իշխանին ոչինիչ չի մնում, բացի համաձայնվելուց։

Բորիսկան գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը, աշխատանք է սկսում իր ձեռքի տակ վերցնելով հարյուրավոր մարդկանց։ Իշխանի ամենադժվար պահանջը կատարված է ժամանակին, և զանգերը հնչեցվում են։ Ռուբլյովը տեսնելով հրաշքը, որոշում է ավարտել իր երդումը Բորիսկային ասելով.

Ահա մենք միասին քեզ հետ կգնանք։ Դու՝ զանգեր ձուլելու, ես՝ սրբապատկերներ նկարելու...

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]